Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
10.12.2019 | 02:31
Հա­յաս­տա­նում, վա­ղուց ար­դեն, ի հաս­տա­տումն Սվետ­լա­նա Լու­րյեի «Պատ­մա­կան ազ­գագ­րու­թյուն» մե­նագ­րու­թյան վեր­լու­ծա­կան կան­խա­տե­սում­նե­րի, բազ­մա­ցել և գոր­ծում են «գու­նա­վոր» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ:
Հրա­պա­րակ­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն, Սո­րո­սի «Բաց հա­սա­րա­կու­թյուն» հիմ­նադ­րա­մից, 2016 թվա­կա­նին, Հա­յաս­տա­նի ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին է փո­խանց­վել, ընդ­հա­նուր առ­մամբ, ա­վե­լի քան 1 մի­լիոն 752 հա­զար դո­լա­րի դրա­մաշ­նոր­հա­յին գու­մար:
Ա­մե­նա­խո­շոր դրա­մաշ­նոր­հը ստա­ցել է «Լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյուն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի ղե­կա­վա­րի հաշ­վին փո­խանց­վել է 160930 դո­լար: Հատ­կան­շա­կան է, որ նրա hetq. am մե­դիա­հար­թա­կի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կի մեջ են մտ­նում դա­տա­կան հա­մա­կար­գը, օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, ի­րա­վա­պաշտ­պան հա­մա­կար­գը, շր­ջա­կա մի­ջա­վայ­րը, զին­ված ու­ժե­րը, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տը:
«Աս­պա­րեզ» լրագ­րո­ղա­կան ա­կում­բի ղե­կա­վար Լևոն Բար­սե­ղյա­նը 2016 թվա­կա­նին «Բաց հա­սա­րա­կու­թյան» հիմ­նադ­րա­մից ստա­ցել է եր­կու դրա­մաշ­նորհ. 67600 և 36029 դո­լար: Ա­կում­բի պաշ­տո­նա­կան կայ­քում նշ­ված է, որ նրա գոր­ծու­նեու­թյան նպա­տակ­ներն են տե­ղե­կատ­վու­թյան ա­զա­տու­թյու­նը, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման թա­փան­ցի­կու­թյու­նը, հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյու­նը, հա­սա­րա­կու­թյան ներգ­րա­վու­մը հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րին:
Հել­սին­կյան քա­ղա­քա­ցիա­կան ա­սամբ­լեա­յի Վա­նա­ձո­րի գրա­սե­նյա­կը 2016 թվա­կա­նին ստա­ցել է մի քա­նի դրա­մաշ­նորհ. hուն­վա­րի 27-ին (2016 թ.), գրա­սե­նյա­կի նա­խա­գահ Ար­թուր Սա­քուն­ցի ա­նու­նով փո­խանց­վել է 55375 դո­լար, ա­պա ևս 10265 դո­լար, իսկ սեպ­տեմ­բե­րի 1-ին նրան հատ­կաց­վել է 104000 դո­լար ար­ժո­ղու­թյամբ դրա­մաշ­նորհ: Ա­վե­լի ուշ, Ա­րա Զա­լյա­նի ան­վամբ, գրա­սե­նյա­կին է փո­խանց­վել ևս 50000 դո­լար:
2016 թվա­կա­նին խո­շոր ֆի­նան­սա­վո­րում են ստա­ցել նաև Հել­սին­կյան կո­մի­տեն և «Ֆակ­տոր» տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նը: Հել­սին­կյան կո­մի­տեի ղե­կա­վար Ա­վե­տիք Իշ­խա­նյա­նի ա­նու­նով հու­նի­սի 29-ին փո­խանց­վել է 103925 դո­լար, իսկ «Ֆակ­տոր» տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Արևհատ Սա­հա­կյա­նի ա­նու­նով՝ 103657 դո­լար:
«Ի­րա­զեկ քղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Դա­նիել Իոն­նի­սյա­նը ստա­ցել է դրա­մա­կան եր­կու փո­խան­ցում 13870 և 4460 դո­լար ընդ­հա­նուր գու­մա­րով:
«Թրանս­փա­րեն­սի ին­թեր­նեշ­նըլ» հա­կա­կո­ռուպ­ցիոն կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Սո­նա Այ­վա­զյա­նը ստա­ցել է 33850, ա­պա ևս 43850 դո­լա­րի դրա­մաշ­նորհ­ներ:
«Ման­դատ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Լու­սի­նե Վա­սի­լյա­նը 2016 թվա­կա­նին ստա­ցել է 63660 դո­լար:
Խտ­րա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րի և հա­նուն հա­վա­սա­րու­թյան ըն­կե­րու­թյան հա­մա­կար­գող Ա­նա­հիտ Չի­լին­գա­րյա­նը՝ 68100 դո­լար:
«Ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն ա­ռանց սահ­ման­նե­րի» կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Հայ­կու­հի Հա­րու­թյու­նյա­նը տար­վա ըն­թաց­քում ստա­ցել է 70000 դո­լար:
«Ի­րա­վուն­քի զար­գաց­ման կենտ­րոն» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Վիո­լետ Զո­փու­նյա­նի ա­նու­նով փո­խանց­վել է 39972 և 14970 դո­լար:
Նոր իշ­խա­նու­թյու­նը ձգ­տում է իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հա­ղոր­դել հե­ղա­փո­խա­կան բնույթ, աս­տի­ճա­նա­բար ներ­կր­վում են «եվ­րո­պա­կան ա­ռանձ­նա­հա­տուկ» ար­ժեք­ներ (հո­մո­սեք­սուա­լու­թյուն, լես­բիա­կա­նու­թյուն և այլն), ո­րոնք բա­ցար­ձա­կա­պես չեն նե­րառ­վում հայ ժո­ղովր­դի ա­վան­դա­կան ար­ժե­հա­մա­կար­գի մեջ: Բո­լոր նրանք, ով­քեր պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի նո­րա­նշանակ ղե­կա­վար­նե­րի մեջ տես­նում են ան­գի­տու­թյուն և ան­կա­րո­ղու­թյուն, հայ­տա­րար­վում են «հե­ղա­փո­խու­թյան թշ­նա­մի­ներ»: Հի­շո­ղու­թյանդ մեջ հայ­տն­վում են Ա­լեն Դալ­լե­սի հայտ­նի մտ­քե­րը: Ճիշտ է, 1945 թվա­կա­նին խոս­քը վե­րա­բե­րում էր ՍՍՀՄ-ի փլուզ­մա­նը, բայց և ժա­մա­նա­կա­կից Հա­յաս­տա­նի առն­չու­թյամբ այն չա­րա­գու­շակ է հն­չում. «Քաոս տա­րա­ծե­լով մենք անն­կատ կփո­խա­րի­նենք նրանց իս­կա­կան ար­ժեք­նե­րը կեղ­ծով և կս­տի­պենք նրանց հա­վա­տալ այդ կեղծ ար­ժեք­նե­րին: Գրա­կա­նու­թյու­նից և ար­վես­տից մենք աս­տի­ճա­նա­բար դուրս կմ­ղենք հա­սա­րա­կա­կան էու­թյու­նը, ար­վես­տա­գետ­նե­րի մե­ջից կվա­նենք ժո­ղովր­դի հո­գու խոր­քում ծա­վալ­վող գոր­ծըն­թաց­նե­րը հե­տա­զո­տե­լու և ար­տա­ցո­լե­լու ցան­կու­թյու­նը, իսկ գրա­կա­նու­թյու­նը, թատ­րո­նը, կի­նոն պետք է ար­տա­հայ­տեն և փա­ռա­բա­նեն միայն մար­դու ա­մե­նա­նող­կա­լի զգաց­մունք­նե­րը: Մենք պետք է օգ­նենք և ա­ռաջ քա­շենք նրանց, ով­քեր մարդ­կա­յին գի­տակ­ցու­թյան մեջ կսկ­սեն ցա­նել և ա­ճեց­նել սեք­սի, բռ­նու­թյան, դա­վա­ճա­նու­թյան պաշ­տա­մուն­քը, այլ կերպ ա­սած, ան­բա­րո­յա­կա­նու­թյուն: Երկ­րի կա­ռա­վա­րու­թյան մեջ մենք կտա­րա­ծենք քաոս և խառ­նաշ­փոթ, անն­կատ, ակ­տի­վո­րեն և ա­նընդ­հատ կնպաս­տենք պաշ­տո­նյա­նե­րի տխ­մա­րու­թյա­նը, կա­շա­ռա­կե­րու­թյա­նը, անս­կզ­բուն­քայ­նու­թյա­նը: Ազն­վու­թյու­նը և պար­կեշ­տու­թյու­նը կծաղր­վեն, կդառ­նան ան­ցյա­լի մնա­ցուկ­ներ և ան­պետք բո­լո­րի հա­մար: Մենք հմ­տո­րեն և անն­կատ կսեր­մա­նենք ստո­րու­թյուն և անհ­նա­զան­դու­թյուն, սուտ ու կեղ­ծիք, հար­բե­ցո­ղու­թյուն և թմ­րա­մո­լու­թյուն, ա­նաս­նա­կան վախ և ա­նա­մո­թու­թյուն մի­մյանց նկատ­մամբ… Եվ միայն քչե­րը, շատ քչե­րը կկ­ռա­հեն և կհաս­կա­նան, թե ինչ է կա­տար­վում: Բայց այդ­պի­սի­նե­րին մենք կդ­նենք ա­նօգ­նա­կան վի­ճա­կի մեջ, կվե­րա­ծենք ծաղ­րա­ծու­նե­րի, կգտ­նենք նրանց շե­ղե­լու հնարք­ներ և կո­չե­լու հա­սա­րա­կու­թյան թեր­մացք»: Ա­սենք, օ­րի­նակ, ան­վա­նել՝ «հա­կա­հե­ղա­փո­խա­կան»:
Սա­կայն, նույն Դալ­լեսն ու­նի մեկ այլ նկա­տա­ռում, ո­րի մա­սին, չգի­տես ին­չու, չի բարձ­րա­ձայն­վում. «Պե­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը ա­ռանձ­նաշ­նորհ է, ոչ թե ի­րա­վունք, և, պե­տա­կան ծա­ռա­յու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ան­ձը պետք է հա­մա­պա­տաս­խա­նի բա­րո­յա­կան ո­րո­շա­կի չա­փո­րո­շիչ­նե­րի, ա­վե­լի բարձր պա­հանջ­նե­րի, քան այն­պի­սիք, որ ներ­կա­յաց­վում են այ­լոց»:
Այս­պես կոչ­ված, «Հայ­կա­կան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը», ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, ցն­ցեց ամ­բողջ աշ­խար­հը: Ռու­սաս­տա­նը նյար­դայ­նա­ցավ, եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը ակ­տի­վա­ցան: Հա­յաս­տա­նի կող­մը սկ­սե­ցին շր­ջել հա­յացք­նե­րը ԱՊՀ մաս­նա­կից եր­կր­նե­րը, ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը:
Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի սա­նի կող­մից իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավթ­վե­լուց հե­տո, ԱՄՆ-ն ակ­տի­վաց­րեց, ա­ռանց այն էլ ակ­տիվ, դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յաս­տա­նում:
2018 թ. հոկ­տեմ­բե­րի 25-ին, Երևան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում, ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը, Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, հայ­տա­րա­րեց. «Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ա­ջակ­ցում է Հա­յաս­տա­նի նոր կա­ռա­վա­րու­թյան ջան­քե­րին»: Այ­նու­հետև Բոլ­թո­նը բա­ցա­հայտ ա­ռա­ջար­կեց հա­յե­րին «հրա­ժար­վել պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րից», նկա­տի ու­նե­նա­լով ռու­սա­կան կողմ­նո­րո­շու­մից հրա­ժա­րու­մը, նշե­լով, որ «ա­մեն դեպ­քում, ա­մե­րի­կյան զենքն ա­վե­լի լավն է, քան ռու­սա­կա­նը» (ար­դյո՞ք, սա 2016 թ. ապ­րի­լյան քա­ղա­քա­կա­նու­թյան ձևա­չա­փի շա­րու­նա­կու­թյու­նը չէ՝ Հա­յաս­տա­նի նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի ԱՄՆ-ում գտն­վե­լու ըն­թաց­քում):
Մեկ­նե­լուց ա­ռաջ Բոլ­թո­նը մա­մու­լի ա­սու­լիս տվեց, որն ինք­նին ու­շագ­րավ է. Պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե կա­րո՞ղ է նա ե­րաշ­խա­վո­րել, որ ա­զա­տու­թյան ա­ջակց­ման ակ­տի 907-րդ ուղ­ղու­մից հե­տո, ո­րը սահ­մա­նա­փա­կում է ԱՄՆ-ի օգ­նու­թյու­նը Ադր­բե­ջա­նին, պե­տա­կան մա­կար­դա­կով չի հան­գեց­նի ան­հա­մա­մաս­նու­թյան, Բոլ­թո­նը նշեց, որ տվյալ պա­հին ո­րո­շում ըն­դուն­ված չէ և որևէ բան կան­խա­գու­շա­կել ու ե­րաշ­խա­վո­րել չի կա­րող:
Մեկ­նա­բա­նե­լով Ադր­բե­ջա­նին ԱՄՆ-ի զեն­քի վա­ճառ­քի հնա­րա­վո­րու­թյան մա­սին հար­ցը, Բոլ­թո­նը հայ­տա­րա­րեց. «Ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ Հա­յաս­տա­նը զեն­քի գե­րակ­շիռ մա­սը ձեռք է բե­րում Ռու­սաս­տա­նից, Ադր­բե­ջա­նի զեն­քի ա­վե­լի քան 80 տո­կո­սը նույն­պես ռու­սա­կան է: Այդ հան­գա­ման­քը չի նպաս­տում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­մա­նը, քա­նի որ Ռու­սաս­տա­նին տա­լիս է ազ­դե­ցու­թյան լրա­ցու­ցիչ լծակ կող­մե­րի նկատ­մամբ և չի կա­րող հան­գեց­նել խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման»:
Նա ա­վե­լաց­րեց, որ մր­ցակ­ցու­թյու­նը ո­րոշ հար­ցե­րի լուծ­ման շար­ժիչ ուժ է: Եվ ցան­կա­ցած պա­րա­գա­յում, ա­մե­րի­կյան զեն­քը ա­վե­լի լավն է, քան ռու­սա­կա­նը: Բոլ­թո­նը հա­վե­լեց, որ «այդ հան­գա­ման­քը հար­կա­վոր է հաշ­վի առ­նել օ­րենք­ներ ըն­դու­նե­լիս»: Թե որ օ­րենք­նե­րի ըն­դու­նու­մը, հայտ­նի չէ: Բոլ­թո­նը չկոնկ­րե­տաց­րեց այդ հար­ցը:
Ինչ­պես հա­ղոր­դե­ցին Հա­յաս­տա­նի նո­րու­թյուն­նե­րը՝ news.am, Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նից, հան­դիպ­ման ըն­թաց­քում Բոլ­թո­նը նշել է, որ Հա­յաս­տա­նի հա­մար պատ­մա­կա­նո­րեն կարևոր այս շր­ջա­նում ի­րենք մեծ նշա­նա­կու­թյուն են տա­լիս հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը և խո­րաց­մա­նը:
«Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­ներն ա­ջակ­ցում է նոր կա­ռա­վա­րու­թյան ջան­քե­րին՝ ուղղ­ված կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րին, դա­տա­կան հա­մա­կար­գի թա­փան­ցի­կու­թյան բարձ­րաց­մա­նը և քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռաջ կա­ռա­վա­րու­թյան հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյան մե­ծաց­մանն այն­պի­սի ու­ղի­նե­րով, ո­րոնք կհան­գեց­նեն ժո­ղովր­դա­վա­րու­թյան, ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նու­թյան ամ­րապ­նդ­մա­նը»,- ա­սել է Ջոն Բոլ­թո­նը:
Վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տա­րը և ԱՄՆ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կա­նը մտ­քեր են փո­խա­նա­կել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի շուրջ: Եր­կուս­տեք կարևոր­վել է հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­մանն ուղղ­ված հետևո­ղա­կան քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան ձևա­չա­փի շր­ջա­նա­կում և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հա­մար հա­մա­պա­տաս­խան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը:
Հա­յաս­տա­նի հա­մար հիմ­նա­րար խն­դիր է իր ինք­նիշ­խա­նու­թյան լիի­րավ օգ­տա­գոր­ծու­մը և ան­կա­խու­թյու­նը ար­տա­քին ազ­դե­ցու­թյու­նից: Այդ մա­սին «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նին հա­ղոր­դել է ԱՄՆ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը, ընդ ո­րում, չն­շե­լով, թե ինչ «ար­տա­քին ազ­դե­ցու­թյու­նից»: Թեև հե­տո ա­վե­լաց­րել է. «Կար­ծում եմ, ժո­ղովր­դի հա­մար ա­ռա­վել նա­խընտ­րե­լի է ու­նե­նալ լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում և չկաշ­կանդ­վել պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րով»: ԱՄՆ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Դա­վիթ Տո­նո­յա­նի, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի և անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար Ար­մեն Գրի­գո­րյա­նի հետ:
Ինչ­պես հա­ղոր­դում է Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը, Ջոն Բոլ­թոնն ըն­դգ­ծել է երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին և տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րին վե­րա­բե­րող քն­նար­կում­նե­րի կարևո­րու­թյու­նը: Դրանց թվում Բոլ­թո­նը նշել է Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի և Սի­րիա­յի նկատ­մամբ ԱՄՆ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ինչ­պես նաև ջան­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյունն ամ­րապն­դե­լու ուղ­ղու­թյամբ: «Մենք ա­ջակ­ցում ենք տա­րա­ծաշր­ջա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րին, ո­րոնք ա­պա­հո­վում են ա­վե­լի բա­րե­հա­ջող, ա­զատ և ան­կախ ա­պա­գա»,- հայ­տա­րա­րել է ԱՄՆ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կա­նը:
ԱՄՆ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կանն ըն­դգ­ծել է ա­մե­րի­կյան կող­մի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը ա­ջակ­ցե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման ինչ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմբի շր­ջա­նակ­նե­րում, այն­պես և «այլ հնա­րա­վոր» քայ­լե­րով: Երևա­նում Բոլ­թո­նը կրկ­նեց այն միտ­քը, որ հն­չեց­րել էր վա­ղօ­րոք Բաք­վում՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը շա­հե­կան է ոչ միայն Հա­յաս­տա­նին և Ադր­բե­ջա­նին, այլև ԱՄՆ-ին: Հան­դիպ­ման ըն­թաց­քում քն­նարկ­վե­ցին նաև ՌԴ կա­տա­րած այ­ցի ար­դյունք­նե­րը, Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը, Սի­րիա­յի ի­րա­վի­ճա­կը: Նշ­վեց Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մեջ ԱՄՆ ան­մի­ջա­կան ներդ­րում­նե­րի ակ­տի­վաց­ման կարևո­րու­թյան մա­սին:
Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ
Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ