Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղոթարան

Աղոթարան
20.10.2020 | 00:01

Տկար գառ­նե­րի, ան­տուն հավ­քե­րի
Լք­ված ձա­գե­րի ա­պա­վեն Աստ­ված,
Մեր սր­տի ծուն­կը հո­ղին
խո­նար­հած,
Ցա­վից կուչ ե­կած,
Ա­ղի ար­ցուն­քով Քեզ ենք ո­րո­նում
Այս դառն օ­րե­րում:
Մի՛ լքիր մեզ, Տե՛ր,
Այն­պես տկար ենք, այն­քան ա­նա­մոք,
Բռ­նիր մեր ձե­ռից։


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ