Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարյուր հազարավոր բրիտանացիներ բրեկզիտին դեմ են

Հարյուր հազարավոր բրիտանացիներ բրեկզիտին դեմ են
24.03.2019 | 21:40

Հարյուր հազարավոր մարդիկ մարտի 23-ին երթով անցել են Լոնդոնի կենտրոնական փողոցներով և պահանջել են դադարեցնել բրեկզիտը: Sunday Times-ի քաղաքական բաժնի խմբագիր Թիմ Շիփմանը հայտնել է, որ Թերեզա Մեյի կառավարության անդամները վարչապետին մտադիր են ներկայացնել հրաժարականի պահանջ, քանի որ «Բրեքզիթ»-ը մտել է փակուղի, և այս վիճակից դուրս գալու համար նոր ղեկավար է պետք: Թերեզա Մեյին քննադատում են թե՛ բրեկզիտի աջակիցները և թե՛ ԵՄ-ում թագավորությունը պահելու կողմնակիցները:
Մեծ Բրիտանիայում նաև թափ է առնում բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնելու շարժումը:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ