Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

...Որ Ար­ցա­խը կա­յա­նա ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին

...Որ Ար­ցա­խը կա­յա­նա ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին
01.10.2019 | 02:42
ԱՐ­ՑԱ­ԽԻ ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ
Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի մեր հայ­կա­կան տար­բե­րա­կը են­թադ­րում է արևա­յին տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում` բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման, կեն­ցա­ղա­յին տաք ջրով ա­պա­հով­ման, արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման և է­կո­լո­գիա­պես մա­քուր սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Արևա­յին տեխ­նի­կան մարդ­կանց կըն­ձե­ռի է­կո­լո­գիա­պես մա­քուր սնունդ ար­տադ­րե­լու և գյուղմ­թերք­նե­րի շու­կա­յի է­լի­տար սեգ­մեն­տում աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն, էա­պես կբարձ­րաց­նի ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը, ո­րը մարդ­կանց հա­մար հիմ­նա­կան մո­տի­վա­ցիա կդառ­նա, կշա­հագ­րգ­ռի ձեռք բե­րե­լու DVH տի­պի արևա­յին տեխ­նի­կա: Պետք է հաս­կա­նալ, որ Է­ներ­գախ­նա­յո­ղու­թյան կամ աշ­խար­հի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման գա­ղա­փար­նե­րը չեն կա­րող մո­տի­վա­ցիա դառ­նալ շար­քա­յին քա­ղա­քա­ցու հա­մար, որ­պես­զի նա շա­հագր­գռ­ված լի­նի ձեռք բե­րե­լու այս կամ այն տի­պի արևա­յին սար­քե­րը, հու­մա­նիս­տա­կան գա­ղա­փար­նե­րը, ո­րոնք ա­ռաջ­նորդ­վե­լու են քա­ղա­քաբ­նակ­նե­րի և, ա­ռա­վել ևս, գյու­ղաբ­նակ­նե­րի գր­պա­նի հաշ­վին, միան­շա­նա­կո­րեն շպրտ­վե­լու են հե­տին պլան՝ ա­ռա­ջին պլա­նում թող­նե­լով ա­ռա­վե­լա­գույն շա­հույ­թը ստա­նա­լու մարդ­կա­յին պարզ ու հաս­կա­նա­լի մղու­մը: Մեր պա­րա­գա­յում է­ներ­գախ­նա­յո­ղու­թյու­նը դառ­նում է լրա­ցու­ցիչ օ­գուտ բե­րող երկ­րոր­դա­կան գոր­ծոն: Արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման և տա­րած­ման բա­րո­յա­կան կողմ­նո­րո­շիչ­նե­րը, այն է՝ պայ­քա­րը Եր­կիր մո­լո­րա­կի է­կո­լո­գիա­կան մաք­րու­թյան հա­մար կամ գլո­բալ տա­քաց­ման դեմ, շար­քա­յին սպա­ռո­ղին ո­չինչ չա­սող փաս­տարկ­ներ են, ա­ռա­վե­լա­պես ե­թե այդ վեհ գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար մար­դիկ են վճա­րե­լու:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ԵՐԿ­ՐԻ Է­ՆԵՐ­ԳԵ­ՏԻԿ ԿԵՆ­ՍՈՒ­ՆԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Երկ­րա­շար­ժե­րի, տեխ­նա­ծին ա­ղետ­նե­րի, է­ներ­գե­տիկ շր­ջա­փա­կում­նե­րի կամ պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը պար­տա­վոր են ա­պա­հո­վել սե­փա­կան բնակ­չու­թյան է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյու­նը: Բնակ­չու­թյու­նը պետք է ու­նե­նա խմե­լու հա­մար պի­տա­նի ջուր ստա­նա­լու, տաք կե­րա­կուր պատ­րաս­տե­լու, լո­ղա­նա­լու ու լվացք ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն, որ­պես­զի կա­րո­ղա­նա գո­յատևել և հե­ռու մնալ հնա­րա­վոր հա­մա­ճա­րակ­նե­րից: Աշ­խար­հում այ­սօր նման ի­րա­վի­ճա­կում է հայ­տն­վել երկ­րա­շար­ժե­րի, ցու­նա­մի­նե­րի և պա­տե­րազմ­նե­րի պատ­ճա­ռով ի հայտ ե­կած 10 մի­լիոն փախս­տա­կան: Այս հար­ցը լու­ծե­լու ա­ռա­քե­լու­թյամբ 2013 թ. մեզ այ­ցե­լեց «Global Hope Network» (Գլո­բալ Հույս) կազ­մա­կեր­պու­թյան հա­մադ­րող Ջեֆ­րի Լատ­ցան (ԱՄՆ): Նրա կար­ծի­քով՝ փախս­տա­կան­նե­րի ճամ­բար­նե­րում մարդ­կանց կեն­սու­նակ մի­ջա­վայր ստեղ­ծե­լու խն­դի­րը լր­ջա­գույն հա­մաշ­խար­հա­յին պրոբ­լեմ է, ին­չը կա­րե­լի է լու­ծել հայ­կա­կան արևա­յին տեխ­նի­կա­յի օգ­նու­թյամբ: Ցան­կա­ցած բնա­կա­վայ­րի հե­լիո­ֆի­կա­ցիան կդի­տարկ­վի որ­պես հա­մաշ­խար­հա­յին և հա­մա­մարդ­կա­յին կարևո­րա­գույն պրոբ­լեմ­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ կա­տար­ված կոնկ­րետ քայլ: Լի­նի դա հե­ռա­վոր կամ սահ­մա­նա­մերձ հայ­կա­կան գյուղ, թե աշ­խար­հի ծայ­րում հապ­ճե­պո­րեն կազ­մա­կերպ­ված փախս­տա­կան­նե­րի ճամ­բար, միևնույն է, մեր ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գե­րը շատ օգ­տա­կար կլի­նեն՝ մարդ­կանց տա­լով է­ներ­գիա­յի ավ­տո­նոմ աղ­բյուր­ներ և կեն­սու­նա­կու­թյան պահ­պան­ման հու­սա­լի հնա­րա­վո­րու­թյուն: Հե­լիո­ֆի­կա­ցիան են­թադ­րում է ստեղ­ծել է­ներ­գիա­յի ան­կախ աղ­բյուր­նե­րի բաշխ­ված ցանց, ո­րը, ի տար­բե­րու­թյուն ա­տո­մա­կա­յան­նե­րի, ջեր­մա­կա­յան­նե­րի, հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի, գա­զա­տար­նե­րի և նմա­նա­տիպ այլ կենտ­րո­նաց­ված է­ներ­գա­հա­մա­կար­գե­րի, կա­րող է գոր­ծել ա­ռանց բաշ­խիչ ցան­ցե­րի՝ ար­տա­քին ազ­դե­ցու­թյուն­նե­րի նկատ­մամբ օժտ­ված լի­նե­լով կա­յու­նու­թյան բարձր գոր­ծակ­ցով: Ճգ­նա­ժա­մե­րի ըն­թաց­քում բնա­կա­վայ­րե­րում հնա­րա­վոր կլի­նի պահ­պա­նել նոր­մալ սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ ի­րա­վի­ճակ, որ­պես­զի ի­րենց բնա­կա­նոն ռե­ժիմ­նե­րով շա­րու­նա­կեն աշ­խա­տել հի­վան­դա­նոց­նե­րը, դպ­րոց­նե­րը և բնակ­չու­թյան կեն­սա­պա­հով­ման մյուս կարևո­րա­գույն օ­բյեկտ­նե­րը:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ԵՐԿ­ՐԻ Է­ՆԵՐ­ԳԵ­ՏԻԿ ԱՆՎ­ՏԱՆ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Միայն Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի հե­լիո­ֆի­կա­ցիան թույլ կտա յու­րա­քան­չյուր տա­րի ստա­նալ 350000 (գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյու­ննե­րի թի­վը) x 20 կվտ (հե­լիո­հա­մա­կար­գի մի­ջին հզո­րու­թյու­նը) x 2500 ժամ (արևա­փայ­լի մի­ջին տևո­ղու­թյուն) = 1750000 մե­գա­վատ x ժամ լրա­ցու­ցիչ ջեր­մա­յին է­ներ­գիա: Դա հա­մա­զոր է հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի հզո­րու­թյա­նը հա­մար­ժեք մոտ 5 ա­տո­մա­կա­յա­նի տված է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յին: Հայ­կա­կան ա­տո­մա­կա­յա­նի, ՋԷԿ-ե­րի և ՀԷԿ-ե­րի տված ար­ժե­քա­վոր է­լեկտ­րա­կան է­ներ­գիան կա­րող է օգ­տա­գործ­վել զար­գա­ցող հայ­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյա­նը, այդ թվում՝ հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյա­նը սպա­սար­կե­լու հա­մար կամ ար­տա­հան­վել: Խնայ­ված գա­զը կա­րող է ուղղ­վել դե­պի նավ­թա­քի­միա­կան ար­դյու­նա­բե­րու­թյուն կամ օգ­տա­գործ­վել ՋԷԿ-ե­րում` ար­տադր­վող է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ծա­վալ­ներն ա­վե­լաց­նե­լու հա­մար:
ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՈՒ ԱՐ­ՑԱ­ԽԻ Ա­ՐԵ­ՎԱ­ՅԻՆ Է­ՆԵՐ­ԳԻԱ­ՅԻ ՊԱ­ՇԱՐ­ՆԵ­ՐԸ
Արևն այն­պի­սի ֆան­տաս­տիկ երևույթ է, ո­րի ֆի­զի­կան որ­քան որ պարզ, նույն­քան էլ ան­հաս­կա­նա­լի է, ես ևս ստիպ­ված եմ ըն­դու­նե­լու նրա Աստ­վա­ծա­յին ծագ­ման վար­կա­ծը: Հի­շենք, որ Աստ­վածն արևը ստեղ­ծել է իր ա­րար­ման չոր­րորդ օ­րը: Նույն տրա­մա­բա­նու­թյամբ դժ­վար է հաս­կա­նալ աշ­խար­հի եր­կր­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի սպա­սո­ղա­կան կեց­ված­քը, թե ին­չու են խու­սա­փում կամ վա­խե­նում երկ­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գա­ղա­փա­րից, չէ որ ակն­հայտ է՝ այն լու­ծե­լու է մեր բո­լոր խն­դիր­նե­րը՝ տն­տե­սա­կա­նից սկ­սած, ռազ­մա­քա­ղա­քա­կա­նով վեր­ջաց­րած: Ինչևի­ցե, անդ­րա­դառ­նանք արևի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին և մատ­նե­րի վրա հաշ­վենք ու գնա­հա­տենք հա­յե­րիս բա­ժին հա­սած արևի է­ներ­գե­տիկ պա­շար­նե­րը: Արևն ա­նընդ­հատ է­ներ­գիա է ճա­ռա­գայ­թում, ո­րի չն­չին մասն է միայն հաս­նում Եր­կիր, այդ չին­չին մա­սից Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին բա­ժին է հաս­նում ա­ռա­վել չն­չին մա­սը: Գնա­հա­տենք մեր բա­ժին չն­չին մա­սի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Երկ­րի յու­րա­քան­չյուր քա­ռա­կու­սի մետ­րի վրա ընկ­նող արևա­յին ճա­ռա­գայ­թի հզո­րու­թյու­նը կազ­մում է 1,4 կվտ/մ2 (արևա­յին հաս­տա­տուն), ծո­վի մա­կար­դա­կին այն թու­լա­նում է մինչև 0,8 կվտ/մ2, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րում այն տա­տան­վում է 0,9-ից մինչև 1,2 կվտ/մ2 սահ­ման­նե­րում ՝ կախ­ված տե­ղան­քի բարձ­րու­թյու­նից: Արևա­յին է­ներ­գիա­յի մեր Q պա­շար­նե­րը կա­րե­լի է հաշ­վել՝ ել­նե­լով մեր երկ­րի տա­րած­քից (42 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր) ու արևա­փայ­լի մի­ջին տևո­ղու­թյու­նից (2500 ժամ): Ըն­դու­նենք, որ մեկ քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րով անց­նող արևա­յին է­ներ­գիա­յի հզո­րու­թյու­նը կազ­մում է 1000մ x1000մ x 1 կվտ կամ մեկ գի­գա­վատ, ո­րը հա­վա­սա­րա­զոր է ժա­մա­նա­կա­կից ա­տո­մա­կա­յա­նի մեկ է­ներ­գաբ­լո­կի տված հզո­րու­թյա­նը: Այ­պի­սով Q=42000 գի­գա­վատ կամ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի տա­րած­քի վրա սփռ­վող արևի է­ներ­գիան այն­քան է, որ­քան կա­րող են տա­րե­կան տալ մոտ 42 հա­զար ա­տո­մա­կա­յան­նե­րը՝ միա­սին վերց­րած: Հի­շեց­նեմ, որ վեր­ջին տվյալ­նե­րով աշ­խար­հի 32 եր­կր­նե­րում գոր­ծում են 454 է­ներ­գաբ­լոկ ու­նե­ցող 193 ա­տո­մա­կա­յան, ո­րոնց ընդ­հա­նուր է­լեկտ­րա­կան հզո­րու­թյու­նը կազ­մում է 400,285 գի­գա­վատ, ո­րը 105 ան­գամ պա­կաս է, քան Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի վրա սփռ­վող արևի լու­սա­յին է­ներ­գիա­յի հզո­րու­թյու­նը: Ե­թե հաշ­վի առ­նենք, որ ա­տո­մա­կա­յան­նե­րը տա­լիս են աշ­խար­հում ար­տադր­վող է­լեկտ­րա­կան ու ջեր­մա­յին է­ներ­գիա­յի 20 տո­կո­սը, ա­պա գա­լիս ենք հետևյա­լին. Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի արևա­յին է­ներ­գիա­յի պա­շար­նե­րը բա­վա­րար են, որ­պես­զի 21 ան­գամ ծածկ­վի հա­մայն աշ­խար­հի է­ներ­գե­տիկ պա­հան­ջար­կը: Ար­ժե հի­շեց­նել, որ բնու­թյան մեջ ե­ղած բո­լոր է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի (նավթ, ա­ծուխ, փայտ, տորֆ, սպիրտ, քա­մի, հիդ­րո­ռե­սուրս­ներ և այլն)՝ բա­ցա­ռու­թյամբ, թերևս, ա­տո­մա­յի­նի, գո­յա­ցու­մը ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է արևից ստա­ցած է­ներ­գիա­յի հետ:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը հա­ջո­ղու­թյամբ լու­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պատ­րաս­տել ին­ժե­նե­րա­կան և գի­տա­կան կադ­րե­րի մի ստ­վար բա­նակ, տեխ­նի­կա­կան և տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րը զար­գաց­նել մի շարք կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րով (ջեր­մա­տեխ­նի­կա, նյու­թե­րի դի­մադ­րու­թյուն, մե­քե­նա­շի­նու­թյուն, մետ­րո­լո­գիա, նյու­թա­բա­նու­թյուն, կի­րա­ռա­կան օպ­տի­կա, ծրագ­րա­վո­րում, կի­րա­ռա­կան հե­լիո­տեխ­նի­կա, է­լեկտ­րո­նի­կա, հու­սա­լիու­թյան ֆի­զի­կա, սնն­դի ար­տադ­րու­թյուն, մո­լե­կու­լյար և ընդ­հա­նուր կեն­սա­բա­նու­թյուն, ֆիզ­քի­միա, ֆո­տո­քի­միա, Երկ­րի ֆի­զի­կա, մա­թե­մա­տի­կա, օ­դերևու­թա­բա­նու­թյուն): Գի­տու­թյան տեմ­պա­յին զար­գա­ցու­մը մեզ հնա­րա­վո­րու­թյուն կտա հե­լիո­տեխ­նի­կա­յի բնա­գա­վա­ռում ստանձ­նել հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տա­րի դե­րը` մեր կարևոր դե­րա­կա­տա­րու­մը ա­պա­հո­վե­լով այդ բնա­գա­վա­ռում սպաս­վող աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին բա­ժան­ման մեջ:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ԳՅՈՒ­ՏԱ­ՐԱ­ՐԱ­ԿԱՆ ՇԱՐ­ԺՈՒ­ՄԸ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ
Ե­թե հե­լիո­ֆի­կա­ցիա­յի շնոր­հիվ մեր գյու­ղա­կան բնակ­չու­թյու­նը ստա­նա 30000 հատ մի­ջին հզո­րու­թյամբ ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գեր, ա­պա Ար­ցա­խը կս­տա­նա նաև 30 հա­զար մշ­տա­կան հե­լիո­լա­բո­րա­տո­րիա­ներ, արևա­յին տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռում Ար­ցա­խում կա­տար­վող գի­տա­հե­տա­զո­տա­կան և նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը զանգ­վա­ծա­յին բնույթ կկ­րեն: Արևա­յին պո­լի­գոն­նե­րը կս­տանձ­նեն արևա­յին տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի ո­լորտ­նե­րի ընդ­հա­նուր հա­մա­կար­գո­ղի դե­րը: Կձևա­վոր­վի ազ­գա­յին գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րոն, ո­րը ան­նա­խա­դեպ տեմ­պե­րով ա­ռաջ կտա­նի հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռը: Նման բան հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել միայն Ար­ցա­խում, այլ եր­կր­նե­րում դա չի ստաց­վի: Այս­տեղ է գտն­վում տն­տե­սու­թյան շր­ջա­դար­ձա­յին զար­գաց­ման բա­նա­լին:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՄԵՐՁ ԳՅՈՒ­ՂԵ­ՐԻ ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒ­ՄԸ
Արևա­յին տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի օգ­տա­գործ­ման դեպ­քում սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի բնակ­չու­թյու­նը կս­տա­նա փոքր և մի­ջին բիզ­նես զար­գաց­նե­լու ռեալ հնա­րա­վո­րու­թյուն: Օ­րի­նակ, մեծ հա­ջո­ղու­թյամբ կա­րող են կազ­մա­կերպ­վել մու­րա­բա­նե­րի փոք­րիկ ար­տադ­րա­մա­սեր, ո­րոնց հա­մար որ­պես հումք կա­րող են ծա­ռա­յել հո­նը, մո­շը, թու­զը, հա­ղար­ջը և ան­տա­ռի ու տնա­մերձ այ­գու այլ բա­րիք­նե­րը: Հիա­նա­լի ըն­տա­նե­կան բիզ­նես, ո­րը վերջ կտա այդ ար­ժե­քա­վոր գյուղմ­թերք­նե­րը շու­կա­նե­րում ի­րաց­նե­լու դժ­վա­րին աշ­խա­տան­քին: Բո­լո­րիս է հայտ­նի, որ մեծ դժ­վա­րու­թյամբ հա­վաք­ված ու շու­կա հան­ված բեր­քի զգա­լի մա­սը փչա­նում է և թափ­վում: Բեր­քը հա­վա­քե­լուց կարճ ժա­մա­նակ անց արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով պատ­րաստ­ված մու­րա­բա­նե­րը արևմտյան շու­կա­նե­րում վա­ճառ­վե­լու են բա­ցա­ռա­պես բիո­մար­կետ­նե­րում՝ ինք­նար­ժե­քից 3-5 ան­գամ բարձր գնե­րով:
ՋԵ­ՌՈՒՑ­ՄԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԵՐ
Ար­ցա­խի մաս­նա­վոր հատ­վա­ծում է­ներ­գիա­յի ծախ­սը բախշ­վում է հետևյալ կերպ. 70 %՝ բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման հա­մար, 15 %՝ կեն­ցա­ղա­յին տաք ջրի հա­մար (լվաց­քի, լո­ղա­նա­լու և այլ­նի հա­մար), 12 %՝ կե­րա­կուր պատ­րաս­տե­լու հա­մար, 3 %՝ լու­սա­վո­րու­թյան և կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի հա­մար` է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ձևով: Աշ­խար­հում լայ­նո­րեն տա­րած­ված է արևով կեն­ցա­ղա­յին տաք ջուր ստա­նա­լը: Տար­բեր եր­կր­նե­րում ար­տադր­վում և կեն­ցա­ղում զանգ­վա­ծա­բար կի­րառ­վում են տար­բեր տի­պի և հզո­րու­թյամբ արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ: Արևից հո­սանք ստա­նա­լու հա­մար օգ­տա­գործ­վում են կի­սա­հա­ղորդ­չա­յին ձևա­փո­խիչ­նե­րը: Տեխ­նի­կան լավ զար­գա­ցած է, բայց թան­կու­թյան պատ­ճա­ռով կեն­ցա­ղում քիչ է օգ­տա­գործ­վում: Մեր արևա­յին ան­հա­տա­կան հա­մա­կար­գե­րը կա­րող են միա­ժա­մա­նակ լու­ծել բո­լոր չորս խն­դիր­նե­րը: Մեկ կվտ ջեր­մա­յին է­ներ­գիան մեզ մոտ կար­ժե­նա 0,32 դրամ, է­լեկտ­րա­կան է­ներ­գիան` 50 դրամ: Դպ­րոց­նե­րի, ման­կա­պար­տեզ­նե­րի, հի­վան­դա­նոց­նե­րի, գոր­ծա­րան­նե­րի, գո­մե­րի, հա­վա­նոց­նե­րի, ձկ­նա­բու­ծա­րան­նե­րի, ջեր­մոց­նե­րի, չո­րա­նոց­նե­րի և ա­ռանձ­նատ­նե­րի ջե­ռուց­ման հա­մար մշակ­ված են մի­ջին և բարձր հզո­րու­թյան ան­հա­տա­կան արևա­յին ջրա­տա­քա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք ան­հա­մե­մատ ա­վե­լի է­ժան ու հու­սա­լի են, կա­րող են հեշ­տու­թյամբ սպա­սարկ­վել և ծա­ռա­յել մինչև 50 տա­րի: Ջե­ռուց­ման հա­մա­կար­գերն աշ­խա­տում են է­ներ­գիա­յի բարձր կոն­ցենտ­րա­ցիա­նե­րի ռե­ժի­մով` որ­պես ջեր­մա­տար օգ­տա­գոր­ծե­լով յու­ղա­յին հիմ­քի վրա ստեղծ­ված հա­տուկ հե­ղուկ­նե­րը: Մեզ հա­ջող­վում է լու­ծել ջեր­մա­յին է­ներ­գիա­յի ա­կու­մու­լյա­ցիա­յի խն­դի­րը, ո­րը թույլ կտա վե­րաց­նել արևա­յին տեխ­նի­կա­յի այն հիմ­նա­կան թե­րու­թյու­նը, որ կա­րող է աշ­խա­տել միայն ցե­րե­կա­յին արևոտ ժա­մե­րին: Արևի է­ներ­գիան հա­վա­քել ու կու­տա­կել հա­տուկ թեր­մոս-կու­տա­կիչ­նե­րում և, գի­շեր­վա ժա­մե­րից բա­ցի, օգ­տա­գոր­ծել նաև ոչ արևոտ օ­րե­րին: Կո­պիտ ա­սած, ամ­ռան արևի է­ներ­գիան կա­րե­լի է ամ­բա­րել ու օգ­տա­գոր­ծել ձմ­ռա­նը՝ բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման հա­մար: Փա՜ռք Աստ­ծո, որ այս­տեղ էլ մենք կու­նե­նանք հս­կա­յա­կան մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն, ե­թե հաշ­վի առ­նենք, որ թեր­մոս­նե­րի մեջ կի­րառ­վող ջեր­մա­մե­կու­սիչ­նե­րից լա­վա­գույ­նը փքեց­ված հայ­կա­կան պեռ­լիտն է, ո­րը, պա­շար­նե­րի ու ո­րա­կա­կան հատ­կա­նիշ­նե­րի ա­ռու­մով, բա­ցար­ձա­կո­րեն ան­գե­րա­զան­ցե­լի է:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ԲՆԱ­ՊԱՀ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Արևա­յին տեխ­նի­կա­յի տեմ­պա­յին զար­գաց­ման շար­ժա­ռիթ­նե­րից մե­կը ե­ղել է բնու­թյան ա­նա­ղար­տու­թյան պահ­պա­նու­մը` ած­խաթ­թու գա­զի ար­տա­նետ­ման նվա­զեց­ման մի­ջո­ցով: Կա­տա­րենք հետևյալ հաշ­վարկ­նե­րը. մեկ կգ ա­ծու­խը վա­ռե­լու հա­մար ծախս­վում է 2,66 կգ կամ 1,8 մ3 թթ­վա­ծին, ա­ռա­ջա­նում է 3,66 կգ ած­խաթ­թու գազ, մեկ մար­դը օ­րը ծախ­սում է 350 լիտր թթ­վա­ծին, 1,8 մ3 թթ­վա­ծի­նը բա­վա­րար է, որ­պես­զի մար­դը շն­չի 5 օր, 4 ժամ, 21 րո­պե և 41 վայր­կյան: Մեկ մար­դու կյան­քի հա­մար պա­հանջ­վող թթ­ված­նի տա­րե­կան պա­շա­րը կա­րե­լի է սպա­ռել, ե­թե այր­ման են­թարկ­վի 70,4 կգ ա­ծուխ, բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման հա­մար Ար­ցա­խում տա­րե­կան ծախս­վել է 2-3 տոն­նա ա­ծուխ, ո­րի այ­րած թթ­վա­ծի­նը բա­վա­կան կլի­ներ 28-ից 42 օր մար­դու շն­չա­ռու­թյու­նը ա­պա­հո­վե­լու հա­մար: Նման հաշ­վարկ­ներ կա­րե­լի է կա­տա­րել գա­զի, ա­թա­րի, փայ­տի ու այլ է­ներ­գա­կիր­նե­րի հա­մար, ար­դյուն­քը մեկն է, օր­գա­նա­կան բո­լոր է­ներ­գա­կիր­նե­րը ոչն­չաց­նում են մարդ­կանց հա­մար մնա­ցած թթ­վա­ծի­նը, մինչև ե՞րբ: Կան այլ հե­տաքր­քիր գա­ղա­փար­ներ: Օ­րի­նակ, արևա­յին ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րը կա­րող են ար­տադ­րել շատ է­ժան թո­րած ջուր, մեկ լիտ­րի հա­մար՝ մո­տա­վո­րա­պես 2 դրամ: Ի՞նչ կա­րե­լի է ա­նել այդ­քան է­ժան թո­րած ջրով, ո­րը դե­ղատ­նե­րում վա­ճառ­վում է 200-500 դրա­մի սահ­ման­նե­րում` բժշ­կա­կան նպա­տակ­նե­րի հա­մար: Թո­րած ջրով կա­րե­լի է ա­ման­նե­րը լվա­նալ` ա­ռանց լվա­ցող հե­ղուկ­նե­րի, նաև լվացք ա­նել, բուրդ լվա­նալ և այլն: Այս­տեղ տե­ղին կլի­նի հա­վե­լել, թե յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք որ­քա՜ն լվաց­քի փո­շի, հե­ղուկ կամ օ­ճառ է օգ­տա­գոր­ծում և դրան­ցով բնու­թյու­նը աղ­տո­տում: Հի­շենք, որ օ­ճա­ռաջ­րով չի կա­րե­լի ծա­ռե­րը ջրել, բայց ա­ռանց օ­ճա­ռի լվաց­քի ջու­րը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել նաև ո­ռոգ­ման նպա­տակ­նե­րով: Ա­հա, ևս մեկ նոր դրա­կան է­ֆեկտ: Դրա­կան է­ֆեկտ­նե­րը, ի­հար­կե, շատ են, բո­լո­րը չի կա­րե­լի թվար­կել՝ կո­մեր­ցիոն գաղտ­նիք­նե­րը պա­հե­լու նկա­տա­ռու­մից ել­նե­լով:
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍՊ­ՅԱՆ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ
Դիտվել է՝ 8580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ