Զինծառայողների անհասկանալի «ինքնասպանություններն» ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը
18.02.2020 | 12:12
Բանակում առավել կարևոր հարց կա՞, քան զինվորների ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով լվանալն է: Սա ոչ թե հռետորական հարց է, այլ երկրի թիվ մեկ դեմքի հայտարարությունը՝ արված քաղաքական թիվ մեկ ամբիոնից՝ Ազգային ժողովի դահլիճից: Նա վստահեցնում է, որ բանակի խնդիրների առյուծի բաժինը կապված է այն հանգամանքի հետ, որ զինվորներն իրենց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայով չեն լվանում, քանի որ քրեական ենթամշակույթի կրող են: Անկեղծ ասած, չգիտեմ, թե հիգիենան երբ է ստորադասվել քրեական ենթամշակույթին, բայց դժվար թե գտնվի շարքային մեկ այլ քաղաքացի, որ համաձայնի նույն լվացքի մեքենայով լվանալ իր ու բոլորովին անծանոթ մեկի հագուստը: Եթե զինվորները նույնիսկ ոչ թե հիգիենայի կանոնններից, այլ քրեածին բարքերից ելնելով են այդ կերպ մտածում ու վարվում, միևնույն է, այդ ամենի մեջ սխալ տրամաբանություն չկա: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, ավելին՝ տարակուսելի է համարում, թե ինչպե՞ս կարելի է տարբեր մարդկանց ներքնաշորերը նույն լվացքի մեքենայի մեջ լվանալու մեջ վատ բան տեսնել, ապա առաջարկում ենք մեկտեղել բոլոր նախարարների ներքնաշորերն ու փռել նույն պարանին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այն թիվ մեկ պաշտոնյան է, որ ընդդիմադիր եղած ժամանակահատվածում Ազգային ժողովի ամբիոնից պարբերաբար բոցաշունչ ելույթներ էր ունենում, թե ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ զինվորի գուլպայի, ներքնաշորի ու հիգիենայի այլ պարագաների համար ծնողը մտահոգվի: Պարոն վարչապետը բավական խիստ ու կոշտ էր որակում այն չինովնիկներին, որ այդ ամենի պատասխանատուն էին: Վարչապետն այժմ, ըստ երևույթին, մի շարք ելույթների նման նաև սրա մասին է մոռացել, բայց զինվորների գուլպայի, կոնֆետի ու տարբեր պարագաների մասին ծնողն է հոգում:
Մի քանի տարի առաջ նախկին իշխանություններն, օրինակ, այսպիսի լուծում էին մտածել՝ ամեն զինվորի համար անվանական հատուկ ցանց-պարկ էին ստեղծել: Զինվորներն իրենց ներքնաշորերը դնում են պարկի մեջ, որ լվացքի ժամանակ այն դուրս չգա: Պրակտիկան, մեկ անգամ կիրառվելուց հետո, սակայն, դուրս է մղվում: Կարծում ենք՝ խնդիրը կարգավորելու լավագույն լուծումը գումար չխնայելն ու զինվորրներին պարբերաբար նոր ներքնաշորեր տրամադրելն է:
Նշենք, որ բանակում ներքնաշորերի հարցը Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր պատգամավորի այն հարցին, թե մտահոգիչ չե՞ն արդյոք վերջին շրջանում բանակում գրանցվող միջադեպերը, երբ զինվորները զոհվում են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ խաղաղ պայմաններում: Վարչապետը, փաստացի, շրջանցեց հարցը, ու մինչ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել, թե բանակում ինչ է կատարվում: 2020-ի հունվարից մինչ օրս դեռևս չպարզված հանգամանքներում 13 զինծառայող է զոհվել. կամ սպանվել է ծառայակցի կողմից, կամ ինքնասպանության են դրդել: Իսկ այս ամենի ֆոնին երկրի գերագույն գլխավոր հրամանատարին հուզող միակ հարցն այն է, թե ինչու զինվորները ներքնաշոր չեն լվանում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ