Հաղթանակի աղոթք
Հայր իմ, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց երկրի բոլոր սահմանները։ Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից։ Աստծո շնորհը, սերն ու հավատքն ու ուժը լինեն մեր կյանքում։ Լինենք միակամ ու միաբան։ Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի։ Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին և Հայաստան աշխարհին։
Ամեն։