Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եթե Փա­շի­ն­յա­նին և իր իշ­խա­նու­թ­յա­նը կա­րե­լի է այն, ինչ ա­րե­ցին, կա­րե­լի է նաև այ­լոց

Եթե Փա­շի­ն­յա­նին և իր իշ­խա­նու­թ­յա­նը կա­րե­լի է այն, ինչ ա­րե­ցին, կա­րե­լի է նաև այ­լոց
30.06.2020 | 00:49

Ռա­դիո­տան գրավ­մամբ, ԱԺ-ն շր­ջա­փա­կե­լով և մի շարք այլ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով այ­լոց հետ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյան բռ­նա­զավ­թու­մից հե­տո (ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300-րդ հոդ­ված) ար­դեն ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կեց իշ­խա­նու­թյան ու­զուր­պա­ցիա­յին նպա­տա­կաուղղ­ված իր քայ­լե­րը:


Փա­շի­նյա­նը 2019 թ. կոչ ա­նե­լով, կազ­մա­կեր­պե­լով, այլ ան­ձանց, այդ թվում նաև` սո­րո­սա­կան­նե­րի, գոր­ծա­դիր և օ­րենս­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ միա­սին շր­ջա­փա­կե­լով ՀՀ դա­տա­րան­նե­րի շեն­քե­րը, բա­ցա­հայտ ու կո­պիտ ճն­շում գոր­ծադ­րե­լով դա­տա­վոր­նե­րի վրա, որ­պես­զի նրանք կամ հրա­ժա­րա­կան տան, կամ վա­խե­նան ու ի­րա­կա­նաց­նեն իր և իր յու­րա­յին­նե­րի կամ­քը, կա­տա­րեց մի գոր­ծո­ղու­թյուն, ո­րը դժ­վար է այլ կերպ բնու­թագ­րել, քան սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լում կամ, առն­վազն, դրան նպա­տա­կաուղղ­ված քայլ, այ­սինքն` ՀՀ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հան­ցա­փորձ (ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 34-300.1 հոդ­ված):
ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 300.1 հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն` սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լը Սահ­մա­նադ­րու­թյան 1-ից 5-րդ հոդ­ված­նե­րով կամ 6-րդ հոդ­վա­ծի ա­ռա­ջին մա­սով նա­խա­տես­ված որևէ նոր­մը փաս­տա­ցի վե­րաց­նե­լը, որն ար­տա­հայտ­վում է ի­րա­վա­կան հա­մա­կար­գում այդ նոր­մի գոր­ծո­ղու­թյան դա­դա­րեց­մամբ:


ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 4-րդ հոդ­վա­ծի («Իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման և հա­վա­սա­րակ­շռ­ման սկզ­բուն­քը») հա­մա­ձայն` պե­տա­կան իշ­խա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում է «Սահ­մա­նադ­րու­թյա­նը և օ­րենք­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ օ­րենս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման ու հա­վա­սա­րակ­շռ­ման հի­ման վրա»:
Տվյալ դեպ­քում Փա­շի­նյա­նի և այ­լոց կող­մից ոտ­նձ­գու­թյուն կա­տար­վեց ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 4-րդ հոդ­վա­ծով սահ­ման­ված օ­րենս­դիր, գոր­ծա­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման ու հա­վա­սա­րակ­շռ­ման սկզ­բուն­քի նկատ­մամբ, ո­րը, սա­կայն, ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյանն ու գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը չտես­նե­լու տվե­ցին:
Վե­րոն­շյալ ա­րար­քը ևս, ինչ­պես ա­սում են, մար­սե­լուց հե­տո փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը կա­տա­րեց հա­ջորդ քայ­լը` դրան մաս­նա­կից դարձ­նե­լով նաև իր կամ­քը կա­տա­րող ՀՀ նա­խա­գա­հին:


ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան 88 պատ­գա­մա­վոր­ներ, ո­րոնց կողմ քվեար­կու­թյամբ 2020 թվա­կա­նի փետր­վա­րի 6-ին ըն­դուն­վեց «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» Ա­ԺՈ-001-Ն ո­րո­շու­մը, ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, ո­րը հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թով ՀՀ նա­խա­գա­հին է ու­ղար­կել վե­րոն­շյալ ո­րո­շու­մը, ինչ­պես նաև ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը, ո­րը հիմք ըն­դու­նե­լով Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թ. փետր­վա­րի 6-ի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» Ա­ԺՈ-001-Ն ո­րո­շու­մը, իր 09.02.2020 թ. հրա­մա­նագ­րով նշա­նա­կել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե, թույլ են տվել ե­թե ոչ ՀՀ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման նա­խա­պատ­րաս­տում (դա մաս­նա­գետ­նե­րը կո­րո­շեն), ա­պա Սահ­մա­նադ­րու­թյան պա­հանջ­նե­րի ակն­հայտ և կո­պիտ խախ­տում:


Մինչև «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հի­շյալ ո­րոշ­ման նա­խագ­ծի ըն­դու­նու­մը, ին­չը ԱԺ-ի իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան 88 պատ­գա­մա­վոր­նե­րի «կողմ» ձայ­նե­րով կա­տար­վեց ս. թ. փետր­վա­րի 6-ին, տվյալ նա­խագ­ծի՝ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հար­ցը ո­րո­շե­լու նպա­տա­կով ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չդի­մե­լը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ (պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա) պա­հան­ջի ակն­հայտ ու կոպ­տա­գույն խախ­տում է Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան պատ­գա­մա­վոր­նե­րի և ԱԺ-ի նշ­ված հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ո­րո­շու­մը ստո­րագ­րած Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի կող­մից։
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջի հա­մա­ձայն, «Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մում է Ազ­գա­յին ժո­ղո­վը` Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյա­նը, վեր­պե­տա­կան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ան­դա­մակ­ցու­թյա­նը կամ տա­րած­քի փո­փո­խու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցե­րով»։ Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում ԱԺ-ն ոչ թե կա­րող է դի­մել կամ ի­րա­վունք ու­նի դի­մել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, այլ դի­մում է, այ­սինքն` պետք է պար­տա­դիր դի­մի, ՍԴ դի­մե­լը նրա ոչ թե լիա­զո­րու­թյունն է, այլ պար­տա­կա­նու­թյու­նը:


ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի («Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը») ու դրա 2-րդ կե­տի դար­ձյալ իմ­պե­րա­տիվ պա­հան­ջի հա­մա­ձայն, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը «Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին» ՀՀ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով՝ «մինչև Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի, ինչ­պես նաև հան­րաք­վեի դր­վող ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծե­րի ըն­դու­նու­մը ո­րո­շում է դրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյա­նը»:
Վե­րը նշ­վա­ծով փաստ­վում է, որ խախտ­վել են ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի և 168-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տի իմ­պե­րա­տիվ պա­հանջ­նե­րը:
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը փաս­տա­ցի դեմ են գնա­ցել սահ­մա­նադ­րի կամ­քին։ Սահ­մա­նա­դի­րը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 213-րդ հոդ­վա­ծով հս­տակ սահ­մա­նել է, որ մինչև Սահ­մա­նադ­րու­թյան 7-րդ գլ­խի ու­ժի մեջ մտ­նե­լը նշա­նակ­ված Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հը և ան­դամ­նե­րը շա­րու­նա­կում են պաշ­տո­նա­վա­րել մինչև ի­րենց լիա­զո­րու­թյուն­նե­րի՝ 2005 թ. փո­փո­խու­թյուն­նե­րով Սահ­մա­նադ­րու­թյամբ սահ­ման­ված ժամ­կե­տի ա­վար­տը: Թեև ԱԺ-ն ֆոր­մալ ա­ռու­մով ու­նի Սահ­մա­նադ­րու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու լիա­զո­րու­թյուն, սա­կայն նա­խա­տես­ված փո­փո­խու­թյուն­նե­րը (տվյալ դեպ­քում` փո­փո­խու­թյու­նը) չպետք է վի­ժեց­նեն սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան պատ­վի­րան­նե­րի ի­մաս­տը և բո­վան­դա­կու­թյու­նը, չպետք է կա­տար­վեն Սահ­մա­նադ­րու­թյան պա­հանջ­նե­րի խախտ­մամբ:


ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 123-ի («Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կը և գոր­ծա­ռույթ­նե­րը») հա­մա­ձայն, «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը պե­տու­թյան գլուխն է:
Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը հետևում է Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը»:
Այս վեր­ջի­նը ևս Սահ­մա­նադ­րու­թյան իմ­պե­րա­տիվ պա­հանջն է, են­թա­կա պար­տա­դիր կա­տար­ման, Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը հետևե­լը ՀՀ նա­խա­գա­հի ոչ թե ի­րա­վուն­քը, այլ պար­տա­կա­նու­թյունն է։ ՀՀ նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ­նե­րը (լիա­զո­րու­թյուն­նե­րը) չեն սահ­մա­նա­փակ­վում մի­միայն և բա­ցա­ռա­պես Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով, Սահ­մա­նադ­րու­թյան 123-րդ հոդ­վա­ծի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջը կա­տա­րե­լու հա­մար, նա ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 169-ի («Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լը»), մաս­նա­վո­րա­պես` նշ­ված հոդ­վա­ծի 1-ին մա­սի 4-րդ կե­տի հիմ­քով և 168-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում լիա­զո­րու­թյուն ու­ներ դի­մե­լու ու պե՛տք է դի­մեր ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, ին­չը չա­նե­լով և 09.02.2020 թ. իր հրա­մա­նագ­րով հան­րաք­վե նշա­նա­կե­լով, նա նույն­պես մաս­նա­կից է դար­ձել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ե­թե ոչ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման նա­խա­պատ­րաս­տու­թյա­նը, ա­պա Սահ­մա­նադ­րու­թյան պա­հանջ­նե­րի ակն­հայտ ու կո­պիտ ոտ­նա­հար­մա­նը: Նկա­տի ու­նե­նանք, որ հի­շյալ պատ­գա­մա­վոր­նե­րի, ԱԺ և ՀՀ նա­խա­գահ­նե­րի վե­րոն­շյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում նույն­պես վտան­գի տակ է հայ­տն­վել նաև ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 4-րդ հոդ­վա­ծով սահ­ման­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­ժան­ման և հա­վա­սա­րակ­շռ­ման սկզ­բուն­քը:
Եվ, ա­հա, հու­նի­սի 22-ին փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը կա­տա­րեց Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը զավ­թե­լուն, այ­սինքն` ՀՀ սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լուն նպա­տա­կաուղղ­ված հեր­թա­կան քայ­լը:


Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի «Իմ քայ­լը» իշ­խող խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի քվե­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյամբ այդ օրն ըն­դուն­վեց ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին օ­րեն­քը, ինչն ակն­հայ­տո­րեն հա­կա­սում է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի պա­հան­ջին, ինչ­պես նաև ՀՀ ԱԺ Կա­նո­նա­կարգ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 86-րդ հոդ­վա­ծին, ո­րի հա­մա­ձայն, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նե­լուց հե­տո ան­պայ­մա­նո­րեն պետք է ներ­կա­յաց­վի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան՝ պար­զե­լու ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը։ Փաստն այն է, որ Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նե­լուց հե­տո Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չի ներ­կա­յաց­վել, ըն­դուն­վել է երկ­րորդ ըն­թերց­մամբ ու վե­րած­վել օ­րեն­քի:
ԱԺ իշ­խող խմ­բակ­ցու­թյան վե­րոն­շյալ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լի կա­պակ­ցու­թյամբ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը «Ֆեյս­բուք»-ի իր պաշ­տո­նա­կան է­ջում հունիսի 22-ին հան­դես է ե­կել հետևյալ հայ­տա­րա­րու­թյամբ.
«Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ա­ռիթ ու­նե­ցել եմ բարձ­րա­ձայ­նե­լու, որ Նի­կոլ Փա­շի­նյանն իր իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար կանգ չի առ­նե­լու ոչն­չի առջև։
Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը գե­րա­զան­ցում է ինքն ի­րեն։ Այն, ին­չի մա­սին բարձ­րա­ձայ­նել եմ իմ հրա­ժա­րա­կա­նի ժա­մա­նակ, այ­սօր ի­րա­կա­նու­թյուն է դառ­նում։


Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի և ՍԴ դա­տա­վոր­նե­րի դեմ Փա­շի­նյա­նի կող­մից ա­միս­ներ շա­րու­նակ սան­ձա­զերծ­ված խայ­տա­ռակ ճն­շում­նե­րից և տա­պալ­ված հան­րաք­վեից հե­տո, նրա ցու­ցու­մով ԱԺ նիս­տի այ­սօր­վա օ­րա­կարգ է նե­րառ­վել մի նա­խա­գիծ, ո­րը իշ­խա­նու­թյան զավթ­ման շատ կոնկ­րետ հան­ցա­կազմ է պա­րու­նա­կում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնում է խմ­բա­կա­յին հան­ցա­գոր­ծու­թյան, ծանր հան­ցա­գոր­ծու­թյան՝ իշ­խա­նու­թյան յու­րաց­ման ու սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման՝ դրան մաս­նա­կից դարձ­նե­լով առն­վազն 88 պատ­գա­մա­վո­րի։
Հար­գե­լի՜ պատ­գա­մա­վոր­ներ, չկար­ծեք, թե Սահ­մա­նադ­րու­թյան 96-րդ հոդ­վա­ծը (այն է՝ պատ­գա­մա­վո­րը չի կա­րող հե­տապ­նդ­վել և պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վել պատ­գա­մա­վո­րա­կան գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րում հայտ­նած կար­ծի­քի կամ քվեար­կու­թյան հա­մար) կա­րող է պաշտ­պա­նել ձեզ ձեր իսկ քվեար­կու­թյամբ ծանր հան­ցա­գոր­ծու­թյուն կա­տա­րե­լու հետևանք­նե­րից։
ՈՒս­տի հոր­դո­րում եմ ձեզ զերծ մնալ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող ան­հա­վա­սա­րակ­շիռ մար­դու ա­պօ­րի­նի հրա­հանգ­նե­րը կա­տա­րե­լուց։
Նի­կոլ Փա­շի­նյա­նը ձեզ քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյան է մղում, ո­րի հետևանք­նե­րը, վս­տա­հեց­նում եմ, շատ ծանր են լի­նե­լու՝ ա­ռա­ջին հեր­թին մեր պե­տու­թյան, ա­պա նաև անձ­նա­պես ձեզ­նից յու­րա­քան­չյու­րի հա­մար։ Դուք ձեր այ­սօր­վա քվե­րա­կու­թյամբ կի­սե­լու եք Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­րարք­նե­րի քրեա­կան և քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը։ Լավ մտա­ծեք։
Հար­գե­լի գոր­ծըն­կեր­ներ, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով՝ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը հան­դես է գա­լիս «Սահ­մա­նադ­րա­կան կար­գի վե­րա­կան­գն­ման կո­մի­տե» ձևա­վո­րե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ և այդ նպա­տա­կով սկ­սում ենք շտապ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ՝ պե­տու­թյան ա­պա­գա­յով մտա­հոգ բո­լոր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ»։


Հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագ­րել է «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ Ար­թուր Վա­նե­ցյա­նը: Ա­մեն ինչ շատ ճիշտ է աս­ված, միայն թե «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան զգու­շա­ցումն ու կո­չը վե­րա­բե­րե­լի են նաև ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա­նին:
Հու­նի­սի 22-ին հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել նաև ՀՅԴ Հա­յաս­տա­նի գե­րա­գույն մար­մի­նը: Հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ա­րա­գըն­թաց և ան­պա­տաս­խա­նա­տու կեր­պով Ազ­գա­յին ժո­ղո­վում ներ­կա­յա­ցու­մը, քն­նար­կումն ու ըն­դու­նու­մը փաս­տում են, որ.
1. օր­վա քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը հետևո­ղա­կա­նո­րեն ար­հա­մար­հում է երկ­րի Մայր օ­րեն­քը և, ել­նե­լով անձ­նա­կան ու քա­ղա­քա­կան շա­հախ­նդ­րու­թյու­նից, ի­րա­կա­նաց­նում է կա­մա­կա­տար դա­տա­րան ու­նե­նա­լու ցան­կու­թյու­նը,
2. օգտ­վե­լով եր­կի­րը հա­մա­կած կո­րո­նա­վի­րու­սի հաղ­թա­հար­ման պատր­վա­կով հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրու­թյու­նից, քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը ան­թա­քույց կեր­պով կա­յաց­նում է Սահ­մա­նադ­րու­թյան ի­րար հա­վա­սա­րակշ­ռող ե­րեք ճյու­ղե­րից մե­կի՝ դա­տա­կան հա­մա­կար­գի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը զավ­թե­լու ո­րո­շում, ին­չը ա­ռերևույթ ա­ռանձ­նա­պես ծանր հան­ցա­գոր­ծու­թյան տար­րեր է պա­րու­նա­կում:
Ա­մո­թա­լի և ան­թույ­լատ­րե­լի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան այս ըն­թաց­քը պետք է կա­սեց­նել: Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­դու­նած հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ո­րո­շում­նե­րը անհ­րա­ժեշտ է քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում: Այս ա­ռու­մով ող­ջու­նում ենք «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան դիր­քո­րո­շումն ու նա­խա­ձեռ­նու­թյու­նը, հոր­դո­րում ենք «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյա­նը միա­նալ այս նա­խա­ձեռ­նու­թյա­նը:
Դի­մում ենք հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին, որ­պես պե­տու­թյան գլուխ, նշ­ված հա­կա­սահ­մա­նադ­րա­կան գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ ար­տա­հայ­տել հս­տակ դի­քո­րո­շում և ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­ներ»:


Փա­շի­նյա­նը և փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը, նե­րա­ռյալ Ազ­գա­յին ժո­ղով կոչ­վա­ծը, վե­րոն­շյալ քայ­լե­րով ի­րենց դուրս են դրել օ­րեն­քի դաշ­տից, Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը լե­գի­տիմ չէ, հետևա­բար նրանց նկատ­մամբ գրե­թե ցան­կա­ցած գոր­ծո­ղու­թյուն` այն կա­տար­վի այ­սօր, վա­ղը, թե հե­տո, ու­նի ի­րա­վա­կան և քա­ղա­քա­կան լիար­ժեք հիմ­նա­վո­րում ու ներ­կա­յաց­վե­լու է այդ հիմ­նա­վոր­մամբ: Թող սրա­նում որևէ մե­կը` Հա­յաս­տա­նում թե Հա­յաս­տա­նից դուրս, հատ­կա­պես ԱՄՆ-ում և Եվ­րո­պա­յում, մա­զա­չափ ան­գամ կաս­կած չու­նե­նա: Այն, ինչ մինչև հի­մա ա­րել են Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը, թույլ է տա­լիս նրանց հետ նույն կերպ վար­վել, ե­թե դա նրանց կա­րե­լի էր ու կա­րե­լի է, կա­րե­լի է նաև այ­լոց:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 14339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ