ՀՀԿ-ն դեռ չի շտապում
13.09.2019 | 00:37
Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։ Թե այդ մտածումների արգասիքն ինչպիսին ու երբ կլինի, ՀՀԿ-ից չեն շտապում գաղտնազերծել։ «Հետևում ենք զարգացումներին»,-կարճ փոխանցեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ առանց իրենց էլ իշխանությունը քանդվում է, իսկ հիասթափության ալիքը` մեծանում։ Վստահեցրին, որ ՀՀԿ-ն դեռ ռեսուրսները ճշգրտելու, հավաքագրելու, վերակազմավորվելու օրեր է ապրում։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ