Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բրիտանական թագի եկամուտները հալվում են

Բրիտանական թագի եկամուտները հալվում են
20.09.2020 | 13:24

Բրիտանական թագի եկամուտները սրընթաց հալվում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ նախազգուշացրել է արքունիքը: Թագուհին պետք է անցնի խնայողությունների՞ և գուցե հետաձգի՞ Բուկինգհեմյան պալատի նորոգումը: Ոչ: Գոտիները ձգելու են նրա հպատակները: Ելիզավետա II ապրում է Մեծ Բրիտանիայի բյուջեի դրամաշնորհով: 2019-ին նա ստացել է 80 միլիոն ֆունտ: Բայց այդ գումարը լիովին փոխհատուցում է թագի սեփականության կառավարումը, որ 2019-ին գանձարան է բերել 330 միլիոն ֆունտ, այնպես, որ քաղաքացիները շահել են, բայց ամեն ինչ փոխվում է պանդեմիայի պատճառով: Թագի կալվածքները (Crown Estate) անշարժ գույքի և հողերի կայսրությունն են 13 միլիարդ ֆունտ գնով, որ պատկանում են թագուհուն, բայց կառավարվում են ի շահ հպատակների և 2019-ին ռեկորդային շահույթ են բերել՝ 345 միլիոն ֆունտ, որը կիսել արքունիքը չի շտապում: Հիմնական եկամուտը Crown Estate-ը ստանում է անշարժ գույքն ու հողերը վարձակալության տալուց՝ տասնյակ շենքեր Լոնդոնի կենտրոնում՝ ներառյալ ամբողջ Ռիջենտ սթրիթը, զբոսայգիներ ու առևտրական կենտրոններ ամբողջ երկրում ու նույնիսկ ծովի հատակը:

Լոկդաունի պատճառով խանութները գնորդներ չեն ունեցել, գրասենյակները՝ աշխատակիցներ: Վարձակալները վնասներ են կրում ու ուշացնում են վարձը, սակարկում են զեղչերի համար: Մարտից հունիս Crown Estate-ը կարողացել է հավաքել վարձավճարի միայն 2/3-ը՝ ասել է կառավարիչ Դան Լեբադը Financial Times-ին: Գործերը շատ վատ են Լոնդոնի կենտրոնում, որտեղ խանութները վճարել են վարձավճարի միայն կեսը: Հաջորդ 3 ամիսներն էլ նույն կերպ կանցնեն՝ ասել է Լեբադը: ՙՀիմա չափազանց շուտ է ճշգրիտ կանխատեսումներ անել 2020/2021 ֆինանսական տարվա մասին, բայց մենք սպասում ենք և եկամուտի նշանակալից նվազում, և մեր սեփականության գնի՚՝ գրել Լեբադը խորհրդարանի համար տարեկան հաշվետվության մեջ, որ հրապարակվել է այս շաբաթ: Բախվելով այս ճգնաժամին՝ Crown Estate-ը չի շտապում կիսել եկամուտները: 2019-ի 345 միլիոն ֆունտ եկամուտից գանձարան է փոխանցվել միայն 87 միլիոնը, որ համապատասխանում է թագուհու տարեկան դրամաշնորհին: Ինչքան կլինի դրամաշնորհը, կիմանանք արքուոնիքի հաշվետվությունից, բայց հաշվի առնելով միապետության նկատմամբ հարգանքը Բրիտանիայում ու ամբողջ աշխարհում, հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի լրջորեն քննարկել Ելիզավետա II դրաաշնորհի կրճատումը, առայժմ թագավորական ընտանիքի ուղղակի ու կողմնակի եկամուտները գերազանցում են նրան պահելու ծախսերը: Շնորհիվ հետաքրքրության, որ արքունիքն ունի հանրության, զբոսաշրջիկների ու հեռուստադիտողների շրջանում, Մեծ Բրիտանիայի ազգային արտադրանքը ամեն տարի ավելանում է 1,5 միլիարդ ֆունտով՝ հաշվել է Brand Finance կոնսալտինգային ընկերությունը: Բայց եթե սև օրը գա, թագավորական ընտանիքը չի մնա առանց ապրուստի: Բացի բյուջեի դրամաշնորհից՝ արքունիքն ունի եկամուտի նաև այլ աղբյուրներ: Անձամբ Ելիզավետա II է պատկանում Բալմորալ դղյակը Շոտլանդիայում, Սանդրինգհեմի դղյակը Նորֆոլկում ու Լանկաստերի հերցոգությունում, որ բերում տարեկան 20 միլիոն ֆունտ եկամուտ: Նույնքան ստանում է և Ուելսի արքայազն Չարլզը իր անշարժ գույքից ու հողերից, որ հավաքված են Կոռնուոլի հերցոգության ներդրումային հիմնադրամում: Այդ գումարներից նա վճարում է իր և երիտասարդ սերնդի ներկայացուցչական ծախսերը՝ ներառյալ Քեմբրիջի հերցոգի ու հերցոգուհու, արքայազն Ուիլյամի և Քեյթի:

BBC


Հ.Գ. Շոտլանդիայում էր ինքնամեկուսացել արքայազն Չառլզը, երբ վարակվել էր կորոնավիրուսով: Արքունիքից միայն նրա անունն է հայտնի դարձել կորոնավիրուսի վիճակագրության մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ նույնպես վարակվել էր ու մի քանի օր ծանր վիճակում էր, հայտարարել է, որ երկրում սկսվում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը: «Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև: Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է. մենք դրան բախվելու ենք մեր երկրում»,- հայտարարել է Ջոնսոնը: Նա հավելել է, որ COVID-19 վարակների նոր ալիք է սկսվել «Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում»: Ջոնսոնը շտապել է հավաստել, որ իշխանությունները «իրավիճակը վերահսկում են»: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 386000 դեպք, 41,5 հազար մարդ մահացել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ