Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                

Տղմուտ գե­տից` կա­ռափ­նա­րան (ու­ղերձ­ներ ընդ­դի­մու­թ­յա­նը)

Տղմուտ գե­տից` կա­ռափ­նա­րան (ու­ղերձ­ներ ընդ­դի­մու­թ­յա­նը)
31.07.2020 | 01:50

Դուք երբևէ լսել-տե­սե՞լ եք, որ ՀՀ վե­րին ա­տյան­նե­րը (կա­ռա­վա­րու­թյուն, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րան, ՀՀ ոս­տի­կա­նու­թյուն) կե­նաց-մա­հու պայ­քար մղեն հա­նուն հան­րա­յին կյան­քի ա­ռող­ջաց­ման։ Չկա՛ նման բան։ Այ­նինչ դա նրանց սուրբ պար­տա­կա­նու­թյունն է։
Այ­սօր եր­կի­րը ի­րա­կան վտան­գի մեջ է։ Սո­րո­սա­կան սար­դոս­տայ­նը թու­նոտ և լպր­ծուն ցան­ցի մեջ է նե­րա­ռել մեր պե­տա­կան տու­նը, և, ի­հար­կե, 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նը թևա­կո­խել է իր նո­րա­թուխ պատ­մու­թյան ա­մե­նադժ­նի շր­ջա­նը. կազ­մա­քանդ­վում են պե­տա­կա­նու­թյան բո­լոր սյու­նե­րը, քար­կապ­վում են դե­պի տա­ճար տա­նող ճա­նա­պարհ­նե­րը, կե­ղեք­վում, հո­գե­խան­գար­վում է հա­սա­րա­կու­թյու­նը։ Ա­վե­լի ստույգ` հա­սա­րա­կու­թյան (այլ կերպ ա­սած` հա­յաս­տա­նաբ­նակ հայ ժո­ղովր­դի) 87 տո­կո­սը։ Մնա­ցած 13 տո­կո­սը կազ­մա­քանդ­ման և կե­ղեք­ման հե­ղի­նակ­ներն են, ո­րոնք, ան­շուշտ, Տղ­մու­տի պարս­կա­կոխ ա­փին են կանգ­նել, հար­բած փղե­րի պո­չը բռ­նած։

Շվեյ­ցա­րիա կր­թյալ երկ­րում ե­րե­կո­յան 22.00-ից հե­տո որևէ մե­կը չի կա­րող զու­գա­րա­նա­կոն­քի ջու­րը բաց թող­նել, քա­նի որ ներքևի հարևա­նը հան­գս­տա­նում է, նրա ան­դոր­րը չի կա­րե­լի խախ­տել։ Խախ­տո­ղը պատժ­վում է օ­րեն­քի ա­նո­ղորմ ու­ժով, մեծ տու­գան­քով։ Քա­ղա­քակ­րթ­ման ճա­նա­պար­հը բռ­նած Ռու­մի­նիա­յում քա­ղա­քա­կիրթ ապ­տա­կի են ար­ժա­նա­նում (այն է` տու­գան­վում են, զրկ­վե­լով գոր­ծու­նեու­թյան ի­րա­վուն­քից) բո­լոր այն սր­ճա­րան­նե­րի և ռես­տո­րան­նե­րի տե­րե­րը, ո­րոնց խո­հա­նո­ցի բույ­րը թեթևա­կի պա­րու­րում է հա­րա­կից տա­րած­քը և ոչ հա­ճե­լի զգա­ցում­ներ արթ­նաց­նում խո­հա­նո­ցա­յին բույ­րե­րի հան­դեպ դյու­րազ­գաց ան­ցորդ­նե­րի մեջ։ Իսկ Փա­րի­զում և Լոն­դո­նում, Նյու Յոր­քում ու Ամս­տեր­դա­մում ե­թե ե­րաժշ­տու­թյան ձայ­նը նույ­նիսկ թեթևա­կի լսե­լի լի­նի փո­ղո­ցում, պա­տիժն ան­խու­սա­փե­լի է։ Ի­տա­լիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը յու­րա­քան­չյուր նա­խաա­մա­նո­րին ար­գե­լում է պայ­թու­ցիկ­նե­րի և այլ հրավ­տանգ տե­սա­կա­նու վա­ճառ­քը։ Այլ կերպ ա­սած, քա­ղա­քա­կիրթ հա­սա­րա­կու­թյու­նը պաշտ­պան­ված է այլևայլ հա­կա­հան­րա­յին բիրտ ու ան­կաշ­կանդ ոտ­նձ­գու­թյուն­նե­րից, հա­սա­րա­կու­թյան մե­ծա­մաս­նու­թյան ա­ռող­ջու­թյունն ու ան­դոր­րը գե­րա­կա են հա­կա­հան­րա­յին տար­րե­րի ե­ռան­դա­գին նկր­տում­նե­րի հան­դեպ։

Կես­գի­շերն անց եր­կի­րը դղր­դում է հրա­վա­ռու­թյուն­նե­րից։ Լու­սա­բա­ցից ա­ռաջ թա­փա­ռող շներն են դի­վա­դա­դար ա­նում նոր-նոր աչ­քը կպց­րած մարդ­կանց։ Դժո­խա­յին խրախ­ճան­քը, սա­կայն, առջևում է։ Օր­նի­բուն հան­րա­պե­տու­թյու­նը և մայ­րա­քա­ղա­քը հեր­կում են ա­հա­սար­սուռ աղ­մուկ ար­տա­վի­ժող սպոր­տա­յին մե­քե­նա­ներն ու մր­ցար­շա­վա­յին մո­տո­ցիկ­լետ­նե­րը։ Ոս­տի­կա­նու­թյու­նը կամ լռում է հա­մա­վոր հար­սի պես, կամ էլ բա­րո­յա­խո­սա­կան քա­րոզ է կար­դում հան­րա­յին տա­կան­քի գլ­խին` մի՛ խախ­տեք մարդ­կանց ան­դոր­րը, պահ­պա­նեք հա­մա­կե­ցու­թյան նոր­մե­րը և այլն։ Ընդ ո­րում, քա­րոզ է կար­դաց­վում ան­հայտ լսա­րա­նի գլ­խին։
Նման ան­հե­թեթ քա­րո­զար­շա­վը, բնա­կա­նա­բար, ջուր է լց­նում դի­վա­յին աղ­մու­կի ար­հես­տա­վարժ շա­հա­ռու­նե­րի ջրա­ղա­ցին, զի երբևէ ար­հես­տա­վարժ ստա­հա­կը խրա­տով դար­ձի չի ե­ղել։ Եվ պատ­կան կա­ռույց­նե­րի որ­դեգ­րած այս հետևո­ղա­կան ինք­նա­խա­բեու­թյու­նը հատ­կա­պես վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին դար­ձել է վե­րին ա­տյան­նե­րի հա­վա­տո հան­գա­նա­կը։ Կա­ռա­վա­րու­թյու­նը, Երևա­նի և մյուս քա­ղաք­նե­րի քա­ղա­քա­պե­տա­րան­նե­րը ան­շուշտ լսում են մեր նշած 24-ժա­մյա տա­րա­տե­սակ աղ­մու­կը և, ինչ խոսք, ան­զուսպ հիաց­մուն­քից նվա­ղում են, քա­նի որ նրանց հա­մար հան­րա­յին ա­ռող­ջու­թյան և ար­ժա­նա­պատ­վու­թյան հան­դեպ դրսևոր­վող ցան­կա­ցած աս­պա­տա­կու­թյուն նոր­քայ­լա­կան իշ­խա­նու­թյան հաղ­թա­նա­կի գրա­վա­կանն է, քան­զի նրանց գե­րա­գույն խն­դի­րը, ի թիվս այլ հա­կա­պե­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րի, նաև հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­մոր­ձա­տումն է։


Ա­հա մի դր­վագ Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նից 100 մետր հե­ռա­վո­րու­թյան գտն­վող Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի սկզբ­նա­մա­սից։ Ա­մեն օր կես­գի­շե­րից հե­տո բարձր ե­րաժշ­տու­թյու­նը քո­քած տար­բեր մե­քե­նա­ներ ան­ցու­դարձ են ա­նում Մաշ­տո­ցի պո­ղո­տա-Հաղ­թա­նա­կի կա­մուրջ հատ­վա­ծով, բնա­կա­նա­բար, քնից զր­կե­լով հա­զա­րա­վոր մարդ­կանց։ Եվ ե­թե բնակ­չու­թյու­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, գլու­խը բար­ձին դրած նն­ջում է, հեր­թա­կան սադ­րանքն է աս­պա­րեզ իջ­նում։ Մի խումբ հար­բած խու­լի­գան­ներ ծե­ծու­ջարդ են սկ­սում նախ­կին Փակ շու­կա­յի դի­մա­հա­յաց մայ­թի վրա։ Բնակ­չու­թյան բո­ղոք­նե­րը ներ­կա իշ­խա­նահ­լու ոս­տի­կա­նու­թյունն ուղ­ղա­կի ջրում է։ Բնա­կա­նա­բար, հենց հան­րա­յին ընդ­դի­մու­թյու­նը պետք է փոր­ձի այս ա­մե­նը դարձ­նել լուրջ քն­նար­կում­նե­րի ա­ռար­կա։ Սա­կայն մի՞­թե Մաշ­տո­ցի պո­ղո­տա­յի այս հատ­վա­ծը ե­զա­կի է։


Մի խոս­քով, հան­րա­պե­տու­թյու­նը գտն­վում է պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում։ Երկ­րին աղ­մու­կա­յին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված։ Պա­տե­րազմ, ո­րի ժա­մա­նակ ա­րյուն չի հո­սում, չեն փլուզ­վում կա­մուրջ­ներ, չեն խոր­տակ­վում տա­ճար­ներ և, բա­րե­բախ­տա­բար, չեն ռմ­բա­կոծ­վում տներ ու բնա­կա­րան­ներ։ Սա­կայն աղ­մու­կի ար­հա­վիր­քը թա­գա­վա­րա­կից ա­ռա­վել վտան­գա­վոր է, զի ազ­դա­կա­յին է և, հա­մա­ձայն ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պար­զա­բա­նում­նե­րի, հատ­կա­պես վտան­գա­վոր է հղի կա­նանց, ծե­րե­րի ու մա­նուկ­նե­րի, սր­տա­նո­թա­յին և էն­դոկ­րին հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող­նե­րի հա­մար։
Ան­կաս­կած, ել­քը կա։ Այն է` օ­րեն­քի ու­ժով կար­գա­վո­րել խն­դի­րը, կտ­րա­կա­նա­պես ար­գե­լել սպոր­տա­յին մե­քե­նա­նե­րի և մո­տո­ցիկ­լետ­նե­րի ար­շավ­ներն ա­մե­նուր, օր­վա ցան­կա­ցած ժա­մին։ Մի այլ օ­րեն­քով ար­գե­լել հրա­գոր­ծա­կան ար­տադ­րա­տե­սա­կա­նու ներկ­րու­մը, ար­տադ­րու­թյու­նը և գոր­ծա­ծու­մը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հենց այն պե­տա­կան մար­մինն է, որն ի պաշ­տո­նե պետք է կար­գա­վո­րի ար­ծարծ­վող խն­դի­րը։ Բայց, պա­ղա­տում եմ թա­խան­ձա­գին, գլ­խի գցեք տհա­սիս. Հա­յաս­տա­նում կա՞ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն իր գոր­ծա­ռույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման տի­րույ­թում։ Կա և հրա­շա­լի գոր­ծում է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­կա­նա­խա­րա­րու­թյու­նը։

Դիտվել է՝ 16460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ