Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր տագ­նա­պած սիրտ, քո «մյուն­խեն­յան սկզ­բունք»

Մեր տագ­նա­պած սիրտ, քո «մյուն­խեն­յան սկզ­բունք»
18.02.2020 | 11:42
Մի քիչ ցա­վոտ էր այդ ա­մե­նը: Հաղ­թած երկ­րի ղե­կա­վա­րը չկա­րո­ղա­ցավ հաղ­թո­ղի դիր­քե­րում մնալ: Ամ­բող­ջո­վին հար­մար­ված էր խա­ղի այն կա­նոն­նե­րին, շոուի նր­բե­րագ­նե­րին, հա­նուն ո­րոնց կազ­մա­կերպ­վել էր մյուն­խե­նյան բաց քն­նար­կու­մը:
Խն­դիրն այլ տեղ է. բո­լորն են հաս­կա­նում, որ այն­տեղ քն­նար­կում չկար։ Հար­ցը մյուն­խե­նյան պա­նե­լա­յին այդ քն­նարկ­ման ժա­մա­նակ չէ, որ ո­րոշ­վե­լու էր։ Բո­լորն էլ գի­տեն՝ ոչ մի դեպ­քում Փա­շի­նյան Նի­կո­լը (որն այն­քան խղ­ճու­կի վի­ճա­կում էր հան­դիպ­ման ժա­մա­նակ` պա­րա­պած, իր մու­միան ա­թո­ռին դրած, տյու­նիգ­ներ ան­ցած «գայլ» Ա­լիևի կող­քին, ո­րը հըն­թացս նաև իր մու­միա­յին թույլ տվեց ծի­ծա­ղել, ի տար­բե­րու­թյուն մեր եր­կի­րը ներ­կա­յաց­նող Նի­կո­լի «դյոր­գե­րի»… լավ, մի՞­թե այս երկ­րում, նրա շուր­ջը չկան մար­դիկ, որ հա­տուկ աշ­խա­տանք տա­նեն` նման հան­դի­պում­նե­րում վեր­ջի­նիս վար­քա­կա­նո­նի շուրջ, որ­պես­զի նաև այդ պատ­ճա­ռով սրտ­ներս չկծկ­վի) ոչ մի փաս­տա­թուղթ էլ չի ստո­րագ­րե­լու, դա բո­լորս և աշ­խար­հը գի­տե, և այդ պատ­մա­կան-ա­նի­մաստ էքս­կուրս­նե­րը, շոու­ներն առ ո­չինչ են, ե­թե ոչ փոք­րիկ պա­սաժ` արևմտյան տե­սա­կե­տը գե­րակ­շիռ դարձ­նե­լու, խն­դի­րը հրա­պա­րա­կայ­նաց­նե­լու, այն լուծ­մա­նը մո­տեց­նե­լու ա­ռու­մով:
Բայց ոչ երկ­խո­սու­թյան ու բա­նակ­ցու­թյուն­նե­րի, այլ, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Հի­մա, իբր թե ա­մեն ինչ ար­վում է, որ խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նե­նա։ Սա­կայն բո­լորն էլ հաս­կա­նում են` այն ա­ռանց դրա չի լուծ­վե­լու: ՈՒս­տի, որ­քան էլ ցա­վա­լի, պա­տե­րազ­մի լե­գի­տիմ հիմ­քերն են նա­խա­պատ­րաս­տում: Ա­ռա­ջին հեր­թին հո­գե­բա­նա­կան: Երկ­րորդ հեր­թին փաս­տաթղ­թա­յին. հիմ­նա­վոր­մամբ` բա­նակ­ցե­ցին-պայ­մա­նա­վոր­վե­ցին, չս­տաց­վեց: Եր­րորդ հեր­թին, դա­տե­լով Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ար­ցա­խյան դա­սա­վո­րու­թյուն­նե­րից», հնա­րա­վո­րինս` մի­նի­մալ կո­րուստ­նե­րով:
Դրան են միտ­ված Նի­կո­լի` գե­նե­րա­լի­տե­տի նկատ­մամբ դրսևո­րում­նե­րը, դրան են միտ­ված բա­նա­կում տե­ղի ու­նե­ցա­ծի նկատ­մամբ զրո վե­րա­բեր­մուն­քը, դրան են միտ­ված Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րի ու թեկ­նա­ծու­նե­րի նկատ­մամբ նրա քո­ղարկ­ված վե­րա­բեր­մուն­քը, դրան էր միտ­ված նրա բարձ­րա­ձայ­նու­մը, թե «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ», ո­րին Գեր­մա­նիա­յում «ա­հար­կու» բա­ցատ­րու­թյուն տվեց` «Ես նկա­տի ունեի, որ ե­թե Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վի Ար­ցա­խի վրա, դա կն­շա­նա­կի հար­ձա­կում Հա­յաս­տա­նի վրա»:
Փոր­ձենք հաս­կա­նալ՝ Նի­կո­լը դա ա­կա­մա՞ ա­սաց` բա­ցե­լով գե­րա­գույն գաղտ­նի­քը, թե՞ մտած­ված քայլ էր: Ընդ ո­րում նկա­տենք, որ յուր ՀՀ հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը չտ­վեց այդ հատ­վա­ծը, այլ լղո­զեց` ինչ-որ անվ­տան­գու­թյան մա­սին «լո­լո»-ով։ Ա­սել է` հե­տին թվով ի­րենք հաս­կա­ցել են, թե ինչ մեծ բաց­թո­ղում է կա­տա­րել Նի­կոլ Փա­շի­նյանն այդ միտ­քը հայտ­նե­լով։ Նախ որ` Եվ­րո­պա­յի ու­ղիղ սր­տում նա Հա­յաս­տա­նը դարձ­րեց հա­կա­մար­տու­թյան կողմ, երկ­րորդ` ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի շր­ջա­նառ­վող թե­զի կող­քին ևս մեկ քայ­լով ոչն­չաց­րեց Ղա­րա­բա­ղի սյու­բեկ­տայ­նու­թյու­նը, եր­րորդ` փո­խա­նակ ա­սե­լու՝ ոչ մի պա­տե­րազմ, ա­սաց` հար­ձակ­ման դեպ­քում կհա­մա­րենք Հա­յաս­տա­նի վրա հար­ձա­կում:
Այս­տեղ պետք է հի­շել ևս մեկ ան­չափ կարևոր դե­տալ. Փա­շի­նյա­նի և Ա­լիևի «վե­րե­լա­կա­յին» հան­դիպ­ման ժա­մա­նակ ձեռք բե­րած պայ­մա­վոր­վա­ծու­թյու­նը, ո­րի ըն­թաց­քում Ա­լիևը սկ­սեց քիչ կրա­կել ու իր դի­քե­րը ա­ռաջ բե­րել, հատ­կա­պես հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով ա­ռաջ ե­կավ Նա­խիջևա­նի կող­մից։ Փաս­տենք՝ այդ­տե­ղից ու­ղիղ թի­րա­խի տակ են Երևա­նը, Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րը, դեպ Սյու­նիք գնա­ցող կեն­սա­կան ճա­նա­պար­հը: Չէ, չենք բաղ­դա­տե­լու այս հան­գա­ման­քը Ա­լիևի Երևա­նի վրա մտասևեռ­ման հետ (որ այն «ադր­բե­ջա­նա­կան» է. ծի­ծա­ղե­լի է այն ան­չափ` ու­շադ­րու­թյան ար­ժա­նաց­նե­լու հա­մար)։ Անց­նենք ա­ռաջ:
ՈՒ­շադ­րու­թյան է ար­ժա­նի մեկ այլ բան. հե­ղա­փո­խա­կան, թավ­շյա­յի ամ­բի­ցիա­նե­րի խոր­խո­րատ­նե­րում խր­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է Ար­ցա­խի հար­ցում ևս ջն­ջել ՆԱԽ­ԿԻՆ սկզ­բունք­նե­րը` «մադ­րի­դյա­նը», և աշ­խար­հի սե­ղա­նին դնել իր` նի­կո­լյան «ան­մահ» սկզ­բունք­նե­րը (ո­րոնց պետք է ա­ռան­ձին անդ­րա­դառ­նալ), որ­պես­զի այդ աս­պար­զում ևս յուր պատ­կե­րը ցոլց­լա:
Ող­բեր­գու­թյու­նը կր­կին այլ տե­ղում է. մեր «հե­ղա­փո­խա­կան թա­վի­շիս­տը» ոչ մի ձայն, ծպ­տուն, բառ չա­սաց, ան­գամ ի­րեն հա­տուկ ներ­վա­յին շար­ժում չա­րեց այն ժա­մա­նակ, երբ Ա­լիևի մու­միան ար­տա­բե­րեց` «փուլ առ փուլ» եզ­րույ­թը, որ­պես հար­ցի լուծ­ման ու­ղի: Ինչն էլ ան­վե­րա­պա­հո­րեն նշա­նա­կում էր` սե­ղա­նին դր­ված փաս­տա­թուղ­թը հենց այդ մա­սին է: Ա­սել է` լա­վա­գույն դեպ­քում անվ­տան­գու­թյուն` խա­ղա­ղու­թյան դի­մաց» տար­բե­րակն է քն­նարկ­վում:
Եվ ո՛չ կար­գա­վի­ճա­կի հար­ցը:
Ա­հա թե ո­րոնք են Նի­կոլ Փա­շի­նյա­նի «մյուն­խե­նյան սկզ­բունք­նե­րը», որ ի­րա­կա­նում «տեր­պետ­րո­սյա­նա­կան» սկզ­բունք­ներն են։ Նի­կո­լը ցան­կա­նում է դրանք կո­չել «մյուն­խե­նյան», որ­պես­զի իր ա­նունն «ան­մա­հա­նա», և ոչ Տեր-Պետ­րո­սյա­նի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ