Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Սանասարյանը՝ Ծիծեռնակաբերդում

Դավիթ Սանասարյանը՝ Ծիծեռնակաբերդում
24.04.2019 | 23:28

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը իր վերաբերյալ քրեական գործի մասին լրագրողների հարցրին հրաժարվում էր պատասխանել։ «Քրեական գործի վերաբերյալ՝ ուզում է 360 աստիճան պտտվեք, վերադառնաք, ես նորից նույնն եմ ասելու։ Մեր քաղաքացիներին այսօր այդ գործը չի հետաքրքրում», - ասաց Դ.Սանասարյանը։ Նա նշեց, որ ինքը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է «շատ ուժեղ ու շատ ամուր»։ Լրագրողը հետաքրքրվեց՝ կարող է մի երկիր ուժեղ լինել, որտեղ գործ են կարում, ինչպես պնդում են Սանասարյանի փաստաբանները։ Ի պատասխան Սանասարյանն ասաց. «Բոլոր երկրներում էլ նման բան կարող է պատահել»։ Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե շաբաթ օրը կառավարական առանձնատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ է քննարկել: Սանասարյանը, սակայն, հրաժարվեց այդ հարցին պատասխանել։ Լրագրողի դիտարկմանը, թե նրա կողմնակիցները հայտարարում են, որ եթե Սանասարյանը արդարացվի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական տա, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրանք ոչ թե իմ կողմնակիցներն են, այլ Հայաստանի Հանրապետությունում արդարության կողմնակիցները»։
Հացին, թե ինքը՝ Սանասարյանը համամի՞տ է նրանց հայտարարության հետ, Սանասարյանը պատասխանեց. «Ես այսօր եկել եմ այստեղ արդարություն եմ պահանջում»։

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ