Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի
22.05.2019 | 12:41

«Հրապարակը» գրում է. «ԱԺ-ում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով չի ձևավորվի, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»:

Այսինքն, տվյալ պարագայում այդ գործառույթը կստանձնի ԱԺ պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ»:

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ