ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Սաակաշվիլիի կուսակցությունը չի մասնակցի Ռադայի ընտրություններին

Սաակաշվիլիի կուսակցությունը չի մասնակցի Ռադայի ընտրություններին
20.07.2019 | 11:26

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրաժարվում է մասնակցել Ռադայի ընտրություններին, որոնք տեղին կունենան վաղը՝ հուլիսի 21-ին։ Facebook-ի իր էջում Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող թույլ տալ, որ նախագահի կուսակցությունն անհրաժեշտ տոկոսները չհավաքի՝ անկախ կառավարություն ձևավորելու համար։ «Զելենսկուն պետք է մեծամասնություն կազմելու հնարավորություն տալ՝ առանց հին քաղաքական գործիչներին զիջելու»,-հավելել է Սաակաշվիլին։ Նա նշել է, որ իր որոշումն ուղեկցվել է բուռն քննարկումներով, բայց ինքը դա ճիշտ է համարում:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ