Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ուզբեկստանի Սենատն առաջին անգամ կին է գլխավորել

Ուզբեկստանի Սենատն առաջին անգամ կին է գլխավորել
22.06.2019 | 12:13

Ուզբեկստանի փոխվարչապետ և կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաևան ընտրվել է Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ: «Նա առանձնանում է օրինավորությամբ, ազնվությամբ և, որ գլխավորն է՝ հայրենասիրությամբ: Նախօրեին ես նրան նշանակեցի սենատոր և առաջադրեցի խորհրդարանի վերջին պալատի ղեկավարի պաշտոնում», - ասել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Սենատի 20-րդ լիագումար նիստում: Նարբաևայի թեկնածության օգտին քվեարկել Է 81 սենատոր, երկուսը ձեռնպահ են մնացել, «դեմ» ձայներ չեն եղել: Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին է գլխավորել:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ