Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիա Զախարովա. Վրաստանի քաղաքական գործիչները մոռացել են օրենքներն ու քաղաքական ինստիտուտները

Մարիա Զախարովա. Վրաստանի քաղաքական գործիչները մոռացել են օրենքներն ու քաղաքական ինստիտուտները
22.06.2019 | 12:16

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը. «Վրաստանում քաղաքական գործիչներն ուղղակի ֆանտաստիկ են: Իրենք են որոշել անցկացնել պառլամենտական ֆորում, իրենք իրենց արածից վախեցել են, իրենք են միմյանց վրա կրակել, ինչպես 30 տարի առաջ, մոռացել են հիշել օրենքների և քաղաքական ինստիտուտների մասին, իսկ հաջորդ օրը պաստառներով դուրս են եկել, թե Ռուսաստանն է մեղավոր»:

Նա հավելել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճգնաժամային պահին պետք է ընդամենը հանդես գար հայտարարությամբ և նշեր, որ պատրաստ է երաշխավորել վրաց ժողովրդի անվտանգությունը փողոցներում:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ