Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը հայտարարել է, որ ԻՊ-ն «ամբողջությամբ վերահսկողության տակ է»

Թրամփը հայտարարել է, որ ԻՊ-ն «ամբողջությամբ վերահսկողության տակ է»
18.10.2019 | 14:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Իսլամական պետությունը լիովին վերահսկողության տակ է, և մենք շարունակում ենք ավելի շատ ճնշել նրանց: Մենք ունենք հրաշալի իրավիճակ»: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է մասնակից լինել ԻՊ-ի ոչնչացմանը:

«Մենք համաձայնության ենք եկել, ըստ իս, քաղաքակրթության շահերից ելնելով, որը դուրս է Թուրքիայի, Սիրիայի և բոլոր այն պետությունների սահմաններից, որոնք կարող են ներգրավված լինել այս սարսափելի պատերազմում, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել: Մենք կարողացանք ինչ-որ բան անել»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ