Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կում են «հե­ղա­փո­խու­թ­յուն խա­ղալ», թեև աշ­խար­հը տե­ղում կանգ­նած չէ

Հա­յաս­տա­նում շա­րու­նա­կում են «հե­ղա­փո­խու­թ­յուն խա­ղալ», թեև աշ­խար­հը տե­ղում կանգ­նած չէ
08.10.2019 | 00:29
Սեպ­տեմ­բե­րի 24-ին հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կու­թյա­նը հայտ­նի դար­ձավ, որ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի սիո­նիս­տա­կան լոբ­բիի ազ­դե­ցու­թյամբ ԱՄՆ-ին ու Իս­րա­յե­լին ա­ռայժմ հա­ջող­վում է «հա­կաի­րա­նա­կան նոր ճա­կա­տի» կազ­մա­կեր­պու­մը։ Այդ եզ­րա­կա­ցու­թյանն ենք հան­գում, երբ ի­մա­նում ենք, որ Մեծ Բրի­տա­նիան, Ֆրան­սիան և Գեր­մա­նիան, այ­նուա­մե­նայ­նիվ, ճնշ­ման տակ «հան­ձն­վել» են և հան­դես են ե­կել Պար­սից ծո­ցում ԱՄՆ-ի հնա­րա­վոր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան օգ­տին։ Նրանք նաև ա­ռանց ա­պա­ցույց­նե­րի Ի­րա­նին մե­ղադ­րե­ցին Սաու­դյան Ա­րա­բիա­յի նավ­թա­յին օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձակ­ման մեջ։ Այդ ե­րեք եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի կող­մից Ի­րա­նին ուղղ­ված կո­չը՝ «հա­մա­ձայ­նել հա­մաշ­խար­հա­յին պե­տու­թյուն­նե­րի հետ մի­ջու­կա­յին ու հր­թի­ռա­յին ծրագ­րե­րի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րի գծով նոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի», Թեհ­րա­նում հա­րու­ցեց և՛ ծի­ծաղ, և՛ վր­դով­մունք։ ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեոն շնոր­հա­կա­լու­թյուն է հայտ­նել եվ­րո­պա­ցի դաշ­նա­կից­նե­րին ի­րենց ընդ­հա­նուր դիր­քո­րոշ­ման հա­մար։ Ըստ նրա՝ դա կամ­րապն­դի դի­վա­նա­գի­տու­թյունն ամ­բողջ աշ­խար­հում։ Իսկ ես կար­ծում եմ, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրան­սիա­յի և Գեր­մա­նիա­յի այդ­պի­սի են­թարկ­վո­ղա­կան վար­քը (Իս­րա­յե­լի նկատ­մամբ) կա­րող է միայն մե­ծաց­նել հա­մաշ­խար­հա­յին լուրջ պա­տե­րազ­մի սպառ­նա­լի­քը։ Ոչ պա­կաս հե­տաքր­քիր նր­բե­րանգ է այն, որ եվ­րո­պա­ցի­նե­րը ո­րո­շե­ցին Ի­րա­նի դեմ հան­դես գալ այն բա­նից հե­տո, երբ Թեհ­րանն ա­զատ ար­ձա­կեց մինչ այդ կա­լան­ված անգ­լիա­կան ա­ռա­ջին նավ­թա­նա­վը։
Բայց նախ՝ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի հեր­թա­կան ստո­րու­թյու­նը Ի­րա­նի ար­ձա­գան­քի մա­սին։ Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը հայ­տա­րա­րել է, որ ինչ-որ պայ­ման­ներ ա­ռաջ քա­շե­լուց ա­ռաջ Թեհ­րա­նի եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րը պետք է կա­տա­րեն ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը Ի­րա­նի հետ 2015 թ. հու­լի­սին կնք­ված «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» գծով։ Նա ըն­դգ­ծել է, որ Ի­րա­նը բա­ցա­ռել է հա­մաշ­խար­հա­յին տե­րու­թյուն­նե­րի հետ նոր հա­մա­ձայ­նագ­րի գծով բա­նակ­ցու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը։ «CBS» ա­լի­քով Զա­րի­ֆը հայ­տա­րա­րել է. «Ոչ, ես հա­մոզ­ված չեմ, թե մենք կա­րող ենք խու­սա­փել պա­տե­րազ­մից։ Ես հա­մոզ­ված եմ, որ մենք չենք սկ­սի պա­տե­րազ­մը, և ով էլ այն սկ­սի, չի լի­նի նա, ով այն կա­վար­տի»։ Նա ա­վե­լաց­րել է, որ Ի­րա­նը պատ­րաստ է թույլ տա­լու, որ մի­ջազ­գա­յին քն­նիչ­նե­րի խում­բը հե­տաքն­նի հար­ձա­կում­նե­րը և պար­զի մե­ղա­վո­րին։ Բայց ա­սել է, որ քն­նիչ­նե­րը պետք է լի­նեն «ա­նա­չառ»։ «Նրանց թույլ տվեք ա­նել դա, ո­րով­հետև նրանց անհ­րա­ժեշտ կլի­նի հրաշք՝ դրա­նում Ի­րա­նին մե­ղադ­րե­լու հա­մար»,- ա­սել է Զա­րի­ֆը։ Այ­նու­հետև նա Անգ­լիա­յի վար­չա­պե­տին խոր­հուրդ է տվել Թեհ­րա­նին մե­ղադ­րե­լու փո­խա­րեն դա­դա­րեց­նել զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը Սաու­դյան Ա­րա­բիա­յին։ Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին դա­տա­պար­տել է սաու­դյան «Aramco» ըն­կե­րու­թյան վրա հար­ձա­կում­նե­րի մա­սին եվ­րո­պա­ցի­նե­րի ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րը և հեր­թա­կան ան­գամ հաս­տա­տել, որ Նյու Յոր­քում ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի հետ­նա­բե­մե­րում ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի հետ որևէ սե­պա­րատ բա­նակ­ցու­թյուն չի լի­նե­լու։
Ար­տա­հայտ­վել է նաև Ռու­սաս­տա­նը։ ՌԴ ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան (ԱՀԾ) տնօ­րեն Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը հայ­տա­րա­րել է, որ Սաու­դյան Ա­րա­բիա­յի նավ­թա­յին օ­բյեկտ­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րի հա­մար ա­նա­պա­ցույց մե­ղադ­րանք­ներն ան­թույ­լատ­րե­լի են, և Մոսկ­վան վճ­ռա­կա­նո­րեն դա­տա­պար­տում է Ի­րա­նի հաս­ցեին ար­վող ա­նա­պա­ցույց մե­ղադ­րանք­նե­րը։ Նա ա­վե­լաց­րել է, որ «այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­ղի­նակ կա­րող են լի­նել մեկ, երկ­րորդ, եր­րորդ պե­տու­թյուն, շար­ժում կամ է­լի ինչ-որ ուժ»։ Նա­րիշ­կի­նի ա­սա­ծը ծան­րակ­շիռ ապ­տակ է ԱՄՆ-ի, Իս­րա­յե­լի, Սաու­դյան Ա­րա­բիա­յի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրան­սիա­յի և Գեր­մա­նիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րին. չէ՞ որ աշ­խար­հի ա­մե­նահ­զոր հե­տա­խու­զու­թյուն­նե­րից մե­կի ղե­կա­վա­րը ոչ միայն պար­զա­պես պաշտ­պա­նել է Ի­րա­նին, այլև թա­փան­ցիկ կեր­պով ակ­նար­կել է, որ հար­ված­նե­րը կա­րող էին կա­տա­րել նույն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, քա­նի որ ԱՄՆ-ը շատ ա­րագ դար­ձավ այն եր­կր­նե­րից մե­կը, ո­րոնք ի­րենց նավ­թով լրաց­րին հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում սաու­դյան նավ­թի պա­կա­սած քա­նա­կը։ Ես չեմ կաս­կա­ծում, որ վե­րոն­շյալ եր­կր­նե­րը, ինչ­պես նաև նրանց հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, ո­րոշ ժա­մա­նակ լուռ մնա­ցին հենց ՌԴ ԱՀԾ-ի տնօ­րե­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Չի­նաս­տա­նը նույն­պես պաշտ­պա­նել է Ի­րա­նին և դա­տա­պար­տել Արևմուտ­քի ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րը Թեհ­րա­նի հաս­ցեին։ Մի խոս­քով, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հեր­թա­կան «բևեռ­նե­րը» դար­ձել են էլ ա­վե­լի հս­տակ։
Նկա­րագր­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից ու փաս­տե­րից հե­տո, սեպ­տեմ­բե­րի վեր­ջին մոտ, Հա­յաս­տա­նը, ինչ­պես և ամ­բողջ աշ­խար­հը, ստա­ցավ ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան ա­մե­նագլ­խա­վոր հար­ցի պա­տաս­խա­նը։ Այն շատ վա­ղուց էր սպաս­վում, և մենք մշ­տա­պես բա­ցա­հայտ գրում էինք, որ աշ­խար­հում ձևա­վոր­վում են հա­մաշ­խար­հա­յին նո­րա­գույն բևեռ­ներ։ Հա­յաս­տա­նի գրե­թե բո­լոր ԶԼՄ-ներն օ­գոս­տո­սին հայտ­նե­ցին, որ հաս­տատ ո­րո­շում է ըն­դուն­վել Պար­սից և Օ­մա­նի ծո­ցե­րում Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի հա­մա­տեղ ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին։ Այդ մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը կա­յա­ցել է հու­լի­սի վեր­ջին Ի­րա­նի ՌԾՈՒ հրա­մա­նա­տար, դեր­ծո­վա­կալ Հո­սեյն Խան­զա­դիի Մոսկ­վա այ­ցի ժա­մա­նակ։ Սեպ­տեմ­բե­րի 2-ին տե­ղե­կու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­պես հաս­տա­տեց Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ջա­վադ Զա­րի­ֆը. «Մենք Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­տեղ ռազ­մա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ ենք անց­կաց­նե­լու Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում։ Գու­ցե այլ եր­կր­ներ նույն­պես շա­հագր­գռ­ված լի­նեն միա­նա­լու այդ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին»։ Ինչ­պես նկա­տում ենք, պա­րոն Զա­րիֆն ընդ­լայ­նել է ա­պա­գա հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի տա­րած­քը։ Եվ ա­հա տե­ղե­կու­թյուն­ներ են ե­կել, ո­րոնք շշ­մեց­րել են ԱՄՆ-ին, Եվ­րո­պա­յին ու Իս­րա­յե­լին։ Ինչ­պես նա­խա­տե­սել էր Ի­րա­նի ԱԳՆ-ի ղե­կա­վա­րը, կա մի եր­կիր, ո­րը միա­նում է ի­րա­նա-ռու­սա­կան ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին։ Այդ մա­սին աշ­խար­հին հայտ­նել է ի­րա­նա­կան «Fars News» գոր­ծա­կա­լու­թյու­նը։
Չենք տան­ջի ըն­թեր­ցող­նե­րին. Ի­րա­նի ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի մի­ջազ­գա­յին դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վար Մո­հա­մադ Շալ­տու­կին հայ­տա­րա­րել է. «Շատ շու­տով, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին ան­գամ, մենք ռազ­մա­ծո­վա­յին հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­ներ կանց­կաց­նենք Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի հետ Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սա­յին մա­սում և Օ­մա­նի նե­ղու­ցում»։ Ընդ ո­րում, նա նշել է, որ նշյալ շր­ջան­նե­րը հա­մար­վում են մի­ջազ­գա­յին ջրեր, և ըն­դգ­ծել է. «Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի նպա­տակ­նե­րը մի քա­նիսն են, այդ թվում՝ ռազ­մա­կան ու մար­տա­վա­րա­կան փոր­ձի փո­խա­նա­կում»։ Հատ­կան­շա­կան նր­բե­րանգ. այդ հայ­տա­րա­րու­թյունն ար­վել է հենց այն օ­րը, երբ Թեհ­րա­նում բաց­վել է «ա­վար վերց­ված» ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի (ԱՕԹՍ) ցու­ցա­հան­դե­սը։ Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա են ե­ղել Ի­րա­նի ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Հո­սեյն Սա­լա­մին և կոր­պու­սի բազ­մա­թիվ բարձ­րաս­տի­ճան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Ցու­ցադ­րան­մուշ­նե­րի մեջ ե­ղել են. ա­մե­րի­կյան Desert Hawk I/III, RQ-11A Raven, RQ-7 A Shadow 200, RQ-4 Sentinel, Sean Eagle, Aerosonde, MQ-18 Pretador A, անգ­լիա­կան Phoenix և իս­րա­յե­լա­կան Hermes 200 ԱՕԹՍ-ներ։ Ծրագ­րի «մեխն» է ե­ղել հու­նի­սի 20-ին Պար­սից ծո­ցի վերևում խփ­ված ա­մե­րի­կյան RQ-4 Global Hawk ԱՕԹՍ-ի ցու­ցադ­րու­մը։ Եվս մեկ ան­գամ հի­շեց­նեմ. քա­նի որ այդ ցու­ցա­հան­դե­սը կազ­մա­կերպ­վել է ԻՀՊԿ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ, ա­պա աշ­խար­հը գործ ու­նի Ի­րա­նի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, ա­յա­թո­լահ Սե­յեդ Ա­լի Հո­սեյ­նի Խա­մե­նեիի ուղ­ղա­կի հրա­մա­նի հետ, ո­րով­հետև ի­րա­նա­կան Սահ­մա­նադ­րու­թյամբ հենց նա է միանձ­նյա ղե­կա­վա­րում ԻՀՊԿ-ը։
Վե­րը նշ­վածն ակն­բա­խո­րեն վկա­յում է, որ մո­լո­րակն ար­դեն «հե­ռա­ցել» է միաբևեռ աշ­խար­հից, որ­տեղ գլ­խա­վոր դերն էին խա­ղում ԱՄՆ-ը և ՆԱ­ՏՕ-ն։ Ի դեմս Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի և Ի­րա­նի ռազ­մա­նա­վե­րի ու ծո­վա­յին­նե­րի՝ աշ­խարհն իր աչ­քով տես­նում է Եվ­րա­սիա­յի միա­վոր­ված ՌԾՈՒ-ի նա­խա­տի­պը։ ՈՒ քա­նի որ այդ եր­կր­նե­րի ՌԾՈՒ-ի կազ­մում պար­տա­դիր կեր­պով կան ռազ­մա­ծո­վա­յին դե­սան­տի, ինչ­պես նաև ռազ­մա­ծո­վա­յին հե­տա­խու­զու­թյան (այ­սինքն, հա­տուկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կազ­մա­վո­րում­նե­րի) զո­րա­մա­սեր ու միա­վո­րում­ներ, ա­պա աշ­խար­հը գտն­վում է Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի և Ի­րա­նի ռազ­մա­ծո­վա­յին դե­սան­տա­յին­նե­րի ու հե­տա­խույզ­նե­րի ջան­քե­րի (անվ­տան­գու­թյան ո­լոր­տում) հա­վա­նա­կան միա­վոր­ման նա­խօ­րյա­կին։ Հայ­տը չա­փա­զանց պարզ է. ա­ռա­ջա­տա­րու­թյուն, հե­տո նաև գե­րիշ­խա­նու­թյուն Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում, այ­նու­հետև՝ Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի ջրա­տա­րած­քի ողջ շր­ջա­կայ­քում, իսկ դա նշա­նա­կում է՝ Մեր­ձա­վոր Արևել­քում, Կով­կա­սում, Մի­ջին Ա­սիա­յում և այլն։ Հաշ­վի առ­նե­լով Եվ­րա­սիա­յի նշյալ պե­տու­թյուն­նե­րի լայն աշ­խար­հագ­րու­թյու­նը՝ դժ­վար չէ են­թադ­րել, որ հնա­րա­վոր է Եվ­րա­սիա­յի միա­վոր­ված ՌԾՈՒ-ի սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը նաև Խա­ղաղ օվ­կիա­նո­սի ջրա­տա­րած­քում։ Այ­սինքն, աշ­խար­հի կե­սը հաս­տատ կընդգրկվի։ Տա Աստ­ված, որ սպաս­վե­լիք հե­ռան­կա­րա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րադ­րու­թյունն ար­դեն այս օ­րե­րից սկ­սեն հաշ­վի առ­նել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, չէ՞ որ մենք էլ (աշ­խար­հագ­րո­րեն) Եվ­րա­սիա ենք, ոչ թե Եվ­րո­պա։ Ա­ռա­վել ևս՝ ոչ Ա­մե­րի­կա և ան­գամ՝ ոչ Աֆ­րի­կա, թեև Աֆ­րի­կա­յում Չի­նաս­տա­նի և Ի­րա­նի «ձեռ­քերն» ար­դեն ներ­կա են. Չի­նաս­տա­նը ռազ­մա­ծո­վա­յին բա­զա ու­նի Ջի­բու­թիում, իսկ Ի­րա­նը՝ ինչ-որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ՀԱՀ-ի հետ։ Վա­ղը-մյուս օ­րը Հա­յաս­տանն ու մյուս եր­կր­նե­րը ստիպ­ված կլի­նեն ան­մի­ջա­կա­նո­րեն տես­նե­լու Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Չի­նաս­տա­նի բո­լոր «ու­ժա­յին­նե­րի» հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ու փոխ­գոր­ծակ­ցու­թյու­նը։ ԱՄՆ-ում ար­դեն ա­մեն ինչ հաս­կա­ցել և ան­հան­գս­տա­ցել են։ Հենց այն օ­րը, երբ Ի­րա­նը հայտ­նեց ե­ռա­կողմ ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի մա­սին, ԱՄՆ-ի նա­խա­գահ Թրամ­փը հայ­տա­րա­րեց, որ 2019-ի նո­յեմ­բե­րին, պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ, կկա­յա­նան ԱՄՆ-ի և Հնդ­կաս­տա­նի հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Նա ըն­դգ­ծեց, որ «Վագ­րի հաղ­թա­հան­դե­սը» կոչ­ված զո­րա­վար­ժու­թյուն­նե­րում ի­րենց եր­կր­նե­րը «ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան տպա­վո­րիչ ա­ռա­ջըն­թաց կցու­ցադ­րեն»։ Հատ­կան­շա­կան է, որ մեկ տա­րի ա­ռաջ, 2018 թ. վեր­ջին, Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում ըն­թա­ցան հա­մա­տեղ ռուս-հնդ­կա­կան «Ինդ­րա-2018» զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Այն ժա­մա­նակ էլ պայ­մա­նա­գիր կնք­վեց Հնդ­կաս­տա­նին C-400 ԶՀՀ-նե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րի մա­սին, ո­րոնք Ռու­սաս­տա­նը պետք է ա­վար­տի մինչև 2023 թ.։ Հա­յաս­տա­նը չու­նի ռազ­մա­ծո­վա­յին նա­վա­տորմ, բայց պետք է շա­հագր­գռ­ված լի­նի Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­պա­գա զար­գաց­ման տրա­մա­բա­նու­թյու­նը հաս­կա­նա­լու հար­ցում։
Որ­պես­զի տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե հե­ղի­նա­կը չա­փա­զանց շատ է տար­վում ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյամբ, ես կանդ­րա­դառ­նամ մեր հայ­կա­կան գոր­ծե­րից մե­կին։ Դի­տա­վո­րյալ չեմ վեր­լու­ծի վար­չա­պե­տի ըն­տա­նի­քի այ­ցը Նյու Յորք և նրա ճա­ռը ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի նս­տաշր­ջա­նում։ Նե­րե­ցեք, բայց ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում նույն ՄԱԿ-ում և՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, և՛ Սերժ Սարգ­սյա­նի ե­լույթ­նե­րը շատ ա­վե­լի բո­վան­դա­կա­լից էին։ Բայց ա­հա Ար­ցա­խի ան­կա­խու­թյան նկատ­մամբ հեր­թա­կան, ընդ ո­րում, տխ­մա­րա­գույն, ոտ­նձ­գու­թյու­նը բաց չեմ թող­նի։ Բո­լոր սոց­ցան­ցե­րում սեպ­տեմ­բե­րին այն լուրն էր տա­րած­վում, որ Ան­կա­խու­թյան օր­վա տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Գյում­րիում (ի սկզ­բա­նե՝ «մեր­ժիզ­մի» և «իմ­քայ­լիզ­մի» այդ միջ­նա­բեր­դում) ոմն ծան­ծա­ղա­միտ ան­հատ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նին ող­ջու­նել է «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ար­ցա­խի մար­զի մարզ­պետ» ար­տա­հայ­տու­թյամբ։ Սեպ­տեմ­բե­րի 23-ին հի­մա­րու­թյան այդ դրսևոր­մանն ար­ձա­գան­քեց նույ­նիսկ մոս­կո­վյան «Ռեգ­նում» գոր­ծա­կա­լու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր, ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի վար­չու­թյան եր­բեմ­նի ան­դամ Մո­դեստ Կո­լե­րո­վը։ Ա­հա նրա կար­ծի­քը. «Դա­տար­կա­բա­նու­թյուն և ար­հա­մար­հանք. ա­հա թե ինչ կա ԼՂՀ-ի փո­խա­րեն Փա­շի­նյա­նի ու նրա Միր­զո­յա­նի հա­վա­նու­թյանն ար­ժա­նա­ցած «Հա­յաս­տա­նի Ար­ցա­խի մար­զի» հետևում։ Ե­թե դա չլի­ներ դա­տար­կա­բա­նու­թյուն և ար­հա­մար­հանք, ա­պա նրանք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան մեջ վա­ղուց մտց­րած կլի­նեին այդ դրույ­թը և կեղ­ծա­վո­րու­թյուն չէին ա­նի՝ ԼՂՀ-ի նա­խա­գա­հի ի­րենց թեկ­նա­ծու­նե­րին ա­ռա­ջադ­րե­լով։ Բայց նրանց նպա­տակն ա­վե­լի պար­զու­նակ է՝ վե­րաց­նել ԼՂՀ-ն ու նրա Սահ­մա­նադ­րու­թյու­նը, ո­րով­հետև «մար­զի» տա­րած­քը կա­րե­լի է կտր­տել ու­զած ձևով»։
Իս­կա­պես, ան­կախ Ար­ցա­խի տա­րած­քով առևտուր չես ա­նի թուր­քե­րի հետ. ստիպ­ված պետք է ժա­մա­նակ, մի­ջոց­ներ ծախ­սես, շան­տա­ժով վա­խեց­նես, գու­ցե և ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նես տա­րածք­ներ հանձ­նե­լու հա­կա­ռա­կորդ­նե­րին։ Ի՞նչ է ե­ղել, որ։ Մի՞­թե 1992-ին Ար­ցա­խում «ինչ-որ մե­կը» չէր կազ­մա­կեր­պում այն մարդ­կանց սպա­նու­թյու­նը, ո­րոնք հայտ­նի էին ի­րենց ան­հաշ­տու­թյամբ ու ան­զի­ջո­ղու­թյամբ։ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյունն ին­չո՞վ է վատ թր­քա­մետ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի դիկ­տա­տու­րա­յից։ Ոչ մի բա­նով։ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան մեջ ա­մեն մե­կը կա­րող է փնտ­րել՝ այն­տեղ ոչ մի ակ­նարկ չկա ինչ-որ «Հա­յաս­տա­նի Ար­ցախ մար­զի» մա­սին։ Այդ դեպ­քում Փա­շի­նյա­նի կողմ­նա­կից­ներն ին­չու՞ են Գյում­րիում այդ­պես լկ­տիա­բար վրա քշում սե­փա­կան երկ­րի Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­կա­ռակ։ Հա­վա­նա­բար այն պատ­ճա­ռով, որ «Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծով» Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի վճ­ռի վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի դա­տա­խա­զու­թյան անտ­րա­մա­բա­նա­կան «մեկ­նա­բա­նու­թյու­նից» հե­տո վար­չա­պետ Փա­շի­նյանն ըն­թացք վերց­րեց դե­պի սահ­մա­նադ­րա­կան կար­գի կազ­մա­քան­դում։ Այ­սինքն, եր­կիրն ու ժո­ղովր­դին տա­նում է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշ­րջ­ման ու­ղիով, չնա­յած այն բա­նին, որ կան նաև երկ­րի հիմ­նա­կան օ­րեն­քի փո­փո­խու­թյան լիո­վին օ­րի­նա­կան, սահ­մա­նադ­րա­կան ու­ղի­ներ։
Բայց ո՞վ է Փա­շի­նյա­նին ու նրա գյում­րե­ցի կողմ­նա­կից­նե­րին ի­րա­վունք տվել ար­հա­մար­հե­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դին ու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյու­նը։ Աստ­վա՞ծ, սա­տա­նա՞ն, թուր­քե՞­րը, ա­մե­րի­կա­ցի­նե՞­րը, ռուս­նե՞­րը, չի­նա­ցի­նե՞­րը, ի­րան­ցի­նե՞­րը։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ՀՀՇ-ա­կան հա­վա­տա­րիմ շնիկ­նե՞­րը։ Նո­րից կար­դա­ցեք Մ. Կո­լե­րո­վի գրա­ծը, հատ­կա­պես այն մա­սին, թե Փա­շի­նյա­նի կողմ­նա­կից­նե­րի այդ ա­րարքն ին­չու է դա­տար­կա­բա­նու­թյուն, ար­հա­մար­հանք մարդ­կանց նկատ­մամբ և կեղ­ծիք։ Որ­պես­զի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին հաս­կա­նա­լի լի­նի, թե ով է Մ. Կո­լե­րովն ըստ հա­մոզ­մունք­նե­րի, ես է­լի կմեջ­բե­րեմ նրա հրա­պա­րա­կա­յին ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից։ Այդ ժա­մա­նակ դուք կհաս­կա­նաք, որ Փա­շի­նյա­նին ու նրա կա­մա­կա­տար­նե­րին կոշտ գնա­հա­տա­կան­ներ է տվել խիստ հա­յա­մետ հո­գով մի մարդ. «Բաք­վին ծա­ռա­յե­լը նշա­նա­կում է կրկ­նել շատ խե­լա­ցի վեր­լու­ծա­բան­ներ Ա.-ի և Օ.-ի ճա­կա­տա­գի­րը, ո­րոնց բաք­վե­ցի քա­րո­զիչ­նե­րը, հրա­պա­րա­կավ կո­ռում­պաց­նե­լով, հրա­պա­րա­կավ էլ դեն նե­տե­ցին։ Բաք­վին ծա­ռա­յող­նե­րից հա­ջո­ղակ են ու­րիշ­նե­րը՝ հի­մար «ի՞նչ եք բա­րե­հա­ճում»-նե­րը. նրանք նույ­նիսկ փոք­րիկ կա­րիե­րա են ա­նում, և խա­րա­նը նրանց ու­ղե­ղը չի ճն­շում։ Քա­նի դեռ այդ­պես է, Ռու­սաս­տա­նում քա­րոզ­չու­թյան վրա Բաք­վի ծախ­սած մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րը, փաս­տո­րեն, կոր­չում են ան­հետ։ Իսկ կա­ռա­վա­րող Երևա­նի խեղ­ճու­թյունն ու խառ­նակ­չու­թյու­նը նրան օ­գուտ են բե­րում. նրան պաշտ­պա­նում են, բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյամբ, ել­նե­լով գա­ղա­փա­րա­կան նկա­տա­ռում­նե­րից»։
Հույս ու­նեմ, որ բո­լո­րին և ա­մեն ինչ պարզ է. Գյում­րիում Բա­կո Սա­հա­կյա­նին ան­վա­նե­լով «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ար­ցա­խի մար­զի մարզ­պետ», նրան չան­վա­նե­լով Ար­ցա­խի Ան­կախ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ, Փա­շի­նյա­նի «իմ­քայ­լա­կան­նե­րը» ի­րենց հի­մա­րու­թյամբ ա­ռա­վել ակն­հայ­տո­րեն ա­պա­ցու­ցե­ցին, որ պատ­րաստ­վում են հանձ­նե­լու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի մա­սը։ Իսկ ան­ձամբ ես ար­դեն հա­մոզ­ված չեմ, թե հան­ձն­ման են­թա­կա է միայն մեկ կամ եր­կու կտոր տա­րածք. նույն Տեր-Պետ­րո­սյա­նը պատ­րաստ էր Մեղ­րու շր­ջա­նով «առևտուր ա­նե­լու»։ Ի­զուր չէր, որ 1992-ի ամ­ռա­նը ոչ ան­հայտ Գե­նա­դի Բուր­բու­լիսն շտապ ե­կավ Հա­յաս­տան և ար­տա­բե­րեց այս սր­բա­զան խոս­քը. «Իսկ ձեզ ո՞վ Մեղ­րի կտա, որ դուք հանձ­նեք»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 4650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ