Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դոնալդ Տուսկ. Եվրամիությունը նախընտրում է չմիջամտել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրադրությանը

Դոնալդ Տուսկ. Եվրամիությունը նախընտրում է չմիջամտել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստեղծված իրադրությանը
22.06.2019 | 00:55

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ի գագաթաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչու ԵՄ-ի պետությունների ղեկավարները ոչ հինգշաբթի գիշերը, ո՛չ ուրբաթ առավոտյան չքննարկեցին Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքը, ասել է. «Ես համոզված եմ, որ երբեմն ավելի լավ է չմիջամտել իրադրությանը: Համաշխարհային պատմության բազմաթիվ խնդիրներ կապված են ոչ թե չափազանց պասիվ, այլ չափազանց ակտիվ քաղաքական գործիչների հետ»:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ