Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիկտոր Սողոմոնյան. Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել

Վիկտոր Սողոմոնյան. Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել
23.01.2020 | 21:07

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ, քանի որ ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում հնչած կրակոցներին։


«Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանով է մեզ առնչվում՝ չգիտեմ։ Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել։ Եթե մեզ ինչ-որ բանով այս միջադեպն առնչվում է, բնական է՝ կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ», - ասաց նա։
Սողոմոնյանը միաժամանակ նշեց, որ «Էրեբունի պալազայում» գործում են բազմաթիվ գրասենյակներ։

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ