Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելինը, ի՞նչ է լինելու Ղրիմի ու Ղարաբաղի հետ

Թրամփը Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելինը, ի՞նչ է լինելու Ղրիմի ու Ղարաբաղի հետ
24.03.2019 | 16:41

Հրեական ուրախ տոնի` Պուրիմի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Իսրայելի իրավունքը Գոլանի բարձունքների վրա: Նոր երկրաշարժ Մերձավոր Արևելքում: Այդպես է թղթի վրա, տեղեկատվական ու սոցիալական ցանցերում: Իրականում Իրայելին ընդառաջ ԱՄՆ նոր քայլը չի ազդելու իրավիճակի վրա, նույնիսկ նվազեցնելու է առկայծող կոնֆլիկտի լարումը: Ենթադրվում է ալարմիստների հռետորաբանության ժայթքում բոլոր լեզուներով մոտեցող Արմագեդոնի մասին (Մեգիդո լեռան անունով)` ի հետևանս Թրամփի հայտարարության: Սակայն մենք դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու օրինակով գիտենք, որ նման գործողություններն ավելի շուտ հանգստացնում են դիվոտածներին` ցույց տալով արնահեղության ու արնախմության անհեռանկարայնությունը:


Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը Գոլանի բարձունքների վրա լուրջ քաղաքական ու իրավական հետևանքներ է ունենալու: Նրանց կարգավիճակը ավելի դժվար է Իսրայելի համար, քան Հուդայի ու Սամարիայի (Արևմտյան ափինը): Հուդան ու Սամարիան (Արևմտյան ափով) և Արևելյան Երուսաղեմով Իսրայելը նվաճել է 1967-ի 6 օրյա պատերազմում: Մինչև այդ տարածքը Օտտոմանյան կայսրությանն էր` բրիտանական մանդատի ներքո և հորդանանյան անօրինական օկուպացիայի: Հակառակ ընդունված անգրագետ դատողությունների` ՄԱԿ-ի 1947-ի բանաձևը հրեական ու արաբական պաղեստինյան պետության ստեղծման մասին խորհրդատվական էր, նաև` մերժված արաբական կողմից: Այդ պատճառով ունի զրոյական իրավաբանական ուժ: 1948-ի պատերազմից հետո Հորդանանն անօրինական օկուպացրել էր այդ տարածքները: Եվ ոչ ոք չէր պնդում, որ այնտեղ պետք է ստեղծվի պաղեստինյան պետություն: Բոլորը մոռացել էին ՄԱԿ-ի բանաձևը, ներառյալ ԽՍՀՄ-ը: Այլ խոսքով` Իսրայելը գրավեց այդ տարածքները պաշտպանական պատերազմի ժամանակ (այն ժամանակ Հորդանանը հարձակվել էր Իսրայելի վրա)` այնտեղից դուրս մղելով անօրինական օկուպանտին: Սակայն մի՞թե դա տալիս է Արևելյան Երուսաղեմի անեքսիայի ու Հուդայում ու Սամարիայում բնակավայերի կառուցման իրավաբանական իրավունք: Ոչ, չի տալիս: Այդ տարածքների վրա իավունքն Իսրայելին տալիս են Ազգերի լիգայի 1920-ի ու 1922-ի որոշումները, որ մանդատ էին տալիս Բրիտանիային այդ տարածքների ժամանակավոր տիրապետության` այնտեղ «հրեական ազգային օջախ» ստեղծելու նպատակով: Իսրայելի իրավունքը Արևելյան Երուսաղեմի, Հուդայի ու Սամարիայի վրա բավականաչափ ակնհայտ է իրավական տեսակետից: Բարդությունները կապված են արաբ պաղեստինցի բնակչության ներկայության հետ, որ չի ցանկանում Իսրայելի իշխանությունն այդտեղ: Բայց դա քաղաքական խնդիր է:


Գոլանի բարձունքները անգլիացիներն ու ֆրանսիացիները հավելեցին նորաստեղծ Սիրիա պետությանը, որ համարյա առաջին օրերից Իսրայելի հետ պատերազական վիճակում է իր կամքով: Ինչպես Իսրայելի կողմից Գոլանի բարձունքները նվաճելուց առաջ: այնպես էլ հետո: Ինչպե՞ս կարող է Իսրայելը բացատրել իր ներկայությունը Գոլանի բարձունքներում 52 տարի առանց միջազգային ճանաչման: Կա հայտնի բացատրություն` քան որ սիրիացիները պարբերաբար գնդակոծում էին իսրայելական խաղաղ բնակավայրերը 1948-1967-ը, Գոլանում գտնվելը ռազմական անհրաժեշտություն էր: Հաջորդ հարցը` ի՞նչ հիմքով կարելի է արդարացնել Իսրայելի իրավասությունների տարածումը Գոլանի բարձունքների վրա: Եթե պաշտոնապես քննարկենք, մեկ երկրի տարածքի մի մասի առանձնացումը հօգուտ մեկ այլ պետության կարող է տեղի ունենալ փոխադարձ համաձայնությամբ ` հետագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումով: Դա նույն իրավաբանական խնդիրն է, որ ունի Ռուսաստանը Ղրիմի դեպքում (Ռուսաստանի դեպքում իրավաբանական արգելք են 3 երկկողմ պայմանագրերը` ուժեղ կողմի` հանրաքվե առկայությամբ): Գոլանի բարձունքների ճանաչումով Թրամփը քայլ արեց այս հարցում միջազգային պրակտիկան փոխելու ուղղությամբ: Դա Իսրայելի համար վիթխարի հաղթանակ է` 52 տարի ամբողջ աշխարհին Գոլանի բարձունքների հարցում դիմակայելուց հետո: ԱՄՆ-ի ճանաչումը նշանակում է այսօրվա աշխարհում խաղի կանոնների փոփոխություն:


Այդ իմաստով Իսրայելը հայտնվում է հատկապես շահեկան վիճակում: Եթե ընդունենք հետպատերազմյան սահմանները սրբագրելու հնարավորության գաղափարը, Գոլանի բարձունքները մերն են ու մերը: Եթե նայենք հակառակ դիրքից ու հիշենք, ինչպես արվում էր հետպատերազմյան Եվրոպայում, մեր գործերը նույնպես վատ չեն: Հիշենք` ինչպես 1975-ին, երկրորդ աշխարհամարտից 30 տարի անց, ստորագրվեցին Հելսինկիի համաձայնագրերը Եվրոպայում անվտանգության ու համագործակցության մասին: Գլխավոր կետը գոյություն ունեցող սահմանների ընդունումն էր: Պատերազմից 30 տարի անց: Իսկ մենք քննարկում ենք վիճակը Մերձավոր Արևելքում պատերազմից 52 տարի անց: Այստեղ հաստատ պետք է խոսել խաղաղության ու անվտանգության մասին գոյություն ունեցող սահմանների շրջանակներում: Իսրայելցիների համար դա սակրալ պատմություն է: 67-ին հռոմեացի հրոսակները ոչնչացրին ծաղկուն Գամլա քաղաքը Գոլանի բարձունքներում: Դա 7 ամսվա պաշարման ու դիմադրության պատմություն է: Ոչ ոք գերի չհանձնվեց: Դիմադրողներից վերջինները լեռան վրայից ցած նետվեցին: Համարյա 2000 տարի հետո նորից վերադարձել է ծաղկուն այգին: Իսրայելում ասում են, որ «Գամլան նորից չի կործանվի»: Իսրայելցիների համար Գոլանի բարձունքները շատ ավելին են, քան միջազգային իրավունքը: Իսկ հիմա միջազգային իրավունքի հետ էլ հեշտ կլինի:


Ինչպե՞ս դա կազդի աշխարհի աշխարհաքաղաքական պատկերի վրա: Միանգամից կարելի է առանձնացնել բենեֆիցիարներին: Ռուսաստան և Հայաստան: Մոսկվայի արձագանքը, իհարկե, պետք է հաշվի առնի սիրիացի գործընկերների շահերը: Այդ պատճառով չպետք է սպասել Երուսաղեմի համար բարեկամական հայտարարություններ: Միաժամանակ` Մոսկվայում կան մարդիկ, որ ռուսական շահերը սիրիական շահերից վեր են դասում: Այդ պատճառով տեղին կլիներ լռությունը` բարյացկամության երանգով: Սակայն, ավելի շուտ, կկրկնվի ավանդական հակաիսրայելական հույզերի հորձանքը հեռուստաէկրաններից: Հայաստանում հիմա պիտի փողոց դուրս գային Թրամփի ու Նետանյահուի պատկերներով, բայց հաստատ դուրս չեն գա: Երևանը դադար կվերցնի, կուսումնասիրի հարցը և վիթխարի բավարարություն կստանա կատարվածից: Կամ պարզապես ուշադրություն չի դարձնի: Հրաշալի է, որ այս ամենը տեղի է ունենում Պուրիմի ժամանակ: Կրկնակի տոն է Իսրայելում:
Ավիգդոր Էսկին, REGNUM


Հ.Գ. Ավիգդոր Էսկինը Ռուսաստանում ծնված հրեա է, հայտնի հրապարակախոս, քաղաքագետ, ապրում է Իսրայելում, հաճախ է լինում Ռուսաստանում: Ինչպես ցանկացած հրեայի համար, նրա համար էլ բնական է հրճվանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Էսկինը ճիշտ է նաև Ռուսաստանի ու Հայաստանի պարագայում: Ռուսները հրճվանքով կընդունեին Թրամփի հայտարարությունը և կհամարեին նախադեպային, հաշվի առնելով Ղրիմի պարագան ու պատմությունը, բայց նրանք կաշկանդված են Սիրիայի հետ բարեկամական հարաբերություններով ու ռազմական գործողություններին մասնակցությամբ: Վերջապես կա նաև Էրդողանի պարագան, որ արդեն շանթարձակում է` հիշեցնելով, որ այդ տարածքները ինչ-որ ժամանակ եղել են Օսմանյան կայսրության կազմում: Իսկ մե՞նք: Եթե սահմանների հիմքում դրվում է պատմությունը ու ռեալ վիճակը, ինչու՞ Թրամփը չի անի հաջորդ քայլը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետև մենք Իսրայել չենք ու մեր վարչապետը Բենյամին Նետանյահուն չէ՞: Որովհետև մենք ոչինչ էլ չենք անելու ու սպասելու ենք իրադարձությունների զարգացմանը: Ու այս ընթացքով մենք երբեք չենք դառնալու Իսրայել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ