Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մա­թե­մա­տի­կա­կան ման­կա­վար­ժու­թ­յան ե­րախ­տա­վո­րը

Մա­թե­մա­տի­կա­կան ման­կա­վար­ժու­թ­յան ե­րախ­տա­վո­րը
15.09.2020 | 00:13

Լրա­ցավ հան­րա­ճա­նաչ ման­կա­վարժ, ՀՍՍՀ վաս­տա­կա­վոր ու­սու­ցիչ ՀՈՒ­ՍԻԿ ՄԵ­ԼԻՔ- Ա­ԴԱ­ՄՅԱ­ՆԻ 100-ա­մյա­կը:
Մեր խառ­նակ օ­րե­րում հա­կա­հայ դի­վա­հար­նե­րի գրո­հը ազ­գի և պե­տու­թյան հիմ­նա­սյու­նե­րի դեմ անս­քող մար­տա­շունչ է։ Պա­տե­րազմ է հայ­տա­րար­վել հայ­կա­կան ինք­նու­թյա­նը, Հայ ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցուն և հայ դպ­րո­ցին։ «Հայ» ար­մա­տի դեմ պայ­քա­րող բո­լոր թափթ­փուկ­նե­րի ջգ­րու սի­րով մեր ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նում եմ հայ դպ­րո­ցի ե­րախ­տա­վոր Հու­սիկ Մե­լիք-Ա­դա­մյա­նին, հա­մոզ­ված, որ նրա հետևորդ­ներն այ­սօր էլ ան­տե­սե­լով ու ար­հա­մար­հե­լով թր­քա­բա­րո զանգ­վա­ծի հա­կա­հայ գոր­ծու­նեու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյամբ կծա­ռա­յեն սերն­դակ­րթ­ման վեհ գոր­ծին։
Ծն­վել է 1920-ի սեպ­տեմ­բե­րի 18-ին Թբի­լի­սիում հայտ­նի մտա­վո­րա­կան, Գեր­մա­նիա­յի Մագ­դե­բուր­գի հա­մալ­սա­րա­նի աստ­վա­ծա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տի շր­ջա­նա­վարտ, Հա­յաս­տա­նի ա­վե­տա­րա­նա­կան հա­մայն­քի ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի, ծա­գու­մով ա­գու­լիս­ցի Մե­լիք-Ա­դա­մյան­նե­րի գեր­դաս­տա­նից սե­րող Ռա­ֆա­յե­լի ըն­տա­նի­քում:


1922-ին Մե­լիք-Ա­դա­մյան­նե­րի ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վում է Լե­նի­նա­կան, և Ռա­ֆա­յե­լը նշա­նակ­վում է Ա­մեր­կո­մի թիվ 17 որ­բա­նո­ցի վա­րիչ, զու­գա­հե­ռա­բար տար­բեր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում դա­սա­վան­դում է գեր­մա­նե­րեն և գլ­խա­վո­րում Լե­նի­նա­կան քա­ղա­քի քրիս­տո­նյա-ա­վե­տա­րա­նա­կան հա­մայն­քը, սա­կայն 1937 թ.՝ որ­պես կրո­նա­կան գոր­ծիչ, ձեր­բա­կալ­վում է, իսկ մեկ տա­րի անց՝ ՀԽՍՀ ՆԳԺԿ ե­ռյա­կի ո­րոշ­մամբ՝ գն­դա­կա­հար­վում:
Չնա­յած «ժո­ղովր­դի թշ­նա­մու զա­վա­կի» պի­տա­կին և զա­նա­զան հա­լա­ծանք­նե­րի, ե­րի­տա­սարդ Հու­սի­կին հա­ջող­վում է գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տել Լե­նի­նա­կա­նի եր­կաթգ­ծի թիվ 51 հայ­կա­կան դպ­րո­ցը և, շնոր­հիվ իր բա­ցա­ռիկ մա­թե­մա­տի­կա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի, 18-ա­մյա պա­տա­նին դպ­րոցն ան­մի­ջա­պես ա­վար­տե­լուն պես, ա­ռանց բարձ­րա­գույն կր­թու­թյան նշա­նակ­վում է նույն դպ­րո­ցի բարձր դա­սա­րան­նե­րի մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ, ին­չը Լե­նի­նա­կա­նի կր­թա­կան հա­մա­կար­գում ան­նա­խա­դեպ երևույթ էր: Աշ­խա­տե­լուն զու­գա­հեռ նա 1947-ին կր­կին գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տում է ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի Լե­նի­նա­կա­նի մաս­նա­ճյու­ղի ֆի­զի­կա­մա­թե­մա­տի­կա­կան ֆա­կուլ­տե­տը: Լե­նի­նա­կա­նում դա­սա­վան­դե­լու տա­րի­նե­րին նրան ա­շա­կեր­տել են ՀՀ ճար­տա­րա­գի­տա­կան ա­կա­դե­միա­յի փոխ­նա­խա­գահ, պրո­ֆե­սոր Սու­րեն Շա­հի­նյա­նը, հայտ­նի աշ­խար­հագ­րա­գետ պրո­ֆե­սոր Լեմ­վել Վա­լե­սյա­նը, վաս­տա­կա­վոր է­ներ­գե­տիկ Սպար­տակ Ղա­բու­զյա­նը, Լե­նի­նա­կա­նի գլ­խա­վոր սր­տա­բան Ի­վե­տա Ա­մա­տու­նին և այլք: Նրա թերևս ա­մե­նա­մեծ ա­վան­դը Հա­յաս­տա­նի ա­մե­նահռ­չա­կա­վոր մա­թե­մա­տի­կոս­նե­րից մե­կի՝ ա­պա­գա ա­կա­դե­մի­կոս Ա­լեք­սանդր Թա­լա­լյա­նի մա­թե­մա­տի­կա­կան տա­ղան­դը բա­ցա­հայ­տելն էր: Ինչ­պես նշ­վում է 2008-ի «Ազգ» օ­րա­թեր­թի թիվ 169 հա­մա­րում, դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին Թա­լա­լյա­նը չա­փա­զանց հե­տաքր­քր­ված էր պատ­մու­թյամբ և միայն իր մա­թե­մա­տի­կա­յի ու­սուց­չի՝ Հու­սիկ Մե­լիք-Ա­դա­մյա­նի հոր­դոր­նե­րին ան­սա­լով ընտ­րեց մա­թե­մա­տի­կա­յի աս­պա­րե­զը:
1951-ից Հ. Մե­լիք-Ա­դա­մյա­նը տե­ղա­փոխ­վում է Երևան, աշ­խա­տում տար­բեր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում որ­պես ու­սու­ցիչ և դա­սա­խոս՝ այդ թվում Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում և ԵՊՀ մա­թե­մա­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տին կից հա­տուկ ֆիզ­մաթ դպ­րո­ցում: (Նա իր տա­րե­կից ա­շա­կերտ­նե­րի, Լե­նի­նա­կա­նի բնա­կիչ­նե­րի, հե­տո նաև Երևա­նի գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար ե­ղավ և մնաց «ըն­կեր Հու­սիկ»)։


1964-ից մինչև իր կյան­քի վեր­ջին ա­միս­նե­րը ղե­կա­վա­րել է Երևա­նի ու­սու­ցիչ­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման քա­ղա­քա­յին ինս­տի­տու­տի մա­թե­մա­տի­կա­յի կա­բի­նե­տը, բազ­միցս հան­դի­սա­ցել մա­թե­մա­տի­կա­յի հան­րա­պե­տա­կան դպ­րո­ցա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ և «Մա­թե­մա­տի­կան և ֆի­զի­կան դպ­րո­ցում» ամ­սագ­րի խմբ­խոր­հր­դի ան­դամ: Հե­ղի­նակ է մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված մի շարք մե­թո­դա­կան ձեռ­նարկ­նե­րի:
Նրա ջան­քե­րի և անձ­նա­կան ծա­նո­թու­թյուն­նե­րի շնոր­հիվ Երևա­նի մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցան ունկ­նդ­րե­լու հան­րահռ­չակ մա­թե­մա­տի­կոս­ներ, ՍՍՀՄ ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի փոխ­նա­խա­գահ Ա. Ի. Մար­կուշկևի­չի, մոսկ­վա­յաբ­նակ պրո­ֆե­սոր­ներ Ի. Մ. Յագ­լո­մի­նի, Ս. Ի. Թու­մա­նո­վի և այ­լոց դա­սա­խո­սու­թյուն­նե­րը:

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 7773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ