Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համատեղ տիեզերակայան շահագործել
18.09.2019 | 22:13

ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ համատեղ շահագործել «Բայկոնուր» տիեզերական կայանը՝
հայտնում է թուրքական «Ենի աքիտը»: «Եթե Թուրքիան ցանկանա սեփական հրթիռային տեխնոլոգիաները զարգացնել, մենք պատրաստ ենք աջակցել նրան: Իսկ «Բայկոնուր» տիեզերակայանի համատեղ շահագործումը Թուրքիայի համար լավ հնարավորություն կլինի»՝ ասել է Ռոգոզինը: Նա Էրդողանին առաջարկել է թուրք տիեզերագնաց ուղարկել տիեզերք:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ