Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀԱԿ-ում եր­բեք էլ Փա­շի­ն­յա­նով ոգևոր­ված չեն ե­ղել

ՀԱԿ-ում եր­բեք էլ Փա­շի­ն­յա­նով ոգևոր­ված չեն ե­ղել
26.11.2019 | 00:18

Նի­կոլ Փա­շի­նյա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ՀԱԿ-ում բա­վա­կա­նին մեծ հիաս­թա­փու­թյան ա­լիք կա։ Չնա­յած ար­դար կլի­նի ա­սել, որ մինչ այդ էլ այն­տեղ մեծ հիաց­մուն­քով չէին խո­սում ի­րենց նախ­կին թի­մակ­ցի մա­սին։

Հի­շեց­նենք, որ Փա­շի­նյանն ա­սել էր. «Ղե­կա­վա­րը, ո­րը չու­նի ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, չա­րիք է երկ­րի հա­մար, այն­պես ինչ­պես չա­րիք են ե­ղել բո­լոր ղե­կա­վար­նե­րը, սկ­սած 1996 թվա­կա­նից, երբ որ ա­ռանց ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան տի­րա­ցել են իշ­խա­նու­թյան և փոր­ձել են պա­հել այդ իշ­խա­նու­թյու­նը»։ ՀԱԿ-ում ա­վե­լի շատ նեղ­վել են, որ Փա­շի­նյա­նը Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, Սերժ Սարգ­սյա­նին և Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին նույն հար­թու­թյան մեջ է դի­տար­կել։ Ինչ­պե՞ս կա­րող էր։ Սա­կայն Տեր-Պետ­րո­սյա­նի կադ­րե­րը, լի­նե­լով Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան մաս, շա­րու­նա­կում են լիար­ժե­քո­րեն օգտ­վել օր­վա իշ­խա­նու­թյան բա­րե­հա­ճու­թյու­նից, բայց և միշտ հա­վա­տա­րիմ մնալ ա­ռա­ջին նա­խա­գա­հին։ Բո­լոր ա­ռում­նե­րով։

Ի դեպ, ՀԱԿ-ում եր­բեք չեն մո­ռա­ցել ու չեն պատ­րաստ­վում մո­ռա­նա­լու Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ռա­ջին «դա­վա­ճա­նու­թյու­նը», երբ նա լքեց ՀԱԿ խմ­բակ­ցու­թյու­նը և խիստ քն­նա­դա­տեց Տեր-Պետ­րո­սյա­նին։ Հի­շեց­նենք, թե 2016-ի ամ­ռանն ինչ էր ա­սել Փա­շի­նյա­նը Տեր-Պետ­րո­սյա­նի մա­սին. «Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը Սերժ Սարգ­սյա­նի հետ դա­շինք է կազ­մել Ղա­րա­բա­ղի հար­ցում, այս­պես կոչ­ված, մի ծրա­գիր ի­րա­գոր­ծե­լու հա­մար, ո­րը դի­վա­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում հայտ­նի է որ­պես Լավ­րո­վի պլան։ Դա մի խայ­տա­ռակ և ստո­րա­ցու­ցիչ լու­ծում է Հա­յաս­տա­նի հա­մար, և այդ­պի­սի լուծ­ման հա­մա­ձայ­նե­լը ա­մո­թա­լի է ոչ միայն ա­ռա­ջին դեմ­քե­րի, այլև Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու հա­մար»։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 4546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ