«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կիմ Չեն Ինը ժամանել է Վլադիվոստոկ

Կիմ Չեն Ինը ժամանել է Վլադիվոստոկ
24.04.2019 | 23:37

Կարմիր գորգ, լիմուզիններ, դրոշներ, զինվորական նվագախումբ, աղ ու հաց․ այսպես են դիմավորել Վլադիվոստոկում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին, որ զրահապատ գնացքով առաջին անգամ ժամանել է Ռուսաստան: Վաղը նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը: Վաղվա բանակցությունները տեղի կունենան Ռուսական կղզում գտնվող ուսանողական ավանում: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև կգիշերի համալսարանական մասնաշենքերից մեկում, որը, ըստ «Կոմերսանտ» թերթի, ընտրվել է հյուսիսկորեական կողմի առաջ քաշած անվտանգության խիստ պահանջների շրջանակներում: Վլադիվոստոկում գնացքից դուրս գալուց և աղ ու հացը փորձելուց հետո հյուսիսկորեացի առաջնորդը լիմուզինով և մեքենային զուգահեռ վազող թիկնապահների ուղեկցությամբ նախ այցելեց իր պապիկի տնակը․ հենց այդպես էլ կոչվում է՝ Կիմ Իր Սենի տնակ, որը կառուցվել է իր պատվին 1986-ին, երբ Կիմն ընդամենը երկու տարեկան էր: «Շատ լավ բաներն եմ լսել ձեր երկրի մասին և վաղուց եմ երազում այցելել: Արդեն յոթ տարի է, ինչ երկիրը ղեկավարում եմ, և միայն հիմա եմ կարողացել գալ Ռուսաստան», - հայտարարել է Կիմ Չեն Ինը:


Կիմի և Պուտինի բանակցսւթյունների թեման Փհենյանի միջուկային ծրագիրն է:
«Հուսով եմ, որ հարգելի նախագահ Պուտինի հետ բանակցություններում ես կկարողանամ հստակ քննարկել Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորման և մեր հարաբերությունների զարգացման հարցերը», - փոխանցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ