Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծանր հացի գինը

Ծանր հացի գինը
26.07.2019 | 02:31

Հուլիսի 22-ին Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ազդարարեց ևս մեկ բռնցքամարտիկի մահվան լուրը։ Խոսքը 36-ամյա Արտյոմ Իգնատևի մասին է, որի սպորտային կարիերան հատկապես բուռն զարգացում է ունեցել մարզական կենսագրության սկզբնահատվածում, երբ դարձավ Ռուսաստանի պատանիների չեմպիոն, այնուհետև նույն 51 կգ քաշային կարգում դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Մարզիկի մահվան մասին մանրամասներ չեն հայտնվում, սակայն կարճ ժամանակում սա ռուսական իրականությունը ցնցած երկրորդ լուրն էր։ Առաջինը Մաքսիմ Դադաշևի մասնակցությամբ մարտին ու դրան հաջորդած ողբերգական իրադարձությանն էր առնչվում։


Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԱՄՆ-ում մարզիկը IBF-ի չեմպիոնական գոտու համար մենամարտ էր ունեցել պուերտոռիկացի Սուբրիել Մաթիասի հետ։ 11-րդ ռաունդից հետո մարտը դադարեցվել էր Դադաշևի մարզիչ Բադդի Մաքգիրտի պահանջով, որն ընթացքում մարզիկից մի քանի անգամ փորձել էր հավաստիանալ, թե արդյո՞ք չկա մարտը դադարեցնելու անհրաժեշտություն, քանի որ մարտի ընթացքը ցույց է տվել դրա անհեռանկարայնությունը։
Ասենք, որ մարզիչների կողմից դադրեցվող մարտերի պայմաններում իրավիճակը բավականին նուրբ է, քանզի կարող է ընդհուպ կասկած լինել մարզչի կողմից հակառակորդ թիմի հետ հանցավոր համաձայնության մասին։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա, եթե, իհարկե, ի զորու լինի ցույց տալու, որ Բադդի Մաքգիրտը փորձել է պատճառաբանված լինել իր քայլերում ու իրապես մարզիկի գիտակցությանը հասցնել մարտը դադարեցնելու անհրաժեշտությունը, սակայն այն, որ Դադաշևը մարտը դադարեցնելուց հետո անգամ ի վիճակի չի եղել ոտքի վրա կանգնելու և հաղթողին հայտարարելուց հետո ռինգը թողել է միայն սեփական թիմի աջակցությամբ ու օգնությամբ, այդ ամենն արձանագրել է տեսախցիկը։ Նրան մրցավայրից միանգամից հասցրել են հիվանդանոց, իրականացրել վիրահատություն, սակայն կյանքն այդպես էլ փրկել չի հաջողվել։


Մաթիասի հետ Դադաշևի այս պայքարը պրոֆեսիոնալ ռինգում նրա համար թվով տասներեքերորդն էր (բոլորում էլ նա հաղթել է)։ Ընդ որում, տասն ավարտել է նոկաուտով։ Նրա մարզական կարիերայում 2007-ին եղել է դադար, ու պատճառը եղել է գլխի հետ կապված առողջական խնդիրը։ Որոշ ժամանակ անց նա վերականգնել է մարզումները, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սկսել է մասնակցել պրոֆեսիոնալ մարտերի։ Դրան մղել են կյանքի ծանր պայմանները։ Անհրաժեշտ էր ապրուստի միջոց հայթայթել, իսկ դա նա կարող էր անել բռնքամարտելով։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ։


Եղածը, բնականաբար, ողբերգություն է, ու սա բացատրել բռնցքամարտով զբաղվելով, միանշանակ դժվար է, որովհետև սկզբունքորեն մարդկային գործունեության ինչ տեսակ էլ վերցնես, իր մեջ վտանգի տարրեր պարունակում է։ Այլ խնդիր է, որ մարզիկը պարտավոր էր հաշվի նստել իր առողջական խնդրի հետ ու հաշիվ տալ իրեն, որ այն թույլ չի տալիս զբաղվել ակտիվ բռնցքամարտով, սակայն սա նրա ընտրությունն էր ու, ինչպես դաժանորեն ցույց տվեց կյանքը, սխալ ընտրությունը։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ