Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արամ Սարգսյան. Ամենակարևորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի

Արամ Սարգսյան. Ամենակարևորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի
20.07.2019 | 11:32

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անտառը մենակ ծառ չի, առավելևս որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և բարձրորակ ու թանկարժեք օղիների արտադրությամբ և բիզնեսով զբաղվել։ Չէ, ծառը կտրելը հեշտ է ու շահութաբեր, բայց գողություն է:
Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից։


Հ.Գ. Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելով, առաջվա նման ու որպես հայրենակցի մի բան էլ ավելին թույլ տար կտրեին, իրեն գովեին ու կենացը խմեին... Ծառ կտրելով տուն պահող ախպերներ ջան, անտառը նաև ձեր երեխեքինը ու թոռներինն է: Համոզված եմ, որ մի քիչ ավելի շատ մտածելու ու չարչարվելու դեպքում և տունը կպահեք, և անտառը։ Ու՝ ավելի լավ կապրեք քան հիմա, ամենակարևորը՝ կախում չեք ունենա ոչ մեկից, ոչ մեկին պարտական չեք լինի: Ու կողքներիդ էլ միշտ անտառ կունենաք»:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ