Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանին հարվածելու որոշումը չեղարկելուց հետո Թրամփն անցած գիշեր Ալի Խամենեիին բանակցելու առաջարկ է արել, սակայն մերժվել է

Իրանին հարվածելու որոշումը չեղարկելուց հետո Թրամփն անցած գիշեր Ալի Խամենեիին բանակցելու առաջարկ է արել, սակայն մերժվել է
22.06.2019 | 00:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշեր Իրանին ռազմական հարված հասցնելու որոշումը չեղարկելուց հետո, առաջարկել է բանակցել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ՝ հայտնել են իրանցի պաշտոնյաները: Նրանք Reuters գործակալությանը հայտնել են, որ Թեհրանն Օմանի միջոցով անցած գիշեր «մեսիջ» է ստացել Թրամփից, որ ԱՄՆ նախագահը դեմ է պատերազմին ու ցանկանում է բանակցել: «Մեզ պատասխան տալու համար նա կարճ ժամանակ է տվել, սակայն Իրանն անմիջապես պատասխանել է, որ այս հարցով որոշում պետք է կայացնի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին»,-անձի գաղտնիության պահպանման հիմունքով ասել է պաշտոնյաներից մեկը:
Մինչդեռ մյուս աղբյուրը հավելել է. «Մենք հստակ հասկացրինք, որ առաջնորդը դեմ է որևէ բանակցության, սակայն Թրամփի առաջարկը նրան կփոխանցվի: Մենք օմանցի պաշտոնյային նաև նախազգուշացրինք, որ Իրանի դեմ ցանկացած հարձակում տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա»:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ