Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին

Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնել Արցախին և Հայաստանին
25.10.2020 | 21:03

Կիևում ՀՀ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին:՝ Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և լուսանկար հրապարակել: «Ուկրաինահայերն իրենց համերաշխությունն են հայտնում Արցախին և Հայաստանին»,- գրել է Սեյրանյանը:


Ուկրաինահայերը դեսպանատան շենքին փակցրել են Արցախի դրոշները, ծաղիկներ խոնարհել զոհված զինծառայողների հիշատակին և մոմավառություն իրականացրել:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ