Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը Դի­լի­ջա­նում նա­խա­պատ­րաստ­վել են ընտ­րու­թ­յուն­նե­րին

«Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը Դի­լի­ջա­նում նա­խա­պատ­րաստ­վել են ընտ­րու­թ­յուն­նե­րին
04.02.2020 | 00:11
Նա­խորդ շա­բաթ­վա աշ­խա­տան­քա­յին վեր­ջին եր­կու օ­րը խոր­հր­դա­րա­նում «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի «դե­ֆի­ցիտ» էր: Իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մեծա­մաս­նու­թյու­նը Դի­լի­ջա­նում էր, մի մա­սը՝ Թի­բի­լի­սի գոր­ծուղ­ման էր մեկ­նել, ո­մանք էլ, ըստ երևույ­թին, օգտ­վել էին գոր­ծըն­կեր­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից ու ի­րենք ի­րենց ար­ձա­կուրդ էին տվել: Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ՝ նա­խորդ շա­բաթ­վա աշ­խա­տան­քա­յին եր­կու­շաբ­թին տե­ղա­փոխ­վել էր շա­բաթ օ­րը, պատ­գա­մա­վոր­նե­րը սա­կայն հաշ­վի չէին ա­ռել այդ հան­գա­մանքն ու ի­րենք ի­րենց ո­րո­շել Դի­լի­ջա­նում ե­ռօ­րյա գոր­ծու­ղում կազ­մա­կեր­պեել: Թե որն է խոր­հր­դա­րա­նի շեն­քից դուրս ար­տագ­նա քն­նար­կում կազ­մա­կեր­պելու ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը, մեզ այդ­պես էլ չհա­ջող­վեց ճշ­տել: Խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մից կա­րո­ղա­ցանք տե­ղե­կա­նալ միայն, որ ռազ­մա­վա­րու­թյուն են մշա­կել: «2020-ի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման ար­տագ­նա աշ­խա­տան­քա­յին հան­դիպ­ման ըն­թաց­քում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը քն­նար­կում է հետևյալ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը` ԶԼՄ բա­րեն­պաստ ի­րա­վա­կան մի­ջա­վայր, Ընտ­րա­կան օ­րենս­գիրք, կու­սակ­ցու­թյուն­նե­րի մա­սին օ­րենք, ա­ռող­ջու­թյան հա­մա­պար­փակ ա­պա­հո­վագ­րու­թյուն, սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­ներ, ՏԻՄ, գյու­ղատն­տե­սու­թյուն, ըն­դերք, ջրա­յին տն­տե­սու­թյուն և ռազ­մա­վա­րա­կան այլ ուղ­ղու­թյուն­ներ ու մո­տե­ցում­նե­րի հս­տա­կե­ցում»,- գրել էր Մա­կուն­ցը: «Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը փո­խան­ցեց սա­կայն, որ իմ­քայ­լա­կան­ներն ի­րա­կա­նում այլ նպա­տա­կով են հա­վաք­վել` ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի հար­ցեր քն­նար­կե­լու։ «Այս­քան շուտ ար­դեն ընտ­րու­թյուն­նե­րի՞ են նա­խա­պատ­րաստ­վում»,- հե­տաքր­քր­վե­ցինք մեր զրու­ցակ­ցից: «Ա­յո, ի­րա­կա­նում քն­նար­կում­նե­րը ծա­վալ­վել են ընտ­րու­թյուն­նե­րին ճիշտ ու գրա­գետ պա­տ­րաստ­վե­լու շուրջ: Ե­րի­տա­սարդ պատ­գա­մա­վոր­նե­րին ա­ռա­վել փոր­ձա­ռու­նե­րը մի շարք նր­բու­թյուն­ներ են բա­ցատ­րել, ևս մեկ ան­գամ հու­շել՝ ինչ­պի­սին պետք է լի­նի քա­ղա­քա­կան գոր­ծի­չը»,- ա­սաց նա:
Խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը, ան­շուշտ, տար­բեր վայ­րե­րում ա­մե­նա­տար­բեր նպա­տակ­նե­րով կա­րող է հա­վա­քույթ­ներ նա­խա­ձեռ­նել, քն­նար­կում­նե­րի ու ե­րե­կույթ­նե­րի մաս­նակ­ցել, բայց աշ­խա­տա­վայ­րից ու աշ­խա­տան­քից կտր­վելն ու կու­սակ­ցա­կան հար­ցե­րով զբաղ­վե­լը մե­կը մյու­սին չպետք է խան­գա­րեն, դրանք պետք է ապ­րեն կող­քի կող­քի, բայց ոչ եր­բեք մե­կը մյու­սի հաշ­վին: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ար­տագ­նա քն­նար­կումն ու ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կելն ար­դյո՞ք հնա­րա­վոր չէր Ազ­գա­յին ժո­ղո­վի շեն­քում ա­նել կամ աշ­խա­տան­քա­յին ժա­մից հե­տո. սրանք հար­ցեր են, ո­րոնց, կար­ծում եմ, իշ­խող թի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կդժ­վա­րա­նան պա­տաս­խա­նել: Իսկ մենք հս­տա­կո­րեն կա­րող ենք ար­ձա­նագ­րել՝ ա­ռանց Դի­լի­ջան հաս­նե­լու էլ հնա­րա­վոր է ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կել, աշ­խա­տել խոր­հր­դա­րա­նի ներ­սում, ե­րե­կո­յան էլ, կի­թա­ռի նվա­գակ­ցու­թյամբ, ե­րե­կո կազ­մա­կեր­պել հենց Աժ շեն­քում՝ լրագ­րող­նե­րի ու աշ­խա­տա­կազ­մի հետ մեկ­տեղ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ