Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կրթու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներն ընդ­հա­տակ են ան­ցել

Կրթու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներն ընդ­հա­տակ են ան­ցել
24.07.2020 | 00:20

Այս օ­րե­րին ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ հանձ­նած, բարձր միա­վոր ստա­ցած, բայց որևէ բուհ չըն­դուն­ված դի­մորդ­նե­րը բո­ղո­քի ցույ­ցեր են ա­նում: Նրանք պա­հան­ջում են բա­ցատ­րել՝ ինչ­պե՞ս է ստաց­վել, որ, օ­րի­նակ, 18,5 միա­վոր ստա­ցա­ծը որևէ հաս­տա­տու­թյուն չի ըն­դուն­վել: ՈՒ մինչ ա­նո­րո­շու­թյան մեջ հայ­տն­ված դի­մորդ­նե­րը հար­ցե­րի պա­տաս­խան­ներ են փնտ­րում կա­ռա­վա­րու­թյան ու Ազ­գա­յին ժո­ղո­վի դռ­նե­րի մոտ, պա­տաս­խա­նա­տու գե­րա­տես­չու­թյան պաշ­տո­նյա­նե­րը լռում են: ԿԳՄՍ փոխ­նա­րար Գրի­շա Թամ­րա­զյա­նը մի քա­նի օր­վա լռու­թյու­նից, ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի ար­դա­րա­ցի հար­ցապն­դու­մից հե­տո, թե ու՞ր է բարձ­րա­գույն կր­թու­թյան և բու­հե­րի մա­սով պա­տաս­խա­նա­տու փոխ­նա­խա­րա­րը, ա­մո­թից դրդ­ված՝ հան­դի­պել է դի­մորդ­նե­րի ու նրանց ծնող­նե­րի հետ: Նրա պա­տաս­խա­նը բուհ չըն­դուն­ված­նե­րին այն է ե­ղել, որ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը թե՛ խոր­հր­դա­րա­նում, թե՛ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ման­րա­մասն ներ­կա­յաց­րել է ըն­դու­նե­լու­թյան նոր կար­գը:


Սահ­մա­նա­պահ Մով­սես գյուղ հար­սա­նի­քի շտա­պող ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որ պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով «լայ­վեր» ա­նե­լու սի­րա­հար է (իր­գա­ղա­փա­րա­կան ա­ռաջ­նորդ Փա­շի­նյա­նի նման), մինչև այս պա­հը խնդ­րին որևէ ձևով չի անդ­րա­դար­ձել: «Ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք դրսևոր­վեց խոր­հր­դա­րա­նի և հատ­կա­պես պատ­գա­մա­վոր­նե­րի հան­դեպ, քա­նի որ խնդ­րի քն­նարկ­մա­նը, որ խոր­հր­դա­րա­նում է անց­կաց­վել, ներ­կա չէին ո՛չ նա­խա­րա­րը, ո՛չ էլ պա­տաս­խա­նա­տու նա­խա­րա­րը: Այ­նինչ լիա­զոր մարմ­նի և խոր­հր­դա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև կա­յա­ցած քն­նարկ­ման ար­դյուն­քում դի­մորդ­նե­րի հա­մար ա­ռա­վե­լա­գույն դրա­կան ո­րո­շում պետք է կա­յաց­վեր»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը։


Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի նման այս օ­րե­րին ընդ­հա­տակ է ան­ցել նաև Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան, սպոր­տի և սփյուռ­քի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը: Հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից միայն ԼՀԿ-ա­կան Ան­նա Կոս­տա­նյանն է, որ ակ­տի­վո­րեն հան­դի­պում­ներ է ու­նե­նում դի­մորդ­նե­րի հետ, լսում նրանց ու փոր­ձում որևէ լու­ծում գտ­նել: Մյուս­նե­րը խն­դի­րը միայն Facebook-ում են քն­նար­կում: Պատ­ճա­ռը, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է՝ նա­խա­րա­րու­թյունն ու Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վը չեն երկ­խո­սում, ա­վե­լին՝ նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նի և հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հայ­րա­պե­տյա­նի միջև ընդ­գծ­ված հա­կա­սու­թյուն կա: Հայ­րա­պե­տյանն ու հանձ­նա­ժո­ղո­վի իմ­քա­յա­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը չեն ցան­կա­նում ար­դա­րաց­նել կամ, այս­պես ա­սած, նա­խա­րա­րի «թա­սի­բը» պա­հել: «Ինչ­պես ե­փել է, այն­պես էլ թող մար­սի» սկզ­բուն­քով են ա­ռաջ­նորդ­վում, ին­չից սա­կայն տու­ժում են դի­մորդ­նե­րը, ու­սա­նող­ներն ու մնա­ցած բո­լոր շա­հա­ռու­նե­րը: Իսկ կր­թա­կան ռե­ֆորմ­նե­րը, ին­չի մա­սին իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին խո­սում էին մո­լի հե­ղա­փո­խա­կան­նե­րը, «դու­խով» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից այն կողմ չեն անց­նում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 12454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ