Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները
19.09.2019 | 13:54

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ փոփոխություններ են կատարվել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):


№102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):
Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝
– Երևանից գնացքները կմեկնեն ժամը 7:55 և 12:00՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:06 և 15:11:
– Գյումրիից Երևան գնացքները կուղևորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00 ու 0:30՝ Երևան ժամանելով 10:57, 0:10, 2:25 և 3:00:
«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ