Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու՞ Մակրոնը արգելափակեց ԵՄ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի մուտքը

Ինչու՞ Մակրոնը արգելափակեց ԵՄ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի մուտքը
22.10.2019 | 11:35

ԵՄ պետությունների ղեկավարները չկարողացան համաձայնության գալ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ԵՄ-ին միանալու բանակցությունները սկսելու հարցում: Չնայած Մեծ Բրիտանիան վճռել է հեռանալ ԵՄ-ից, կան երկրներ, ինչպես Ալբանիան ու Հյուսիսային Մակեդոնիան, որ դեռ ցանկանում են ԵՄ-ին անդամակցել, բայց այդ հարցը շարունակում է տարաձայնություններ հարուցել: ԵՄ երկրների ղեկավարները չկարողացան Բրյուսելում հոկտեմբերի 17-18-ին համաձայնության գալ երկու երկրների անդամակցության հարցում՝ առարկում էին Ֆրանսիան, Նիդեռլանդները, Դանիան: Այդ առարկություններից հետո Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը արտահերթ ընտրությունների կոչ աչեց:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր դիրքորոշումը բացատրեց ԵՄ նոր անդամների ընդունման գործընթացի փոփոխության անհրաժեշտությամբ: «ԵՄ ցանկացած նոր անդամ ընդունելուց առաւջ պետք են բարեփոխումներ»՝ հայտարարեց նա հոկտեմբերի 18-ի մամլո ասուլիսում: Նրա խոսքով՝ ԵՄ ընդլայնման գործընթացը այլևս չի բավարարում, «չափազանց բյուրոկրատական է» և «այլևս չի համաձայնեցվում մարդկանց հետ»: Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարեց, որ «երկու երկրներն էլ ոչ մի առաջընթացի չեն հասել»: Ընդլայնման գործընթացի քննադատները զգուշանում են, որ կծագեն կոռուպցիայի և դատական իշխանության անկախության խնդիրներ, որոնց բախվել են 2007-ին ԵՄ-ին միացած Ռումինիան ու Բուլղարիան: Բրյուսելում գտնում են, որ Ֆրանդիայի դիրքորոշումը բացատրվում է նախևառաջ ներքին՝ միգրացիային առնչվող քաղաքական խնդիրներով: Էմանուել Մակրոնը խոսել է այդ մասին. «Ինչպե՞ս պիտի ես բացատրեմ իմ հայրենակիցներին, որ Ֆրանսիայիում ամենից շատ քաղաքական ապաստան խնդրող երկրի ներկայացուցիչները Ալբանիայից են գալիս»: Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության կողմնակիցները հղում են անում իրենց ստանձնած պարտավորություններին:

«Մենք խոստացել ենք այդ երկրներին»՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հիշեցնելով, որ «պետությունների մեծ մասը կողմ է» երկու թեկնածուների հետ բանակցությունները սկսելուն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը որոշումն անվանել է «պատմական լուրջ սխալ»: «Վստահության արժանանալու համար՝ ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները»՝ ասել է նա: Նրան աջակցել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը: «Ոչ մի երկիր այդքան շատ գործ չի արել ԵՄ-ին անդամակցության համար, որքան Հյուսիսային Մակեդոնիան: Նրանք փոխել են երկրի անունը, կազմակերպել են հանրաքվե: Ես կարծում եմ, որ այս ամենը շատ սխալ է»՝ ասել է Բաբիշը: Ընդլայնման կողմնակիցները գտնում են, որ նոր անդամներին մերժելը նրանց կնետի Թուրքիայի, Չինաստանի ու Ռուսաստանի գիրկը, որ արդեն շատ ակտիվ են Բալկանների այդ մասում: Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը նախազգուշացրել է, որ իր երկրի քաղաքացիները անվերջ չեն հաշտվի մերժումի հետ, երբ իրենց երկիրը Բրյուսելի պահանջած բոլոր անհրաժեշտ բարեփոխումները կատարել է: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ «այդ որոշումն Ալբանիայի դեմ չէ»: «Եկեք հոռետես չլինենք»՝ ասել է Ալբանիայի վարչապետը: «ԵՄ պետությունները ընդունում են Ալբանիայի առաջընթացը, և կատարվածը ԵՄ ներքին խնդիրների հետևանք է»՝ հայտարարել է նա: Բանակցությունները սկսելու հարցը հետաձգվել է ԵՄ-ի Զագրեբի սամիթ՝ 2020-ի սկզբին: Խորվաթիան նախագահելու է ԵՄ-ում 2020-ին և ծրագրում է ԵՄ ընդլայնման հարցը հիմնականներից մեկը դարձնել ապագա սամիթում:
Ժան Կլոդ Բուրբոն, La Croix (Ֆրանսիա)


Հ.Գ. Համենայն դեպս՝ նրանց համար, որ մտածում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասին: Երբևէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ