«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մի ողջ սերն­դի ա­ր­յու­նոտ­ված ճա­կա­տա­գիր (ըն­թեր­ցե­լով Սի­րուն Բաղ­դա­սա­ր­յա­նի «Մկր­տիչ Սարգ­ս­յա­նի վի­պագ­րու­թ­յու­նը» ու­սում­նա­սի­րու­թ­յու­նը)

Մի ողջ սերն­դի ա­ր­յու­նոտ­ված ճա­կա­տա­գիր (ըն­թեր­ցե­լով Սի­րուն Բաղ­դա­սա­ր­յա­նի «Մկր­տիչ Սարգ­ս­յա­նի վի­պագ­րու­թ­յու­նը» ու­սում­նա­սի­րու­թ­յու­նը)
11.09.2020 | 00:07
Մոտ կես դար բա­նա­սի­րու­թյան դոկ­տոր, պրո­ֆե­սոր ԿԻՄ Ա­ՂԱ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ նվի­րյա­լի ջեր­մե­ռան­դու­թյամբ և ազն­վո­րեն ծա­ռա­յեց հայ գրա­կա­նու­թյա­նը։ ԵՊՀ բա­նա­սի­րա­կա­նի մի քա­նի սե­րունդ հի­շում է նրա ան­բռ­նազ­բոս, փո­թոր­կուն, հա­րուստ գի­տե­լիք­նե­րով ամ­փոփ դա­սա­խո­սու­թյուն­նե­րը, ո­րոն­ցով կրթ­վել են ի­րենք և ի­րենց հեր­թին կր­թել դպ­րո­ցա­հա­սակ նո­րա­հաս­նե­րին, իսկ գրա­կա­նա­գե­տի մե­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնց թե­մա­տիկ ընդ­գր­կու­մը ար­դի հայ գրա­կա­նու­թյան զար­գաց­ման մի­տում­ներն են և Հ. Օ­շա­կա­նի, Գ. Մա­հա­րու, Մ. Սարգ­սյա­նի, Բ. Հով­սե­փյա­նի, Հ. Մաթևո­սյա­նի և այ­լոց գրա­կան դի­ման­կար­նե­րի ստեղ­ծու­մը, ընդ­միշտ կու­ղեկ­ցեն ու­սում­նա­կան­նե­րին որ­պես դա­սագր­քեր և կյան­քի դա­սեր։
Ի հի­շա­տակ վեր­ջերս երկ­րա­յին կյանքն ա­վար­տած սի­րե­լի գիտ­նա­կա­նի, տպագ­րում ենք նրա ան­տիպ մի գրա­խո­սու­թյուն Ս. Բաղ­դա­սա­րյա­նի «Մկր­տիչ Սարգ­սյա­նի վի­պագ­րու­թյու­նը» գր­քի (2003) մա­սին, ո­րը լա­վա­գույնս բնո­րո­շում է Կիմ Ա­ղա­բե­կյա­նի ան­խո­տոր էու­թյունն ու դիր­քո­րո­շու­մը ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կա­կան հիմ­նա­հար­ցե­րի և տե­սա­կետ­նե­րի վե­րա­բե­րյալ։
60-ա­կան թվա­կան­նե­րին մեր գրա­կա­նու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցավ ո­րա­կա­կան մեծ բա­րեշր­ջու­թյուն՝ պայ­մա­նա­վոր­ված հա­սա­րա­կա­կան կյան­քում կա­տար­ված տե­ղա­շար­ժե­րով։ Բա­րեշր­ջու­թյան այս երևույ­թը տե­սա­նե­լի է գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան բո­լոր մար­զե­րում։ Լայն ա­ռու­մով գրա­կա­նու­թյու­նը ստանձ­նեց ի վե­րուստ ի­րեն վե­րա­պահ­ված դերն ու նշա­նա­կու­թյու­նը, փոր­ձեց մտ­նել բնա­կան հու­նի մեջ, ա­զատ­վել կաշ­կան­դիչ կա­ղա­պար­նե­րից։ Նոր դիր­քե­րից ար­տա­ցոլ­վե­ցին ու մեկ­նա­բան­վե­ցին պա­տե­րազ­մա­կան թե­մա­տի­կան, գյուղն ու գյու­ղա­ցիա­կան հոգ­սե­րը, քա­ղա­քա­յին կյան­քը, պատ­մա­կան անց­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ան­հա­տի ու հա­սա­րա­կու­թյան, ան­հա­տի ու պե­տու­թյան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ժա­մա­նա­կա­կից մար­դու սո­ցիալ-բա­րո­յա­կան նկա­րագ­րի կազ­մա­վոր­ման պատ­մու­թյու­նը, նո­րո­վի բա­ցա­հայտ­վե­ցին նրա ան­ցած ճա­նա­պար­հի մի­գա­պատ կեռ­ման­նե­րը։ Հա­սու­նա­նում ու ամ­րա­կայ­վում էր մեծ ու սր­բա­զան կաս­կա­ծը՝ մինչ այդ դա­վա­նած «ճշ­մար­տու­թյան» փոր­ձարկ­ման նկատ­մամբ։ Ա­հա մտ­քի ու մտա­ծո­ղու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցած այս բե­կու­մը իր ա­ռա­ջին և ա­ռա­վել ամ­բող­ջա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը գտավ նաև պա­տե­րազ­մա­կան ար­ձա­կում։
Այս, և ոչ միայն այս, ա­ռու­մով ա­ռան­ձին հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում Մկր­տիչ Սարգ­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, ո­րի քն­նու­թյանն է նվիր­ված Սի­րուն Բաղ­դա­սա­րյա­նի «Մկր­տիչ Սարգ­սյա­նի վի­պագ­րու­թյու­նը» մե­նագ­րու­թյու­նը (2003)։ Նշեմ նաև, որ գրա­կա­նու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցած վե­րո­հի­շյալ բա­րեշր­ջու­թյու­նը ա­ռաջ էր գնում բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րե­լու ճա­նա­պար­հով։ Քն­նա­դատ­վել էր Ստա­լի­նի ան­ձը, բայց ստա­լի­նիզ­մը բա­զում ստա­լի­նիկ­նե­րի մի­ջո­ցով շա­րու­նա­կում էր պա­հել իր ան­բա­րո­յա­կան գո­յու­թյու­նը։
Մկր­տիչ Սարգ­սյանն այն գրող­նե­րից է, որ իր գե­ղար­վես­տա­կան ար­ձա­կը զու­գա­հե­ռել է տե­սա­կան հիմ­նա­վո­րում­նե­րով։ Մի ա­ռի­թով նա գրում է. «Մենք դեռևս չենք մո­ռա­ցել «ան­կոնֆ­լիկ­տայ­նու­թյան» վայ­րի­վե­րո թե­զը, երբ գե­ղար­վես­տա­կան եր­կից վտար­ված կոնֆ­լիկ­տը, այ­նուա­մե­նայ­նիվ, պատ­ժում էր գրա­կա­նու­թյա­նը՝ այս ան­գամ իս­կա­կան, ան­կեղծ կոնֆ­լիկտ դառ­նա­լով ի­րա­կա­նու­թյան և գրա­կա­նու­թյան միջև։ Մենք լավ ենք հի­շում նաև գու­նա­զարդ­ման այն վնա­սա­կար մի­տու­մը, երբ գրա­կան հաս­տա­բեստ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում, ա­ռան­ձին «լա­վա­տես» գրող­նե­րի կամ­քով, մեր զին­վոր­նե­րը ճա­ռեր ար­տա­սա­նե­լով և ժպի­տը եր­ջա­նիկ դեմ­քե­րին՝ մեռ­նում էին, բնավ հոգ չտա­նե­լով այս գե­ղե­ցիկ ու սքան­չե­լի աշ­խար­հից հե­ռա­նա­լու մա­սին։ Չենք մո­ռա­նում այն եր­կե­րը, ո­րոն­ցում, հե­ղի­նակ­նե­րի թեթև ձեռ­քով, մեր զին­վոր­նե­րը սա­կա­վա­րյու­նու­թյու­նից՝ մի կա­թիլ ան­գամ ա­րյուն չէին ծախ­սում հաղ­թա­նա­կի սի­րույն»։ Նշենք նաև, որ Մկր­տիչ Սարգ­սյա­նի հե­րոս­նե­րը բո­լոր պա­րա­գա­նե­րում ա­պա­վի­նում են դե­պի հայ­րե­նի ե­զերք­նե­րը ձգ­վող ա­նա­պա­կան կա­րո­տին, և որ այս գրո­ղի մոտ ի­րա­կա­նու­թյան գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­վոր­ման ան­հա­տա­կան ըն­կա­լու­մը ներ­դաշ­նակ­վում է երևույ­թը ի­մաս­տա­վո­րե­լու մեր ժո­ղովր­դի հո­գե­բա­նու­թյանն ու կեն­սա­փոր­ձին։ Վի­գեն Խե­չու­մյա­նի խոս­քե­րով ա­սած՝ Մկր­տիչ Սարգ­սյա­նի «ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում ներ­կա է սե­փա­կան հայ­րե­նի­քի մշ­տա­կան զգա­ցո­ղու­թյու­նը»։ Պա­տե­րազ­մի թե­մա­յին նվիր­ված վե­պե­րի մեջ ու­սում­նա­սի­րո­ղը հեն­վում է գրո­ղի ստեղ­ծած մարդ­կա­յին բնա­վո­րու­թյան այն գծե­րի վրա, ո­րոնք պայ­մա­նա­վո­րում են Սարգ­սյան-գրո­ղի ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը։ Մ. Սարգ­սյա­նի Զին­վո­րի ան­հա­տա­կան ող­բեր­գու­թյու­նը վե­րա­ճում և դառ­նում է մի ողջ սերն­դի ա­րյու­նոտ­ված ճա­կա­տա­գիր։ Իս­կա­պես ա­րյու­նոտ են գրո­ղի պա­տե­րազ­մա­կան հու­շե­րը («Չմա­կարդ­վող ա­րյուն») և դժ­վար ու անհ­նա­րին է պա­տու­մի է­ջե­րը զերծ պա­հել ար­ցուն­քի խո­նա­վու­թյու­նից։ Պա­տե­րազ­մա­կան ի­րա­կա­նու­թյան դա­ժա­նու­թյունն այն­քան խիստ է, որ գրողն ան­կա­րող է ի­րեն դուրս դնե­լու դեպ­քե­րի ըն­թաց­քից, իսկ այդ դեպ­քերն անց­կաց­նե­լու սե­փա­կան սր­տի մի­ջով՝ նշա­նա­կում է գրել ա­րյու­նոտ­ված, ար­ցուն­քոտ­ված գր­չով, խոս­քը տար­րա­լու­ծել ա­րյան դառ­նու­թյան և ար­ցուն­քի ա­ղիու­թյան մեջ։ Այ­սօ­րի­նակ ո­ճը բնա­կան դրսևո­րումն է գրո­ղի հո­գե­խառն­ված­քի, ո­րի ա­կուն­քը սե­փա­կան ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի մեջ է։ Նրա հե­րոս­նե­րը հա­յեր են՝ «Հա­յաս­տան աշ­խար­հից, հա­յա­շեն ու հա­յա­շատ վայ­րե­րից, Լեռ­նա­յին ու դաշ­տա­յին Ղա­րա­բաղ­նե­րից, հին ու նոր Նա­խիջևան­նե­րից, Ջա­վախ­քից, Թիֆ­լի­սից և Բաք­վից, Ղրի­մից ու Հյու­սի­սա­յին Կով­կա­սից, ա­մեն տե­ղից... Բո­լո­րի հո­գում և աչ­քե­րի դեմ՝ լեռ­ներ...» («Ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված­նե­րը»)։ Այս կար­գի ման­րա­մաս­նե­րի հա­մա­տե­ղու­մով Ս. Բաղ­դա­սա­րյա­նը ո­րո­շա­կիաց­նում է գրո­ղի ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու մարդ­կա­յին խառն­ված­քը, ուր­վագ­ծում Մկր­տիչ Սարգ­սյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հի սահ­ման­նե­րը։ Նյու­թի ներ­կա­յաց­ման նրա դաս­դա­սու­մը, ա­սել է թե ու­սում­նա­սի­րու­թյան կա­ռուց­ված­քը, կա­տար­ված է տրա­մա­բա­նա­կան ա­մուր հիմ­քի վրա։ Այն բաղ­կա­ցած է նե­րա­ծու­թյու­նից, հինգ գլուխ­նե­րից և վեր­ջա­բա­նից։ Նե­րա­ծու­թյան մեջ հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի պատ­մու­թյու­նը՝ զու­գա­հեռ անդ­րա­դառ­նա­լով մեր վե­րո­հի­շյալ դի­տար­կում­նե­րին, մարդ­կա­յին խառն­ված­քին և ո­ճա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին և նաև վե­պե­րի հրա­տա­րակ­մանն ու­ղեկ­ցող կար­ծիք­նե­րին։ Ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ ներ­կա­յաց­րել է ի­րե­նից ա­ռաջ ե­ղած գրա­կա­նա­գի­տա­կան նյու­թը, արժևո­րել այն։ Ա­ռա­ջին գլու­խը նվիր­ված է գրո­ղի վի­պագ­րու­թյան ա­ռա­ջին փոր­ձե­րին, ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­րո­նում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­ված գե­ղար­վես­տա­կան նոր յու­րա­ցում­նե­րին և պա­տե­րազ­մա­կան ար­ձա­կի քն­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես «Կյան­քը կրա­կի տակ» (1963) և «Ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված­նե­րը» (1967) վե­պե­րին։ Երկ­րոր­դը նվիր­ված է «Խա­ղա­ղու­թյուն պա­տե­րազ­մից ա­ռաջ» (1981) և «Չմա­կարդ­վող ա­րյուն» (1985) վե­պե­րի քն­նա­բա­նու­թյա­նը։ Ընդ­հա­նուր գծե­րով քն­նու­թյան են­թար­կե­լով վե­րո­հի­շյալ վե­պե­րը` հե­ղի­նա­կը հան­գում է վեր­լու­ծու­թյուն­նե­րից ա­ծանց­վող հիմ­նա­վոր եզ­րա­հան­գում­նե­րի։ Կոնկ­րետ այս պա­րա­գա­յում նա, միտ­քը ընդ­հան­րաց­նե­լով, սահ­մա­նագ­ծում է գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կեն­սագ­րու­թյան մի ա­ռան­ձին հատ­ված, ո­րով ա­վարտ­վում է «պա­տե­րազ­մա­կան թե­մա­յի գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը» և այն ըն­կա­լում իբրև «...յու­րա­տե­սակ վեր­ջա­բան, ուր գրո­ղը կար­ծես ամ­փո­փում է պա­տե­րազ­մա­կան սյու­ժե­նե­րի գոր­ծո­ղու­թյունն ու փի­լի­սո­փա­յա­կան ընդ­հան­րա­ցու­մը»։
Ա­ռանձ­նա­պես հիա­նա­լի տպա­վո­րու­թյուն է թող­նում եր­րորդ գլու­խը՝ «Քաջ Նա­զար» հե­քիաթ-վե­պի քն­նու­թյու­նը։ Գրա­կա­նա­գե­տը հմ­տո­րեն հա­մադ­րում, զու­գա­հե­ռում է հայտ­նի հե­քիա­թի տար­բեր հե­ղի­նակ­նե­րի կող­մից կա­տար­ված մշա­կում­նե­րը, ըն­դգ­ծում գրող­նե­րի աշ­խար­հա­յաց­քա­յին և ժա­մա­նա­կի, մի­ջա­վայ­րի, հա­սա­րա­կա­կան կյան­քի հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված տար­բե­րու­թյուն­նե­րը՝ հաս­նում հա­մա­պա­տաս­խան ընդ­հան­րա­ցում­նե­րի։ Ճշ­մար­տու­թյուն ո­րո­նող ստա­խոս­նե­րի, ար­դա­րու­թյուն փնտ­րող ա­նար­դար­նե­րի, լույ­սի մա­սին ճա­մար­տա­կող հոգևոր կույ­րե­րի ու­ղեկ­ցու­թյամբ է գահ բարձ­րա­նում Մկր­տիչ Սարգ­սյա­նի Քաջ Նա­զա­րը։ Ս. Բաղ­դա­սա­րյա­նը ցույց է տա­լիս, թե ինչ­պի­սի «փա­փուկ» ան­ցում­նե­րով է Մկր­տիչ Սարգ­սյա­նի հե­րո­սը հե­քիա­թի ան­հա­վա­նա­կա­նու­թյան դաշ­տից փո­խադր­վում ի­րա­կան պայ­մա­նա­կա­նու­թյան դաշ­տը, ինչ­պես է օգ­տա­գոր­ծում դիպ­վա­ծը, բախ­տը, ժո­ղովր­դի ամ­բո­խաց­ման պա­հը և ի­րեն հռ­չա­կում... թա­գա­վոր։ Վերևում հի­շա­տակ­ված ճշ­մար­տու­թյուն ո­րո­նող ստա­խոս­նե­րը, ար­դա­րու­թյուն փնտ­րող ա­նար­դար­նե­րը, լույ­սի մա­սին ճա­մար­տա­կող հոգևոր կույ­րերն են ու­ղեկ­ցում Նա­զա­րին «փառ­քի աս­տի­ճան­նե­րով դե­պի վեր»։ Հե­ղի­նա­կը գտ­նում է, որ «բո­լոր պա­տում­նե­րում էլ բախ­տը ժպ­տում է Նա­զար­նե­րին» և այդ նող­կա­լի թշ­վա­ռը, կր­կես­նե­րում չհա­մա­կարգ­ված ծաղ­րա­ծուն «փի­լի­սո­փա­յում է». «Բախտ ու­նե­ցող վախ­կո­տը հա­զար հե­րոս ար­ժե, բախտ չու­նե­ցող հե­րո­սը նա­հա­տակ է»։ Սա ար­դիա­կան պատ­կեր է, որ­տեղ իշ­խա­նու­թյան հա­սած Նա­զա­րը նաև «ան­սահ­ման ա­պե­րախտ է» և պատ­րաստ է սրա­ծե­լու ի­րեն գահ բարձ­րաց­նող­նե­րին, ա­տում ու ար­հա­մար­հում է ժո­ղովր­դին։
Միջ­նա­դա­րը միշտ էլ ե­ղել է Մկր­տիչ Սարգ­սյա­նի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում, և պա­տա­հա­կան չէ, որ նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­հում հա­ճախ ենք հան­դի­պում այդ շր­ջա­նի ա­ռան­ձին երևույթ­նե­րի ծեգ­ծե­գում­նե­րին։ Նրա հե­րոս­նե­րից մե­կի զգա­ցո­ղու­թյուն­նե­րը հրա­վառ­վում են միջ­նա­դա­րի քնա­րեր­գու­թյամբ, բո­ցա­վա­ռում նրա երևա­կա­յու­թյու­նը՝ Շա­մի­րա­մի ա­րյան վրն­ջո­ցով ու մարմ­նի կա­րո­տով, Նա­րե­կա­ցին՝ ան­հա­սին հաս­նե­լու աստ­վա­ծա­յին մոր­մո­քով, Քու­չա­կը՝ սի­րո ա­ղեր­սան­քով, Սա­յաթ-Նո­վան՝ մարմ­նի ու հո­գու ան­հաշտ պայ­քա­րով լից­քա­վո­րում են ե­րի­տա­սարդ հե­րո­սի (Պարգևի) զգա­յու­թյուն­նե­րի աշ­խար­հը («Բարև, բա­րի արև», 1973)։
«Գրի­գոր Նա­րե­կա­ցի» պատ­մա­վե­պը Մկր­տիչ Սարգ­սյա­նի նե­րաշ­խար­հում խմոր­վում էր վա­ղուց։ Այն ի­րո­ղու­թյուն դար­ձավ 1989-ին։ Ս. Բաղ­դա­սա­րյա­նը ճշ­մա­րիտ ե­լա­կե­տից է մո­տե­նում վե­պի քն­նու­թյա­նը, գտ­նե­լով, որ «Նա­րե­կա­ցու կեր­պա­րի հետ հե­ղի­նա­կին զբա­ղեց­րել է նաև ժա­մա­նա­կաշր­ջա­նի դրա­ման։ Հենց այս դրա­ման է ե­ղել պատ­ճա­ռը, որ բազ­մա­թիվ դեպ­քեր բեկ­վել են խո­շոր ան­հա­տի մեջ, ի­մաս­տա­վոր­վել նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ, դար­ձել նրա գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քը»,- գրում է նա և ա­պա շա­րու­նա­կում՝ այդ վե­պը պետք է դի­տար­կել «հայ գրա­կա­նու­թյան լա­վա­գույն պատ­մա­կեն­սագ­րա­կան վե­պե­րի շար­քում, ո­րով­հետև նրա մեջ հայ ան­ցյա­լը ոչ միայն վե­րար­տադր­ված ու գնա­հատ­ված է, այլև այդ ֆո­նի վրա պատ­կեր­ված է Նա­րե­կա­ցու գե­ղար­վես­տա­կան կեր­պա­րը»։ Նա­րե­կա­ցու կեր­պա­րը բարձ­րա­նում է սի­րո կր­քի, ան­հա­սին հաս­նե­լու բուռն, ան­հատ­նում տեն­չե­րի վրա. վի­պա­կան պա­տու­մի մեջ Նա­րե­կա­ցու կեր­պա­րը վե­րա­ճում է մե­ծա­գույն Սի­րա­հա­րի, որ իր զգա­յու­թյուն­նե­րը վս­տա­հում է իր գր­չին, բարձ­րա­նում, Օ­շա­կա­նի բա­ռե­րով ա­սած՝ «զգա­յու­թյան մշու­շոտ ու վտան­գա­վոր գա­գաթ­ներ»։ Սերն ու սի­րո կիրքն են նրան մղում ծո­վե­րը՝ մե­լա­նի, ան­տառ­նե­րը՝ ե­ղե­գի վե­րա­ծե­լու վշ­տա­հար տա­ռա­պան­քին։ Մկր­տիչ Սարգ­սյա­նի Նա­րե­կա­ցին ու­ղեն­շում է մար­դու կա­տա­րե­լու­թյան հաս­նե­լու լու­սե­ղեն ճա­նա­պար­հը։
Գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան նվա­ճում­նե­րի մեջ ա­նու­րա­նա­լի է հայ­րե­նի ե­զեր­քի և նրա մարդ­կանց նիս­տու­կա­ցի գե­ղար­վես­տա­կան ի­մաս­տա­վո­րու­մը, որ այդ նույն ե­զեր­քին նվիր­ված մե­ծար­ժեք պատ­կեր­նե­րի մեջ գրա­վում է ընդ­գծ­ված տա­րածք և ըն­կալ­վում իբրև զուտ սարգ­սյա­նա­կան, ինք­նա­տիպ, անշ­փո­թե­լի պատ­կեր, որ­տեղ բախ­վում են հին ու նոր բա­րո­յա­բա­նա­կան ըմ­բռ­նում­նե­րը, ցո­լա­նում հայ­րե­նի քա­ղա­քի հե­րո­սա­կան դր­վագ­նե­րը, այդ քա­ջա­կո­րով մարդ­կանց հե­րո­սա­կան պայ­քա­րը թուրք բռ­նա­կալ­նե­րի դեմ («Խաչ­ված քա­ղա­քը», 1996)։ Այս պատ­մա­վե­պը վեր­լու­ծու­թյան է են­թարկ­վում հին­գե­րորդ գլ­խում, որն էլ ա­վարտ­վում է Մկր­տիչ Սարգ­սյա­նի վեր­ջին վե­պի՝ «Դա­րա­վեր­ջի հայ»-ի (1999) քն­նու­թյամբ։
Գրո­ղի վի­պաշ­խար­հը թող­նում է մեկ ամ­բող­ջա­կան կա­ռույ­ցի տպա­վո­րու­թյուն։ Գր­քում կան բազ­մա­թիվ վեր­լու­ծա­կան է­ջեր, ո­րոնք վկա­յում են գրա­կա­նա­գե­տի գրա­կան բարձր ճա­շա­կի, վեր­լու­ծա­կան հա­րուստ մտ­քի, նուրբ ու խո­րունկ դի­տար­կում­նե­րի մա­սին... Եվ սա­կայն, ու­զում ենք շա­րու­նա­կել մեր մտո­րում­նե­րը մի շատ կարևոր խնդ­րի շուրջ՝ գրա­կա­նու­թյու­նը պա­հա­ծո­յաց­ված երևույթ չէ։ Ա­ռողջ գրա­կա­նու­թյու­նը միշտ էլ մնում է շր­ջա­նա­ռու­թյան մեջ և իր բա­րե­րար նպաս­տը բե­րում ա­պա­գա սե­րունդ­նե­րի հո­գե­կերտ­ված­քի, զգաց­մունք­նե­րի, բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մշա­կույ­թի կազ­մա­վոր­ման գոր­ծին։
Պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով գր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը ի­րենց եր­կե­րում միշտ էլ կարևո­րել են թի­կուն­քի խն­դիր­նե­րը՝ քաջ գի­տե­նա­լով, որ ու­ժեղ բա­նակ­նե­րը ու­ժեղ են լի­նում թի­կուն­քով։ Պա­տե­րազ­մի ա­ռա­ջին գիծն անց­նում է թի­կուն­քի մի­ջով՝ կար­ծես այս­պես է բա­նաձևում խնդ­րի կարևո­րու­թյու­նը Մկր­տիչ Սարգ­սյա­նը։ Սրա կող­քին նա խո­րա­պես կարևո­րում է ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դի­րը։ Եղ­բայ­րու­թյան ուխ­տին իր հա­վա­տար­մու­թյու­նը հաս­տա­տե­լու հա­մար ինչ­քան ա­րյուն պի­տի տար հայ ժո­ղո­վուր­դը։ Հայ ռազ­մա­գե­րի­նե­րը «Ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված­նե­րը» վե­պում հար­կադր­ված են ի­րենց նվիր­վա­ծու­թյունն ա­րյու­նով հաս­տա­տե­լու դա­ժան պար­տադ­րան­քին։ Պար­տի­զա­նա­կան խմ­բե­րի հս­կո­ղու­թյամբ տե­ղի են ու­նե­նում հա­վա­տի ստուգ­ման ան­հա­վա­սար ճա­կա­տա­մար­տեր, ո­րոնց ըն­թաց­քում տա­լիս են բազ­մա­թիվ զո­հեր։ Լե­գեո­նը կռ­վում է ա­րյուն տա­լով։ Լե­գեո­նը կռ­վում է մինչև վեր­ջին մար­դը, նոր փոր­ձու­թյու­նով հաս­տա­տում սե­փա­կան ժո­ղովր­դի «ա­րյան ի­րա­վուն­քը» (Մկր. Սարգ­սյան)։ «Եղ­բայ­րու­թյան ուխ­տեր»՝ մեր ժո­ղովր­դի այդ ուխ­տե­րի նկատ­մամբ ու­նե­ցած սր­բա­զան հա­վա­տը միշտ էլ բա­ղադր­վել է ուխ­տա­կից­նե­րի նենգ ու դա­վա­դիր խա­ղե­րով։ Գրա­կա­նա­գե­տը ճշգր­տո­րեն պահ­պա­նել է իր իսկ դրած վեր­նագ­րի սահ­ման­նե­րը։ Նրա այս ա­ռա­վե­լու­թյու­նից ա­ծանց­վել է մի՝ ոչ թե թե­րու­թյուն, այլ թե­րա­սա­ցու­թյուն։ Այս­պես, Մկր­տիչ Սարգ­սյանն ու­նի հրա­շա­լի պատմ­վածք­ներ, ո­րոնք ներ­քին թե­լե­րով կապ­ված են կռ­վող զին­վո­րի հե­տա­գա ճա­կա­տագ­րի հետ և նույ­նիսկ ա­կունք են հան­դի­սա­ցել վե­պե­րի հա­մար։ Հի­շենք «ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված» զին­վո­րին նվիր­ված «Խնդ­րում եմ չմո­ռա­նալ» պատմ­ված­քը։ Մի ա­նի­մաստ քմա­հա­ճույ­քով, քստմ­նե­լի մտա­ծո­ղու­թյամբ նրա կյան­քի հե­րո­սա­պա­տու­մը գնա­հատ­վեց որ­պես հայ­րե­նի­քի... դա­վա­ճա­նու­թյուն։ Այս ճա­նա­պար­հով ան­ցած զին­վոր­նե­րը, խտաց­նե­լով ան­հան­ցանք հան­ցա­գործ­նե­րի շար­քե­րը, դա­տա­պարտ­վե­ցին մի ա­հեղ տա­ռա­պան­քի, ո­րի ա­ռաջ կա­րող են խո­նարհ­վել արևել­քի դա­հիճ­ներն ան­գամ։ Մկր­տիչ Սարգ­սյա­նի «Մեր հնե­րը» պատմ­վածք­նե­րի շար­քում կան, իս­կա­պես, թու­մա­նյա­նա­կան ու­ժի պա­տում­ներ, և, վեր­ջա­պես «Սա­լյու­տո, Ի­տա­լիա» հրա­շա­լի հու­շագ­րու­թյան մեջ հե­ղի­նա­կի տա­ղան­դը երևում է նոր կող­մե­րից։ Նա երևույթ­նե­րը քն­նու­թյան է դնում հայ մար­դու տե­սան­կյու­նից։ Նրա խն­դու­թյան և ու­րա­խու­թյան մեջ մշ­տա­պես առ­կա է մի մեծ մտա­հո­գու­թյուն. այդ մտա­հո­գու­թյու­նը տե­սա­նե­լի է, մա­նա­վանդ «Դա­րա­վեր­ջի հա­յը» վե­պում։ Ինչ­պես ենք վար­վում մեր ա­մո­թը մեր ե­րե­սից մաք­րող Ան­կա­խու­թյան հետ. հաղ­թած բա­նա­կի գե­նե­րալ­ներ, ղե­կա­վար պաշ­տոն­ներ գրա­ված, ճշ­մար­տու­թյան մա­սին ճա­մար­տա­կող­ներ, ինչ­պի­սի վե­րա­բեր­մունք եք դրսևո­րում ժո­ղովր­դի նկատ­մամբ, հաղ­թած զին­վո­րի նկատ­մամբ։ Գր­քի է­ջե­րում այս կար­գի հար­ցադ­րում­նե­րից նկատ­վում է ո­րո­շա­կի շր­ջան­ցում, նկատ­վում է ո­րո­շա­կի կաշ­կանդ­վա­ծու­թյուն։ Այս մո­տե­ցում­նե­րը բա­ցատ­րե­լի են, բայց ոչ եր­բեք ար­դա­րա­ցի։ Գրա­կա­նա­գե­տի քա­ղա­քա­ցիա­կան հա­մար­ձա­կու­թյու­նը պի­տի զու­գա­հեռ­վի, զու­գակ­շռ­վի գրո­ղի քա­ղա­քա­ցիա­կան հա­մար­ձա­կու­թյան հետ։ Սրանք ցան­կու­թյուն­ներ են, ո­րոնց առ­կա­յու­թյամբ մե­նագ­րու­թյու­նը ա­վե­լի կշա­հեր։
Կիմ Ա­ՂԱ­ԲԵ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ