Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պորոշենկոյի դեմ գործ է հարուցվել

Պորոշենկոյի դեմ գործ է հարուցվել
21.05.2019 | 23:28

Ուկնարինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ երկրի հետաքննությունների պետական բյուրոն նրա նկատմամբ հետաքննություն է սկսել:


«Պետական դավաճանություն գործելու հնարավոր փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում,- Facebook-ի իր էջում գրել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն ու ավելացրել,- Խոսքը 2018 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ ուկրաինական նավերը Սև ծովից մտել էին Ազովի ծով»:
Հավելենք, որ դիմումն իրավապահներին է ներկայացրել Անդրեյ Պորտնովը, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարն էր:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ