Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տեսնես վարչապետը հասկացա՞վ, որ իր ուղերձներն են թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները․ Լիլիթ Գալստյան

Տեսնես վարչապետը հասկացա՞վ, որ իր ուղերձներն են թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները․ Լիլիթ Գալստյան
23.01.2020 | 22:42

Տեսնես «ոչ բռնությանը» կոչով հասարակությանը դիմած վարչապետը հասկացա՞վ, որ ասֆալտին փռելու, թևերը կտրելու, պատերին ծեփելու, աջ ու ձախ թշնամիներ ու հակահեղափոխականներ փնտրելու սեփական ուղերձներն են ներկա ատելության ու թշնամաքի անտանելի մթնոլորտի գեներատորները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։


«Չէր խանգարի, որ մի այսպիսի կոչ էլ վարչապետն ուղղեր ԱԺ-ի սեփական թիմին. ԱԺ հայտարարությունների ժամին ԻՔ պատգամավորների տեքստերը լսելիս տպավորություն էր, թե հարևան երկրի մեջլիսում արտահայտվելու բացառիկ հնարավորությունից են օգտվում, դիմացն էլ ոսոխն է նստած:
Նետված քարերը հավաքվելու ժամանակ էլ ունեն...»,-նշել է նա։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ