Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրանտ Բագրատյան. Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ

Հրանտ Բագրատյան. Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ
23.01.2020 | 21:11

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։


Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։ Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։ Ինչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։ Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը, մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում»։

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ