Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինի հրամանագրով դյուրացվել է Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու կարգը

Պուտինի հրամանագրով դյուրացվել է Դոնբասի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու կարգը
24.04.2019 | 23:39

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու կարգը: Հրամանագրի տեքստը տեղադրվել Կրեմլի պաշտոնական կայքում: ՌԴ անձնագիր ցանկացող Դոնբասի բնակիչները կարող են դիմել ՌԴ ներքին գործերի նախարարության բաժիններ և նրանց դիմումներին ընթացք է տրվելու երեք ամսում: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի գնահատմամբ՝ Պուտինի հրամանագիրը Ռուսաստանի շարունակվող ագրեսիան է ու միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին: Կլիմկինը Դոնբասի բնակիչներին կոչ է արել չդիմել ռուսական անձնագրերի համար: Նա RFE/RL -ին ասել է, որ Պուտինի հրամանագիրը ծայրահեղ սադրիչ քայլ է, որը խարխլում է իրավիճակի լարվածությունը թուլացնելու ջանքերը:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ