Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գորգի մասին է երազում

Գորգի մասին է երազում
23.04.2019 | 03:18

Ռուս հանրահայտ թենիսիստուհի Մարիա Շարապովան «Ինստագրամում» պատասխանել է իր երկրպագուներին, թե որ դեպքում կհամաձայներ ամուսնությունը Ռուսաստանում անել։ Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երջանիկ զույգը գորգի վրա է ու տակը գրել. «Միայն եթե լինի սա»:
Տեղեկացնենք, որ ներկայումս նա հանդիպում է բրիտանացի բիզնեսմեն, աճուրդային տան հիմնադիր Ալեքսանդր Գիլկսի հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ