Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այս երկրում առավել կարևոր հարցեր էլ կան

Այս երկրում առավել կարևոր հարցեր էլ կան
16.05.2019 | 19:33

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ դատարանում և դրա պատերից դուրս, պարզապես ահավոր է։ Սա վերաբերվում է և Քոչարյանի կողմնակիցների ակցիաներին, և նրանց ընդդիմացողներին։ Լավ առիթ է ստեղծվել, որպեսզի երկու կողմերն էլ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան, պարզապես պետք է լուռ հետևել դատական նիստերին։ Քոչարյանը բոլոր հնարավորություններն ունի այս տարիներին իր հասցեին ասված բոլոր մեղադրանքները մեկիկ_մեկիկ, փաստարկված հերքելու։ Իսկ դռնբաց դատավարության շնորհիվ հասարակությունը կարող է գնահատել նրա փաստարկների իրավացիությունը։ Սակայն երկու կողմերն էլ չեն խորշում ագրեսիվ գործողություններից, անգամ բանը հասավ այնտեղ, որ այս ամենի մեջ ներքաշվեցին դպրոցահասակ երեխաներ։ Այսպես արդարադատություն չեն վերականգնում, այսպես անգամ հակառակ արդյունքի կարող ենք հանգել։ Պետք է մեղադրող կողմը նաև ծանրակշիռ փաստարկներով դատարան ներկայանա, որպեսզի խոցելի չլինի։ Ակնհայտ է, որ Քոչարյանի պաշտպանական կողմը ներկայացնում են բավական պրոֆեսիոնալ իրավաբաններ, ուրեմն իշխանությունը պետք է սա հաշվի առնի և ուժեղացնի իր փաստարկների բազան։

Սակայն երկրում բացի այս դատավարությունից, շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնք ստվերվում են ու մնում չլուծված։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ