Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

TikTok և WeChat հավելվածների կիրառում ԱՄՆ-ում արգելվում է

TikTok և WeChat հավելվածների կիրառում ԱՄՆ-ում արգելվում է
21.09.2020 | 11:06

ԱՄՆ առևտրի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ երկրի իշխանությունները երեկվանից՝ սեպտեմբերի 20-ից, արգելափակել են WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը:


Ռուսական լարատվամիջոցների փոխանցմամբ՝ Google և Apple կազմակերպությունները նույնպես ստիպված նույն քայլին կդիմեն, ու ԱՄՆ-ում իրենց հարթակներից կհեռացնեն չինական ծրագրերը: «Օգտատերերը, որոնք արդեն ներբեռնել են TikTok և WeChat հավելվածները, ստիպված չեն լինի ջնջել ծրագրերը, բայց դրանց թարմացված տարբերակները ներբեռնել չեն կարող,- գրում են լրատվականներն ու հավելում, - ԱՄՆ-ից դուրս ամերիկյան ընկերությունները կկարողանան բիզնես վարել WeChat-ի հետ»:

Դիտվել է՝ 6489

Մեկնաբանություններ