Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուս պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին

Ռուս պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին
22.06.2019 | 00:49

Ռուս պատգամավորՍերգեյ Գավրիլովն ասել է, թե ինչու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչն էլ առաջացրել է վրացական ընդդիմության և քաղաքացիների դժգոհությունը: «Հյուրընկալող կողմը որտեղ ինձն հրավիրում է նստել, այնտեղ էլ նստում եմ: Արարողակարգի համաձայն՝ այդ պատվավոր տեղը տրվում է հենց վեհաժողովի նախագահողին, այս դեպքում՝ ինձ»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Գավրիլովը: Պատգամավորի խոսքով՝ այլ երկրներում ինքը ևս այդ աթոռն է զբաղեցրել, և դա որևէ խնդիր չի առաջացրել: Գավրիլովը շեշտել է, որ ինքը «համեստ մարդ է» և պատրաստ է աշխատել «նույնիսկ ավելացված աթոռին նստած»:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ