Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսական Ազիմուտ ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա

Ռուսական Ազիմուտ ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա
19.09.2019 | 13:53

«Ժողովուրդը» գրում է. «Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով: «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել նոր տեխնիկական բազա SSJ 100 ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ այցի ժամանակ, հանդիպել է «ԻԼ» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ եւ քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական եւ ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստանի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնելու հնարավորությունները»:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ