«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զախարովան սադրանք է համարել արմատականների անկարգությունները Թբիլիսիում

Զախարովան սադրանք է համարել արմատականների անկարգությունները Թբիլիսիում
22.06.2019 | 00:52

Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք էր, որը կվնասի հենց Վրաստանին՝ Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին և նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղևորվելը: Պատասխանը միշտ էլ մեկն է՝ 100 տոկոսով անվտանգ է,-նշել է նա:-Այո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: ՌԴ ԱԳՆ հեղեղված է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ»: «Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,-հավելել է դիվանագետը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Այն ամենը, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ է, քան ռուսատյացության սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջացնել այն փաստը, որ ագրեսիվ դրևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: «Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որ խանգարեն Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է նա: Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ