Աստվածաշունչ մատյանից
13.09.2019 | 00:01
Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը, քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և թաղեն նրանց փոշու տակ։ Իսկ Ասորեստանի իշխանն այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։ Եվ եթե նրան ասեն, թե` «Միայն դու՞ ես լինելու իշխան», կպատասխանի. «Մի՞թե ես չճանաչեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և Քաղանեն, ուր աշտարակը կառուցվեց։ Ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան»։
Եսայու մարգարեություն 10. 5-9
Մեկնաբանություններ