Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նետանյահուն մեկնել է ԱՄՆ՝ Թրամփին Գոլանի բարձունքի համար շնորհակալություն հայտնելու

Նետանյահուն մեկնել է ԱՄՆ՝ Թրամփին Գոլանի բարձունքի համար շնորհակալություն հայտնելու
24.03.2019 | 21:42

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ շնորհակալություն կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գոլանի բարձունքը հրեական պետության մաս ճանաչելու պատրաստակամության համար, գրում է Jerusalem Post-ը: Երկու երկրների ղեկավարները քառօրյա այցի շրջանակում երկու հանդիպում կունենան, որոնց ժամանակ կքննարկվի նաև «Իրանի ագրեսիայի դեմ համատեղ պայքարը»: «Ես պատրաստվում եմ Թրամփի հետ խոսել Գոլանի բարձունքի, դրա պատմական հռչակագրի, Սիրիայի և Իրանական ճնշումների մասին, նրանց կողմից վերականգնված և սահմանվելիք պատժամիջոցների, մեր երկրների՝ անվտանգության և հետախուզության ոլորտներում աննախադեպ համագործակցության մասին»,- ասել է Նետանյահուն թռիչքից առաջ՝ հավելելով, որ Իսրայելը երբևէ ԱՄՆ ոչ մի նախագահի հետ այդքան լավ և սերտ հարաբերություններ չի ունեցել: Նետանյահուն հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ Գոլանի բարձունքի վերաբերյալ նրա հայտարարությունը պատմական քայլ անվանելով:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ