Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կկա­յա­նա՞ ա­մե­րի­կ­յան հրա­դա­դա­րը

Կկա­յա­նա՞ ա­մե­րի­կ­յան հրա­դա­դա­րը
23.10.2020 | 00:06

Նկա­տենք` հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ ցայս հան­դի­պում չու­նե­ցած ԱՄՆ-ը մեկ էլ ու` Միա­ցյալ Նա­հանգ­ներ է հրա­վի­րում ՀՀ ԱԳՆ նա­խա­րար Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նին: Ընդ ո­րում` Պոմ­պեո­յի կող­մից Սեր­բիա­յի ու Կո­սո­վո­յի միջև խա­ղա­ղու­թյան նո­րոգ­ման, Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն բա­ցե­լու հան­դի­պում-հե­ռան­կա­րից հե­տո, ինչն էլ ա­ռանձ­նա­պես Ռու­սաս­տա­նի սր­տով չէր` ի դեմս Զա­խա­րո­վա­յի հայտ­նի` Վու­չի­չի ա­թո­ռին նս­տե­լու պո­զա­յի մա­սին հայ­տա­րա­րու­թյան, սա­կայն պաշ­տո­նա­կան Մոսկ­վան խիստ նր­բա­գեղ փոր­ձեց հար­թել այդ մի­ջա­դե­պը:
Հի­շենք, Մնա­ցա­կա­նյանն ԱՄՆ հրա­վիր­վեց այն ժա­մա­նակ, երբ Ղա­րա­բա­ղյան այս ա­հար­կու մսա­ղա­ցը` պա­տե­րա­զմը, դեռ չէր սկս­վել, մենք էլ հարկ էինք հա­մա­րել կար­ծիք հայտ­նել, որ չի բա­ցառ­վում` ԱՄՆ-ը, մաս­նա­վո­րա­պես Պոմ­պեոն, նույ­նա­կան սցե­նար ի­րա­կա­նաց­նի Հա­յաս­տան-Ադր­բե­ջա­նի տան­դե­մի միջև` վասն խա­ղա­ղու­թյան, չնա­յած այդ օ­րե­րին խոսք չկար Ադր­բե­ջա­նի նո­րան­շա­նակ ԱԳ նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի` ԱՄՆ այ­ցի մա­սին:
Ին­չու ենք այս ա­մե­նը հի­շում. ար­ձա­նագ­րե­լու, որ, ըստ ա­մե­նայ­նի, «ա­մե­նա­հաս» ԱՄՆ-ը ո­րո­շա­կիո­րեն տե­ղյակ էր Ադր­բե­ջա­նի (այն է` Թուր­քիա­յի)` մի քա­նի օր հե­տո սպաս­վե­լիք Ղա­րա­բա­ղյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ագ­րե­սիա­յի մա­սին, և իր ընտ­րու­թյուն­նե­րի նա­խա­շե­մին փոր­ձում էր վե­րաձևա­վոր­վող աշ­խար­հում ու տա­րա­ծաշր­ջա­նում սե­փա­կան լո­տե­րի սխե­ման կա­ռու­ցել, Թրամ­փի փե­սա Քուշ­նե­րի` Մեր­ձա­վոր Արևելք, վերջ­նա­կե­տում` Ի­րան, «ծրա­գի­րը» կյան­քի կո­չել` վասն Թրամփ: Այ­լա­պես ին­չու՞ էին` մեկ էլ ու` Մնա­ցա­կա­նյա­նին էս գլ­խից հրա­վի­րում ԱՄՆ:


Իսկ որ այս մեծ խա­ղում ԱՄՆ-ի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի (նաև հա­մակ­րանք­նե­րի) ծի­րում ա­զե­րիա-թուր­քա­կան տան­դեմն է, ինք­նին հաս­կա­նա­լի է, թե՛ գեո­քա­ղա­քա­կան, թե՛ պրո-ՆԱ­ՏՕ-ա­կան, և ա­ռա­ջին հեր­թին` ռու­սա­կան խա­ղի տե­սան­կյու­նից. ՆԱ­ՏՕ-ա­կան Թուր­քիան Ղա­րա­բա­ղյան ագ­րե­սիա­յով մտավ տա­րա­ծաշր­ջան, ու տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րը հի­մա պետք է հաս­կա­նան` ինչ­պես դուրս հա­նեն նրան, նրանց թվում`ոչ միայն մենք, այլև Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը:
Մի նր­բու­թյուն ևս. Ղա­րա­բա­ղյան վեր­ջին զար­գա­ցում­նե­րը մեկ ընդ­հան­րու­թյուն էլ ու­նեն Կո­սո­վո-Սեր­բիա «տան­դե­մի» պատ­մու­թյան հետ. հի­շենք` այդ կոնֆ­լիկ­տը «լու­ծե­լու» հա­մար 1995-ի օ­գոս­տո­սին ՆԱ­ՏՕ-ն ռմ­բա­կո­ծեց բոս­նիա­կան սեր­բե­րի դիր­քե­րը. ար­դեն նո­յեմ­բե­րին բոս­նիա­կան սեր­բե­րը ստիպ­ված էին նս­տել բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ` Օ­հա­յո նա­հան­գի Դեյ­թոն քա­ղա­քում, իսկ ար­դեն նո­յեմ­բե­րի 21-ին կնք­վեց պար­տադր­ված պայ­մա­նա­գիր:
Կար­ծես այս սցե­նա­րով են կր­կին աշ­խար­հի «մե­ծե­րը» փոր­ձում ա­ռաջ շարժ­վել. Ի՞նչ կս­տաց­վի, կերևա: Մինչ «երևու­մը» մի քա­նի դի­տար­կում ևս.


ա) Ռու­սաս­տա­նը խիստ ակ­տիվ է այս խա­ղում: Ռու­սիան ևս սպա­սում է հաս­կա­նա­լու` կկա­յա­նա՞ ա­մե­րի­կյան հրա­դա­դա­րը: Այ­նու­հան­դերձ, մինչև ԱՄՆ մեկ­նե­լը, հա­կա­մար­տող, խա­ղա­ղու­թյան «գնա­ցող» կող­մե­րը` Զոհ­րա­պյանն ու ա­զիկ Բայ­րա­մո­վը ան­ցան Ռու­սիա­յի` Լավ­րո­վի դռ­նով:
բ) Հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյամբ, Լա­վ­րո­վի` նա­խա­րար­նե­րի հետ հան­դի­պու­մից հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից հն­չեց բա­վա­կա­նին «հե­տաքր­քիր» հայ­տա­րա­րու­թյուն` Ղա­րա­բա­ղյան խն­դի­րը դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում չու­նի այս պա­հին (պատ­ճառ­նե­րը նշ­վե­ցին). կռ­վե­լու ենք` մինչև վեր­ջին շուն­չը:
Գեր­տե­րու­թյուն­նե­րից որ կող­մին էր հատ­կա­պես ուղղ­ված նրա մեջ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր կո­դեր պա­րու­նա­կող հայ­տա­րա­րու­թյու­նը, չբարձ­րա­ձայ­նենք:
գ) Իր հեր­թին Թուր­քիան հարկ հա­մա­րեց ա­մե­րի­կյան «բա­նակ­ցու­թյուն­նե­րից», հրա­դա­դա­րի «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից» ժա­մեր «ա­ռաջ» պրե­սինգ օգ­տա­գոր­ծել` ա­սե­լով` ե­թե Ադր­բե­ջա­նը դի­մի Թուր­քիա­յին օգ­նու­թյան խնդ­րան­քով, ին­քը զորրք կու­ղար­կի:
դ) Միակ սփո­փիչն այս ա­մե­նում այն է, որ իր բնից վեր­ջա­պես դուրս է ե­կել ՀՀ նա­խա­գահ, ի­րա­կա­նում մի­ջազ­գա­յին խա­ղա­ցող­նե­րի հետ հա­վա­սար նիստ ու կա­ցի տի­րա­պե­տող, անգ­լիա­կան թա­գա­վո­րա­կան ըն­տա­նի­քի բա­րե­կամ Ար­մեն Սարգ­սյա­նը և հան­դի­պում է ԵՄ ա­ռաջ­նորդ­նե­րին, ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Սթոլ­տեն­բեր­գի հետ, ո­րոնց պատ­մել է հա­յոց դար­դը… Էր­դո­ղա­նի մար­դա­կեր, ցե­ղաս­պան աս­քը:
Ե՞վ...


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ