Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աշոտ Ղուլյան. Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս

Աշոտ Ղուլյան. Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս
24.04.2019 | 23:45

Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է: Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը:
Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս: Անցյալի սարսափելի հանցագործությունները լռության մատնելը հանցակցություն է, և այն, որ համընդհանուր ճանաչման ու դատապարտման չեն արժանացել 20-րդ դարասկզբին հայերի, հույների, ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, հող է պատրաստել ցայսօր աշխարհի տարբեր վայրերում իրականացվող նոր ցեղասպանությունների համար: Իսկ հայ ժողովուրդը՝ համախմբված, անվտանգ ու հզոր հայրենիք կերտելու իր ընտրած ուղով ապացուցեց, որ միայն անկախ պետականությունն է նման հանցագործությունները բացառելու երաշխիքը, և միայն ազգային բանակն է անվտանգության հուսալի երաշխավորը»։

Դիտվել է՝ 293

Մեկնաբանություններ