Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«ՍԴ դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ թո­շա­կի ու­ղար­կե­լու օ­րեն­քը լե­գի­տի­մաց­նում է պոր­տա­բու­ծու­թ­յու­նը»

«ՍԴ դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ թո­շա­կի ու­ղար­կե­լու օ­րեն­քը լե­գի­տի­մաց­նում է պոր­տա­բու­ծու­թ­յու­նը»
13.12.2019 | 00:15
«Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին» օ­րի­նագ­ծին, որ նա­խա­տե­սում է ՍԴ դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կել, կողմ էր միայն խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը: ԱԺ ընդ­դի­մու­թյու­նը, ի դեմս «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» և «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի», կտ­րա­կա­նա­պես դեմ էր դա­տա­վոր­նե­րին ո­չինչ չա­նե­լու դի­մաց «կլո­րիկ» գու­մար տա­լուն: «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րին ո՛չ իշ­խա­նու­թյու­նը, ո՛չ պե­տու­թյու­նը կլո­րիկ գու­մար չի տա­լիս,-հա­կա­դար­ձում է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՆԱ­ԶԵ­ԼԻ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ և շա­րու­նա­կում,- նա­խա­գի­ծը վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի անց­նե­լու մա­սին է, որ կի­րառ­վել է այն­պի­սի եր­կր­նե­րում, ինչ­պի­սիք են Դա­նիան, Ռու­սաս­տա­նը, ՈՒկ­րաի­նան, Վրաս­տանն ու Ավ­ստ­րիան»: Հա­վե­լում է, որ այս մե­թոդն ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան գոր­ծի­քա­կազ­մի ան­բա­ժա­նե­լի ու բաղ­կա­ցու­ցիչ մաս է, որ ի­րա­կա­նաց­նում են դա­տաի­րա­վա­կան բա­րե­փո­խում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ: Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղովն էլ հղում ա­նե­լով, որ վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լը պար­տա­դիր բնույթ չի կրում, դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն է տվել այս ինս­տի­տու­տի ներ­դր­մա­նը:
«Ի­հար­կե, կա­րե­լի էր դա­տա­րան­նե­րի ա­վե­լի լայն շր­ջա­նակ վերց­նել ու չսա­հա­մա­նա­փակ­վել միայն ՍԴ-ով, քա­նի որ, ա­յո՛, բո­լոր դա­տա­րան­նե­րում էլ կան դա­տա­վոր­ներ, որ այդ­քան էլ լավ չեն աշ­խա­տում, բայց այս­տեղ ոչ թե ան­հա­տի, այլ սխալ կազ­մա­վոր­ված ինս­տի­տու­տի հետ գործ ու­նենք: Մեզ հա­կա­դար­ձում են, թե դա­տա­վոր­ներ կան, ո­րոնց վար­քա­գի­ծը նույն­պես կաս­կա­ծե­լի է, բայց նրանց բա­րե­վար­քու­թյան նոր­մե­րով կա­րե­լի է ստու­գել կամ գնա­հա­տա­կան տալ, ին­չը չենք կա­րող ա­նել ՍԴ-ի դեպ­քում: ՍԴ կազ­մա­վոր­ման այն ըն­թա­ցա­կար­գը, որ գր­ված է Սահ­մա­նադ­րու­թյան մեջ, չի գոր­ծել: Ներ­կա Սահ­մա­նադ­րու­թյամբ դա­տա­վոր­նե­րը պաշ­տո­նա­վա­րում են 12, նա­խա­գա­հը՝ 6 տա­րի, վեր­ջի­նիս ընտ­րում են ՍԴ ան­դամ­նե­րը: Բայց քա­նի որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ներ­կա կազմն ան­ցու­մա­յին դրույթ­նե­րի հի­ման վրա է կազ­մա­վոր­վել, ըն­թա­ցա­կար­գե­րը խախտ­վել են, ու այժ­մյան ղե­կա­վա­րին ընտ­րել է Ազ­գա­յին ժո­ղո­վը, ՍԴ դա­տա­վոր-ան­դամ­ներն ու նա­խա­գահն էլ ցմահ են պաշ­տո­նա­վա­րե­լու: Սա տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս է, ցո՛ւյց տվեք մեկ այլ եր­կիր, որ նման մո­դել ու­նի»,- նշում է Բաղ­դա­սա­րյա­նը:
Իմ­քայ­լա­կա­նը բա­ցատ­րում է՝ ե­թե իշ­խա­նու­թյան որևէ ճյուղ, այս դեպ­քում՝ դա­տա­կան հա­մա­կար­գը, Սահ­մա­նադ­րու­թյամբ ի­րեն վե­րա­պահ­ված լիա­զո­րու­թյուն­նե­րը վե­րա­զան­ցում է, ա­պա մյուս եր­կու ճյու­ղե­րը վե­րահ­սկ­ման մե­խա­նիզմ­ներ պետք է գտ­նեն: Հետևա­բար այս նա­խագ­ծով ի­րենք ՍԴ-ին ձեռք են մեկ­նում: Մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչն ար­ձա­նագ­րում է՝ ՍԴ-ի ճգ­նա­ժա­մը նոր չէ, իսկ սխալ­նե­րի հա­մար թանկ են վճա­րում: Ըստ նրա՝ թեև ա­ռա­ջարկ­վող մե­խա­նիզ­մը կա­րող է և չաշ­խա­տել, բայց այն, որ օ­րի­նա­գիծն ի­րա­վա­կան հիմ­քե­րից է բխում, հա­կաօ­րի­նա­կան չէ, կաս­կա­ծից վեր է: Տի­կին Բա­ղդա­սա­րյա­նը դժ­վա­րա­նում է պա­տաս­խա­նել՝ ին­չից հե­տո եր­կու ինս­տի­տուտ­նե­րի՝ Ազ­գա­յին ժո­ղո­վի և Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ղե­կա­վար­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լար­վե­ցին, ու ա­ռա­ջա­ցավ «ՍԴ ճգ­նա­ժա­մը»: Նշում է՝ նրանք կա­րող են լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նալ, հար­ցը ՍԴ-ում առ­կա խն­դիրն է. «ՍԴ-ի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան հար­ցը փոխ­կա­պակց­ված է ցան­կա­ցած այլ հար­ցի ու խնդ­րի հետ: Այն­տեղ առ­կա ճգ­նա­ժա­մը լու­ծե­լու հա­մար բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը սպա­ռե­լուց հե­տո մնում է միայն սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի գնա­լու տար­բե­րա­կը, բայց Սահ­մա­նադ­րու­թյու­նը չի կա­րող փո­փոխ­վել զուտ հար­ցի կա­մա­յա­կան հան­գու­ցա­լուծ­ման հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է ՍԴ դա­տա­վոր Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նի այն պնդ­մա­նը, թե վի­րա­վո­րա­կան է, երբ ո­չինչ չա­նե­լու դի­մաց վարձ­րատր­վե­լու է, ա­պա նա այժմ էլ փաս­տա­ցի ո­չինչ չի ա­նում, բայց վճար­վում է: Ա­վե­լին, այդ կա­ռույ­ցում գրե­թե բո­լո­րը ո­չինչ չեն ա­նում, բայց վճար­վում են: ՍԴ ան­դամ­նե­րը վա­խե­նում են քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­լուց ու հա­ճախ խու­սա­փո­ղա­կան մո­տե­ցում­ներ են ցու­ցա­բե­րում: Ե­թե որևէ մե­կին թվում է, թե իշ­խա­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նի այս կամ այն մարդ­կանց հետ, այդ պատ­ճա­ռով է ա­ռա­ջարկ­վող մե­խա­նիզմն ըն­դու­նում, ա­պա չա­րա­չար սխալ­վում է, ո­րով­հետև ինքս էլ վս­տահ չեմ, որ այս մե­թո­դով որևէ մե­կը պատ­րաստ է ու հաս­տատ ո­րո­շել է վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի գնալ»:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԻ գնա­հատ­մամբ՝ ըն­դուն­ված օ­րեն­քը ՍԴ հին ան­դամ­նե­րին հե­ռաց­նե­լու ու նրանց իշ­խա­նու­թյան հա­մար նոր և վս­տա­հե­լի ան­դամ­նե­րով փո­խա­րի­նե­լու նպա­տակ ու­նի: Սամ­սո­նյանն ա­սում է, որ ժո­ղովր­դի գր­պա­նի հաշ­վին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից չսիր­ված դա­տա­վոր­նե­րին թո­շա­կի ու­ղար­կե­լով՝ փոր­ձում են քա­ղա­քա­կան խն­դիր լու­ծել:
«Ե­թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը որևէ ի­րա­վա­խախ­տում են ա­րել, ա­պա ըստ ի­րա­վա­կան պե­տու­թյան տրա­մա­բա­նու­թյան, հար­ցին պետք է բա­ցա­ռա­պես ի­րա­վա­կան լու­ծում տալ, բայց իշ­խա­նու­թյու­նը ճիշտ հա­կա­ռակն է ա­նում ու խրա­խու­սում, ի­րենց իսկ բնո­րոշ­մամբ, ի­րա­վա­խախ­տում կա­տա­րած դա­տա­վոր­նե­րին: Կար­գա­զանց դա­տա­վոր­նե­րին հե­ռաց­նում են պաշ­տո­նից, ոչ թե է­լի­տար թո­շա­կա­ռու դարձ­նում: Մի կող­մից ա­սում են, թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը չեն նպաս­տել ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը, չեն հա­մա­պա­տաս­խա­նել ժո­ղովր­դա­վա­րու­թյան պա­հանջ­նե­րին, վնա­սել են մեր պե­տա­կա­նու­թյա­նը, մյուս կող­մից պե­տու­թյու­նը նրանց ձեռք է մեկ­նում և թող­նում պատ­վով հե­ռա­նալ: Բայց ես վս­տահ եմ, որ ե­թե նմա­նօ­րի­նակ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վեր ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նը, չէր հե­ռա­նա­լու: Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե այն մար­դիկ, ո­րոնց ու­զում են թո­շա­կի ու­ղար­կել, ստա­նա­լու են այն նույն գու­մա­րը, ինչ հի­մա ստա­նում են: Բայց հարց է ա­ռա­ջա­նում՝ ՍԴ-ն հա­մալ­րող նոր դա­տա­վոր­ներն աշ­խա­տա­վարձ չե՞ն ստա­նա­լու: Ստաց­վում է՝ պե­տու­թյու­նը կրկ­նա­կի բեռ է վերց­նում իր ու­սե­րին ու դա ա­նում է ի հա­շիվ հար­կա­տու­նե­րի,- բարձ­րա­ձայ­նում է ԼՀԿ-ա­կանն ու հա­վե­լում. մինչև հի­մա հար­ցա­կան է մնա­ցել՝ ե­թե ՍԴ դա­տա­վոր­նե­րին հին հա­մա­կար­գի մարդ են հա­մա­րում, ա­պա ին­չու՞ չեն բա­րե­փո­խում նաև մյուս «հին» հա­մա­կար­գե­րը: Օ­րի­նակ՝ գլ­խա­վոր դա­տա­խա­զի հարցն օ­րա­կարգ չեն բե­րում կամ բա­ցա­ռա­պես բո­լոր դա­տա­վոր­նե­րին տուն չեն ու­ղար­կում, քա­նի որ «նրան­ցից ոչ ոք չի վա­յե­լում ժո­ղովր­դի և քա­ղա­քա­ցի­նե­րի վս­տա­հու­թյու­նը»:
Սամ­սո­նյա­նը հի­շեց­նում է՝ Սահ­մա­նադ­րու­թյան ա­ռա­ջին գլուխն ա­սում է՝ ՀՀ-ն ինք­նիշ­խան, ժո­ղովր­դա­վա­րա­կան, սո­ցիա­լա­կան, ի­րա­վա­կան պե­տու­թյուն է, իսկ ըն­դուն­ված օ­րեն­քը խախ­տում է պե­տու­թյան սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյու­նը և հա­մե­րաշ­խու­թյու­նը, ո­րով­հետև ստաց­վում է՝ ժո­ղովր­դի կող­մից ոչ վս­տա­հե­լի դա­տա­վոր­նե­րը ստա­նա­լու են բարձր կեն­սա­թո­շակ, քան որևէ մե­կը Հա­յաս­տա­նում երբևէ ստա­ցել է: Շեշ­տում է՝ «Իմ քայ­լի» կող­մից ըն­դուն­վա­ծը ՍԴ-ի բա­րե­փոխ­մա­նը չն­պաս­տող, մի քա­նի ան­ձանց հարց լու­ծող և սո­ցիա­լա­պես ա­նար­դար օ­րի­նա­գիծ է: Որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի՝ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րը դեմ է, որ իր վճա­րած հար­կե­րից դա­տա­վոր­նե­րը բարձր թո­շակ ստա­նան: Իսկ որ­պես պատ­գա­մա­վոր ըն­դգ­ծում՝ ա­յո՛, ՍԴ-ն ու­նի բա­րե­փոխ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն, բայց դրա միակ ճա­նա­պար­հը սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­ներն են:
«Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՆԱԻ­ՐԱ ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԸ հա­մե­մա­տու­թյուն է անց­կաց­նում. «Ա­վե­րակ հի­շեց­նող դպ­րոց­նե­րի հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը գու­մար չու­նի, բայց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու հա­մար գու­մար կա»: Ըստ նրա՝ դա­տա­վոր­նե­րին վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու նա­խա­գիծն ամ­բող­ջո­վին՝ վե­րից վար, հյու­սի­սից հա­րավ, ա­ջից ձախ, բա­ցար­ձակ քա­ղա­քա­կան էր, ին­չի մա­սին բաց ու հրա­պա­րա­կայ­նո­րեն ա­սել է նաև ՀՀ ա­ռա­ջին փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը: Ըն­դգ­ծում է՝ այն­պես չէ, որ ԲՀԿ-ի ուշ­քը գնում է «Հրայր Թով­մա­սյան+վե­ցյակ»-ի հա­մար, բայց գոր­ծըն­թաց­նե­րը պետք է բա­ցա­ռա­պես ի­րա­վա­կան ու քա­ղա­քա­կան լի­նեն:
«Դի­մում եմ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հպա՛րտ քա­ղա­քա­ցի­նե­րին, սի­րե­լի­նե՛րս, մեզ ու ձեզ ա­ռա­ջարկ­վում է, որ մեր ու ձեր հար­կե­րից 630 մլն դրամ վճա­րենք «Հրայր Թով­մա­սյան և ըն­կեր­ներ» ըն­կե­րու­թյա­նը, որ­պես­զի նրանք գնան տուն, նս­տեն թախ­տին, Թով­մա­սյանն ամ­սա­կան 1375712 դրամ, իսկ 6 դա­տա­վոր­նե­րից յու­րա­քան­չյու­րը 1035784 դրամ ստա­նա: Եվ դա միայն նրա հա­մար, որ իշ­խա­նու­թյուն­նե­րի դու­րը չի գա­լիս այդ «կան­տո­րան», ու նրանք ու­զում են այդ «կան­տո­րա­յի» դա­տա­վոր­նե­րին փո­խել ի­րենց քիմ­քին հա­րիր այլ դա­տա­վոր­նե­րով: Մենք՝ հար­կա­տու­ներս, մարդ­կանց գու­մար չպետք է տանք ան­գոր­ծու­թյան հա­մար: Իսկ ՍԴ այն դա­տա­վոր­նե­րը, որ կգայ­թակղ­վեն ու կցան­կա­նան օգտ­վել օ­րեն­քից, թող հի­շեն՝ որևէ իշ­խա­նու­թյուն հա­վերժ չէ, ու իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյու­նից հե­տո ոչ միայն վե­րա­դարձ­նե­լու են ո­չինչ չա­նե­լու դի­մաց ստա­ցած գու­մար­նե­րը, այլ նաև քրեա­կան պա­տաս­խանատ­վու­թյան են են­թարկ­վե­լու: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ իմ գոր­ծըն­կեր­նե­րը ՍԴ ան­դամ­նե­րին հան­ցա­գործ էին ան­վա­նում, ան­գամ միջ­նա­դա­րյան ինկ­վի­զի­ցիա­յի դա­րաշր­ջան էին վե­րա­դար­ձել, երբ նման մարդ­կանց այ­րում էին: Հի­մա, փաս­տո­րեն, հան­ցա­գործ­նե­րին կրա­կի վրա այ­րե­լու փո­խա­րեն (ինչ­պես, օ­րի­նակ, պատ­կե­րաց­նում եմ՝ Հրայր Թով­մա­սյա­նը Ջոր­դա­նո Բրու­նոն է, Արևիկ Պետ­րո­սյա­նը՝ Ժան­նա դþԱր­կը), ա­սում են՝ ե­կե՛ք պարգևատ­րենք ձեզ ու տուն ու­ղար­կենք»,- պատ­կե­րա­վոր ներ­կա­յաց­նում է տի­կին Զոհ­րա­բյանն ու ըն­դգ­ծում՝ ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված «է­պո­պեա­յի» ըն­թաց­քում այդ­պես էլ ի­րա­վա­կան որևէ հիմ­նա­վո­րում չի բեր­վել, թե ին­չու պետք է ՍԴ դա­տա­վոր­ներն ու­ղարկ­վեն «վաս­տա­կած հան­գս­տի»:
Խիստ է ար­տա­հայտ­վում՝ օ­րեն­քը լե­գի­տի­մաց­նում է պոր­տա­բու­ծու­թյու­նը, այն ամ­բող­ջա­պես քա­ղա­քա­կան «պրե­սինգ» է մի կա­ռույ­ցի նկատ­մամբ, ո­րի հետ իշ­խա­նու­թյունն ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով հաշ­վե­հար­դար տես­նել չի կա­րո­ղա­նում ու գնում է քա­ղա­քա­կան գոր­ծար­քի ճա­նա­պար­հով:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ