«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սուրեն Պապիկյան. Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ

Սուրեն Պապիկյան. Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ
26.02.2020 | 14:14

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ասուլիսում անդրադարձավ հարցին, որ իրեն համեմատում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախընտրական շտաբները նախկինում ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, ներկայում համեմատություններ են տարվում Պապիկյանի ու Աբրահամյանի միջև, և կան մեկնաբանություններ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որ մարզերում վարչական ռեսուրս կիրառի, ինչպես նախկին իշխանության օրոք էր:

«Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնից: Ավելին ասեմ, ի տարբերություն ձեր նշած անձի, ես ՔՊ վարչության նախագահն եմ: Դրանից զատ, ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նամանատիպ այլ բաների հետ»,- ասաց Պապիկյանը: Նա ասաց, որ որևէ մեկը իշխանությանը թող արջի ծառայություն չմատուցի՝ կլինի գյուղապետ, քաղաքապետ, թե թաղային հեղինակություն: «Մենք դրա կարիքը չունենք, ՀՀ քաղաքացուն ընձեռված իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի: Սա մեր որդեգրած սկզբունքն է, որից չենք հրաժարվելու, այստեղ տարընթերցումներ չեն լինելու: Եթե որևէ մեկը կփորձի նման քայլ անել, կպատժվի օրենքով: Ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, որևէ մեկը չի կարող շրջանցել իրեն տրված լիազորությունը: Նմանօրինակ դեպքերում մենք պատրաստ ենք խնդիրը վեր հանել ու պատժել բոլորին»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Դիտվել է՝ 2187

Մեկնաբանություններ